484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+9
Եղանակը Երևանում
Հայ
Կարելիայում Ձմեռ Պապիկները ֆուտբոլ կխաղան Ձյունանուշիկների հետ
12:12
07 Դեկտեմբերի 2007

Ձմեռ Պապիկների ավանդական խաղերը կմեկնարկեն ուրբաթ՝ Կարելիայի Օլոնեց քաղաքում, «ՌԻԱ Նովոստիին» է հայտնել փառատոնի կազմկոմիտեի ներկայացուցիչ Ելենա Պիստինան։

«Մեզ մոտ կգան մոտ 15 Ձմեռ Պապիկներ՝ Մոսկվայից, Սանկտ-Պետերբուրգից, Կարելիայի քաղաքներից և Ռուսաստանի գլխավոր Ձմեռ Պապը՝ Վելիկի Ուստյուգից։ Նրանք կմասնակցեն Նոր Տարուն նվիրված բազմաթիվ շոուներին, մրցույթներին, ցուցահանդեսներին, զվարճալի սպորտային մրցումներին, որոնք կտևեն երեք օր», - ասել է Պիստինան։

Երեկոյան Ռուսաստանի գլխավոր Ձմեռ Պապը Օլոնեց քաղաքի կենտրոնական հրապարակում կվառի խորհրդանշական ամանորյա կրակը։

Նոր Տարվան նվիրված գլխավոր սպորտային իրադարձությունը կդառնա ֆուտբոլային խաղը՝ Ձմեռ Պապիկների և Ձյունանուշիկների թիմերի միջև։

Հատուկ ակցիա կնվիրվի Ձմեռ Պապիկների Օլոնեցյան խաղերի խորհրդանիշին՝ Պակայնե անունով կարելիական ազգագրական հերոսին, որը ռուսական Ձմեռ Պապիկի և եվրոպական Սանտա Կլաուսի կրտսեր եղբայրն է համարվում։ Ըստ լեգենդի, Պակայնեն ծնվել է դեկտեմբերի 1-ին։ Այդ պատճառով փառատոնին մասնակցող Ձմեռ Պապիկները մտադիր են այցելել տեղի ծննդատուն և շնորհավորել ձմեռվա առաջին ամսվա առաջին օրերին ծնված տղաներից մեկին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:17
03 Նոյեմբերի 2017
Նախօրեին Երևանում կորած քաղաքացին գտնվել է
Քաղաքացին ոչ սթափ վիճակում դուրս էր եկել տնից և գնացել անհայտ ուղղությամբ:
14:39
03 Նոյեմբերի 2017
Երևանում կգործարկվի տարածաշրջանի ամենաերկար զիփլայնը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Զիփլայնն ունի երկու ուղղություն՝ Արաբկիրից–Աջափնյակ և հակառակը։ Զիփլայնի մի հատվածն էլ անցնում է Դավթաշենի կամրջի տակով:
13:20
03 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան փոխել բանկային քարտերի PIN-կոդերը բանկոմատների միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանների համար հասանելի է նոր ծառայություն՝ բանկոմատների միջոցով բանկային քարտերի PIN-կոդերի ինքնուրույն փոփոխում:
12:26
03 Նոյեմբերի 2017
Մահացել է հոկտեմբերի 27–ի գործով դատապարտյալներից մեկը
Այս գիշեր մահացել է 1999 թ.–ի հոկտեմբերի 27–ին ԱԺ–ում իրականացրած հարձակման մասնակիցներից մեկը։
12:07
03 Նոյեմբերի 2017
Ջրի թանկացման հայտը չի կարող չբավարարվել. վստահ են «Veolia jur» ՓԲԸ–ում
«Veolia Jur» ընկերությունն առաջարկում է 14 դրամով բարձրացնել ջրի սակագինը։
11:38
03 Նոյեմբերի 2017
Անահիտ Բախշյանն իր անձնական ավտոմեքենան նվիրաբերել է զինհաշմանդամներին աջակցող ՀԿ-ին
«Ես այդ մեքենան ոչ վաճառող եմ, ոչ էլ վարողը, թող ծառայի զինվորներին»,-ասել է Բախշյանը։
11:29
03 Նոյեմբերի 2017
Հայտնի են դարձել Հրազդանի երկու բնակիչների սահմռկեցուցիչ սպանության մանրամասները
Նրանք սպանվել են Հրազդան քաղաքում, որից հետո դիակները տեղափոխել են և թաքցվել Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ գտվող գազալցակայանի հարևանությամբ՝ դաշտային տարածքում։
11:19
03 Նոյեմբերի 2017
Ջերմ աշունը շարունակվում է Հայաստանում
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում։
09:40
03 Նոյեմբերի 2017
Հինգշաբթի` նոյեմբերի 2–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` նոյեմբերի 2–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
15:03
02 Նոյեմբերի 2017
ՀՀ վարչապետը մեկնաբանել է փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը
ՀՀ վարչապետը խոսել է ծրագրերի մասին, այդ թվում` երկրի` խորհրարանական իշխանավարման անցնելուց հետո։ Նա նաև մեկնաբանել է փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը։
13:18
02 Նոյեմբերի 2017
Հայաստանը 2018 թ.–ին կպահպանի ջրի գործող սակագները. վարչապետ
Veolia Jur» ընկերությունն առաջարկում է բարձրացնել ջրի սակագինը մինչև 194,3 դրամի։