482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՎՏԲ խումբը ծրագրում է կես տարվա ընթացքում դուստր բանկեր ստեղծել Ղազախստանում և Ղրղզստանում
20:03
14 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.ՎՏԲ խումբը ծրագրում է մոտակա կես տարվա ընթացքում Ղազախստանում և Ղրղզստանում դուստր բանկեր ստեղծել, ուրբաթ Մինսկում լրագրողներին հայտնել է բանկի ավագ փոխնախագահ Նիկոլայ Կուզնեցովը։

Նրա խոսքերով, սկզբում այդ երկրներում կստեղծվեն ՎՏԲ բանկի ներկայացուցչություններ, ապա դրանց հիմքի վրա կհայտնվեն դուստր բանկեր, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»։

ՎՏԲ խմբի ղեկավար Անդրեյ Կոստինն իր հերթին հայտնել է, որ ԱՊՀ ողջ տարածքում բանկային խմբի կողմից դուստր բանկեր ստեղծելը կարևոր նպատակ է, որը ծրագրվում է իրականացնել մինչև հաջորդ տարեվերջ։

Ընդ որում, ամռան սկզբին հայտարարվում էր, որ ՎՏԲ-ի դուստր բանկերը պետք է հայտնվեն ԱՊՀ բոլոր երկրներում 2008թ. կեսին։

«Մինչև 2008թ. կեսը ԱՊՀ երկրների հարյուր տոկոսանոց ծածկումը դյուրին խնդիր չէ, բայց մենք կփորձենք իրականացնել այն»,-ասել է Կուզնեցովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք խումբը ծրագրում է երկարաձգել ԱՊՀ-ում բանկային խմբի ձևավորման ավելի վաղ հայտարարված ժամանակացույցը։

ՎՏԲ խումբն աշխատում է 1990թ.-ից։ Խմբի մեջ են մտնում ոչ միայն ՎՏԲ-ի գլխավոր բանկը և դուստր բանկերը (ՎՏԲ-24, «ՎՏԲ Հյուսիս-Արևմուտք» բանկ), այլև հինգ դուստր բանկեր ԱՊՀ-ում (մեկական՝ Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում և երկու բանկ Ուկրաինայում), վեց բանկ Եվրոպայում (Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում և Կիպրոսում), ինչպես նաև երկու բանկ Աֆրիկայում (Անգոլա և Նամիբիա)։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:06
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը` Գյումրու այցի արդյունքներով. Ժամանակն է դուրս գալ պանիխիդայի վիճակից
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ամփոփել է Սպիտակի երկրաշարժի 28–րդ տարելիցի կապակցությամբ Գյումրի կատարած այցի արդյունքները։

18:08
07 Դեկտեմբերի 2016
Ոստիկանը Երևանում ուրիշի քարտով գումար է կանխիկացրել բանկոմատից
Տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու մասին
17:00
07 Դեկտեմբերի 2016
Թվային հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվելու է
Թվային ցանցով հեռարձակումը դեկտեմբերի 12-ին՝  ժամը 08:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում դադարեցվելու է:
15:16
07 Դեկտեմբերի 2016
Անչափահասները Սյունիքում կեղծ փողեր են պատրաստել ու իրացրել խանութում
Անչափահասները ձերբակալվել են:
10:14
07 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
Դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  շուրջ 35 անգամ:
08:30
07 Դեկտեմբերի 2016
Հայաստանը հիշում է Սպիտակի երկրաշարժի զոհերին
Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարելիցը։ Տարերային աղետը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից է։
08:00
07 Դեկտեմբերի 2016
Երեքշաբթի` դեկտեմբերի 6–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` դեկտեմբերի 6–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
19:22
06 Դեկտեմբերի 2016
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ եք ճանաչում Երևանը
Երևանի  կենսագրությունը հազարամյակների պատմություն ունի, իսկ թե որքան լավ եք ճանաչում այդ պատմությունը, ձեզ կօգնի որոշել «Նովոստի–Արմենիա» գործակալության առաջարկած թեստը։
18:28
06 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. կվերացվեն սողանցքները, որոնք թույլ են տալիս զինվորական բժիշկներին խուսափել զորակոչից
ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են վերացնել այն սողանցքները, որոնք թույլ են տալիս զինվորական բժիշկներին խուսափել զորակոչից։
14:48
06 Դեկտեմբերի 2016
Կարեն Կարապետյանի ժիլետը վստահություն չի ներշնչու՞մ. ԱՄՆ-ի չոր պատասխանը
ԱՄՆ կառավարության «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» ծրագրին մասնակցելու համար Հայաստանը չի անցել առաջին միավորային ցուցիչը։
12:06
06 Դեկտեմբերի 2016
Արկտիկական ցուրտ ճակատ է անցնում Հայաստանի տարածքով. սպասվում են տեղումներ
Նախօրեի երեկոյից Հայաստանի տարածքով արկտիկական ցուրտ օդային ճակատ է մոտեցել։