480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
«Յեդինայա Ռոսիայի» համագումարը Մեդվեդևին կառաջադրի նախագահի թեկնածու
12:39
17 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի Մոսկվայում կկայանա «Յեդինայա Ռոսիա» կուսակցության համագումարը, որը պաշտոնապես կառաջադրի ՌԴ առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ որպես նախագահի  թեկնածու։

Մեդվեդևի թեկնածությունն առաջարկել են «Յեդինայա Ռոսիայի», «Սպրավեդլիվայա Ռոսիայի», Ռուսաստանի Ագրարային և «Գրաժդանսկայա Սիլա» կուսակցությունների առաջնորդները՝ դեկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման ժամանակ։ Նախագահն, իր հերթին, այդ թեկնածությանը հավանություն է տվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Խորհրդակցությանը մասնակցած կուսակցություններից խորհրարան են անցել միայն «Յեդինայա Ռոսիան», որը ստացել է սահմանադրական մեծամասնությունը և «Սպրավեդլիվայա Ռոսիան»։ «Յեդինայա Ռոսիայի» անդամները Մեդվեդևի թեկնածության վերաբերյալ խորհրդակցությանը մյուս երեք կուսակցություններին հրավիրելու փաստը բացատրել են «քաղաքական լայն ուժերի վրա հենվելու» իրենց ցանկությամբ։

Համագումարին որոշվելու են նաև մի շարք այլ հարցեր։ Մասնավորապես, համագումարը կառաջադրի կուսակցության առաջնորդ, չորրորդ գումարման Պետդումայի խոսնակ Բորիս Գռիզլովի թեկնածությունը՝ նոր Պետդումայի խոսնակի պաշտոնում։ Գռիզլովը նաև կգլխավորի կուսակցության խմբակցությունը Դումայում։

Նախընտրական արշավի արդյունքների և կուսակցության խնդիրների մասին հիմնական զեկույցով հանդես կգա կուսակցության առաջնորդը։ Համագումարի աշխատանքին կմասնակցի 2 հազ. մարդ, այդ թվում՝ 529 պատվիրակ։

Միջոցառման աշխատանքները լուսաբանելու համար հավատարմագրվել է շուրջ 700 լրագրող, որոնք ներկայացնում են 200 արտասահմանյան, 250 մարզային և ավելի քան 200 դաշնային լրատվամիջոցներ։

ՌԴ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2008 թ. մարտի 2-ին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:27
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանում կարգավորիչը սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներ է հայտնաբերել մսամթերք արտադրող երկու ընկերությունների արտադրանքներում
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ն ստուգումներ է իրականացրել մսամթերք արտադրող «Հայր և որդի Սարգսյաններ»  և «Երեմկա»  ՍՊԸ-ներում:
14:25
03 Դեկտեմբերի 2016
Տաք և սառը հոսանքների ողջագուրումը շուտով կավարտվի. օդերևութաբան
Ուժեղ քամիները, որոնց ազդեցության ներքո գտնվում է Հայաստանը, շուտով կնահանջեն:
13:30
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետը նշանակել է Սոցիալական ապահովության պետական ծառայության նոր պետ
Համապատասխան հրամանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ստորագրել է նախօրեին:
11:20
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԿԳ նախարարն առաջարկում է արգելել բուհերում քննությունների բազմանգամյա վերահանձնումը
Ուսանողներին հարկավոր է արգելել բուհերում մի քանի անգամ վերահանձնել քննությունները, նախօերին լրագրողներին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
10:00
03 Դեկտեմբերի 2016
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
19:29
02 Դեկտեմբերի 2016
Հայ զինծառայողները երդվում են առաջնագիծ մեկնելուց առաջ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ռազմական լրագրողները երեքշաբթի դարձել են հանդիսավոր և հուզիչ մի իրադարձության ականատեսը Ադրբեջանի հետ սահմանագծի հյուսիս–արևմտյան հատվածում գտնվող զորամասերից մեկում։
19:04
02 Դեկտեմբերի 2016
Հավանության է արժանացել Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի հերթական նիստը:
18:39
02 Դեկտեմբերի 2016
Հայտնի նկարչի որմնանկարը վերականգնվել է Գյումրիում ԱՄՆ դեսպանատան միջոցներով
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ միասին ուրբաթ այցելել է Գյումրի՝ նշանավորելու հայտնի նկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի վերականգնման ու պահպանման աշխատանքների ավարտը:
18:10
02 Դեկտեմբերի 2016
«Փոքր Մհեր» կրթահամալիրում կիրականացվեն արմատական փոփոխություններ
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի նախաձեռնությամբ հրավիրվել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի կառավարման խորհրդի արտահերթ նիստ, որտեղ քննարկվել են կրթահամալիրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԿԳՆ կատարած ուսումնասիրությունն ու առկա խնդիրների լուծմանն ուղղված հարցեր:
17:57
02 Դեկտեմբերի 2016
Վանաձորի երաժշտական դպրոցում անցկացվեցին վարպետության դասեր Beeline-ի աջակցությամբ
Beeline-ի և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի համագործակցության շրջանակում Վանաձոր քաղաքի №1 երաժշտական դպրոցի սաների համար ուրբաթ անցկացվել են վարպետության դասեր:
15:41
02 Դեկտեմբերի 2016
Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը շատ կարևոր է երկրի արտաքին հարաբերությունների արդյունավետ կառուցման համար. ՀՀ նախագահ
ՀՀ արտաքին գործերի նախարարը նախագահին զեկուցել է միջազգային կազմակերպություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածության ուղղությամբ արտաքին քաղաքական գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը, առաջիկա անելիքներն ու ձեռքբերումները:
14:48
02 Դեկտեմբերի 2016
Նախարարն առաջարկում է փոխել բուհերում ավարտական պետական քննությունների ոչ արդյունավետ համակարգը
Հայաստանի բուհերում պետական ավարտական քննությունների համակարգը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում և արդյունավետ չէ: