478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+34
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի ուշադրությունը կարող է ԵՍԶՈւ-ից փոխանցվել Վիեննայի պայմանագրի վրա. փորձագետ
17:11
11 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Եվրոպայի սովորական զինված ուժերի (ԵՍԶՈւ) պայմանագրի կասեցումից հետո Ռուսաստանը կարող է ուշադրությունը բևեռել սովորական զինված ուժերի մասին այլ պայմանագրերի, օրինակ՝ Վիեննայի պայմանագրի վրա, կարծում է ՌԴ պաշտպանության նախարարությանը կից միջուկային վտանգի նվազեցման ազգային կենտրոնի ղեկավար Սերգեյ Խուդոկլինովը։

«Սովորական զինված ուժերը միայն ԵՍԶՈւ-ն չէ, կա, օրինակ, նաև Վիեննայի պայմանագիր, որով Ռուսաստանը պահպանել է ստուգումներ անցկացնելու չիրականացված քվոտաների մեծ թիվ»,-«ՌԻԱ-Նովոստիի» հաղորդմամբ ասել է նա երեքշաբթի լրագրողներին։

Խուդոկլինովի խոսքերով, ՌԴ-ն առաջարկել է վիեննական փաստաթղթի հետագա արդիականացման մի շարք ուղղություններ։

«Արդիականացումը նախատեսում է ռազմական ոլորտի գործունեության տարբեր ոլորտներում ավելի խոր վերահսկում վստահության միջոցառումների շնորհիվ։ Այդպիսի բանակցություններ այսօր ընթանում են, և նման նախաձեռնություններ ՌԴ-ի կողմից իրականացվել են, ինչը հերթական անգամ պատասխանում է նրանց հարցերին, ովքեր երբեմն մեղադրում են Ռուսաստանին սովորական զինված ուժերի վերահսկման մեխանիզմը ոչնչացնելու փորձի մեջ»,-նշել է կենտորնի ղեկավարը։

«Ռազմական վտանգի և Եվրոպայում վստահության ամրապնդման մասին» 1999-ի Վիեննայի պայմանագիրը սահմանափակում է ռազմական գործունեության որոշ տեսակներ և նախատեսում լայնածավալ ռազմական զորավարժությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում անդամ-երկրների միջև։ 1999-ի Վիեննայի պայմանագրի անդամ են ԵԱՀԿ 55 պետություններ։

ԵՍԶՈւ-ն ստորագերվել է 1990-ի դեկտեմբերի 19-ին Փարիզում ՆԱՏՕ-ի անդամ 16 և Վարշավյան պայմանագրի կազմակերպության անդամ 6 երկրների միջև ԽՍՀՄ փլուզումից մեկ տարի առաջ։ Պայմանագիրը հստակեցնում էր Վարշավյան պայմանագրի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև սովորական զինված ուժերի սահմանափակումները։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 13-ին ստորագրել էր պայմանագիր Ռուսասատանի կողմից ԵՍԶՈւ-ի կասեցման վերաբերյալ։ Հրամանագրին կից տեղեկանքում պարզաբանվում էր, որ Ռուսաստանը դադարեցրել է Պայմանագրի գործունեությունը «այնքան ժամանակ, քանի դեռ ՆԱՏՕ-ի երկրները չեն ամրագրել Ադապտացիայի մասին պայմանագիրը և բարեխղճորեն չեն իրականացնում այդ փաստաթուղթը»։

Ռուսաստասնի ԱԳՆ-ն հուլիսի 14-ին տեղեկացրել էր ԵՍԶՈւ անդամ-երկրներին և դեպոզիտարիաներին կասեցման վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու վերաբերյալ։ «Եվրոպայի սովորական զինված ուժերի պայմանագրի կասեցման մասին» ֆեդերալ օրենքը երկուշաբթի, դեկտեմբերի 3-ին հրատարակվել էր «Ռոսսիյսկայա գազետա» թերթում, և այդ պահից փաստաթուղթը ուժի մեջ  է մտել։ Արգելքն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 12-ին, ԵՍԶՈւ անդամ-պետություններին և դեպոզիտարիաներին Ռուսաստանի հայտարարագրի հանձնումից 150 օր անց։

Ռուսաստանի ելքը ԵՍԶՈւ-ից ՆԱՏՕ-ի և նրա անդամ մի շարք երկրների կողմից արժանացել է բացասական արձագանքի։ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի դեկտեմբերի 7-ին Բրյուսելում տեղի ունեցած նիստում ԱՄՆ-ը կասեցրել է Խորհրդի համագործակցության 2008-ի ծրագիրը, Մոսկվայի կողմից վերջնական փաստաթղթում ԵՍԶՈւ պարտադիր կատարման մասին դրույթը ներմուծելուց հրաժարվելու կապակցությամբ։ ԽՍՀՄ և ԱՄՆ-ի միջև երկու երկրներում Միջուկային վտանգի նվազեցման ազգային կենտրոնների (ՄՎՆԱԿ) ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է  1987-ի սեպտեմբերի 15-ին։ Ռուսաստանում այդ կենտրոնը ստեղծվել է նույն թվականի դեկտեմբերի 14-ին։

Սկզբում կենտրոնները պետք է պարզապես նախորոք տեղեկացնեին միմյանց հրթիռների արձակումների վերաբերյալ, բայց ներկայումս դրանց գործառույթները զգալիորեն աճել են։  Մասնավորապես, ռուսաստանյան ՄՎՆԱԿ-ը, որն իր կառույցով մտնում է ՌԴ պաշտպանության նախարարության աշխատակազմի մեջ, իրականացնում է ավելի քան 15 պայմանագրերի և համաձայնագրերի, այդ թվում՝ ԱՊՀ-ի մասին պայմանագրի, Բաց երկնքի պայմանագրի, 1999-ի Վիեննական փաստաթղթի, Չինաստանի հետ զինված ուժերի և զինատեսակների կրճատման մասին համաձայնագրի իրականացման վերահսկումը։–0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:33
27 Հուլիսի 2017
Հայաստանը ծրագրում է պարզեցնել վիզային ռեժիմը զբոսաշրջիկների համար
Հայաստանն օտարերկրացի զբոսաշրջիկներին մուտքի արտոնագրի ռեժիմի լրացուցիչ ազատականացման հնարավորություն կտա:
17:02
27 Հուլիսի 2017
Տեսախցիկներ` Երևանի կենտրոնական ևս երկու խաչմերուկում
Շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
15:59
27 Հուլիսի 2017
Հայաստանի դպրոցները պետք է պատրաստվեն սեպտեմբերի 1–ին
Հայաստանի դպրոցների շինարարական և նորոգման աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2017-2018 նոր ուստարվա սկիզբը։

15:57
27 Հուլիսի 2017
Հայաստանում 80–ից 100 հազար մարդ պարտադիր բժշկական ապահովագրության ծրագրի շահառու կդառնա
Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության փորձնական ծրագիրը կգործարկվի 2017 թ.–ի սեպտեմբերից։
12:55
27 Հուլիսի 2017
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կմասնակցեն ՌԴ–ում կայանալիք «Միջազգային բանակային խաղերին»
Ռուսաստանում կանցկացվի «Միջազգային բանակային խաղեր-2017» ստուգատեսը, որին կմասնակցեն նաև ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները:
12:15
27 Հուլիսի 2017
Ազգությամբ թուրք տղամարդը, անցնելով Արաքս գետը, ապօրինի հատել է ՀՀ սահմանը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ազգությամբ թուրք Օզգյուլ Դումանն ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը։
11:08
27 Հուլիսի 2017
«Ամենաշատը թոռնիկին էր կարոտել, գրկից չէր իջնում». Հրաչյա Հարությունյանի հարազատները տեսակցել են նրան
Հրաչյա Հարությունյանի կինը, հայրը,  դուստրն ու թոռնիկը երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում տեսակցել են իրենց  հարազատին։
08:00
27 Հուլիսի 2017
Չորեքշաբթի` հուլիսի 26-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հուլիսի 26-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
23:18
26 Հուլիսի 2017
ՀՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը
ՀՀ  ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։
19:26
26 Հուլիսի 2017
Սևանի աղտոտվածությունը հասել է սարսափելի մակարդակի
Սևանա լճի ջրի աղտոտվածությունն աղբի պատճառով հասել է աննկարագրելի չափերի:
16:42
26 Հուլիսի 2017
Արմավիրի մարզպետի խորհրդականին առանձնակի դաժանությամբ են սպանել. ինչո՞ւ են սպանել պաշտոնյային (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Արմավիրի մարզպետի խորհրդական 52-ամյա Մանուկ Սիմոնյանի դին հայտնաբերվել է նրա բջջային հեռախոսի շնորհիվ: