484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+25
Եղանակը Երևանում
Հայ
SuperJet-100 ինքնաթիռի շարժիչի թռիչքային փորձարկումները կսկսվեն այս շաբաթ
14:50
05 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսական տարածաշրջանային Sukhoi SuperJet-100 ինքնաթիռի համար նախատեսված SaM-146 շարժիչի թռիչքային փորձարկումները  նախատեսվում է սկսել այս շաբաթ, լրագրողներին հաղորդեց «Սուխոյ» հոլդինգի գլխավոր տնօրեն Միխայիլ Պողոսյանը։

«Գրոմովի անվան ԹՀԻ-ում Ил-76ЛЛ «թռչող լաբորատորիայում» SaM-146 շարժիչի փորձարկումները կսկսվեն այս շաբաթ։ Դրանից հետո արդեն հնարավոր կլինի խոսել ռուսական տարածաշրջանային նոր Sukhoi SuperJet-100 ինքնաթիռի առաջին թռիչքի կոնկրետ ամսաթվի մասին, որն առայժմ նշանակված է 2007թ. դեկտեմբերին»,- ասաց Պողոսյանը «LIMA-2007» միջազգային ավիատիեզերական սրահում, որն աշխատելու է Լանգկավի կղզում մինչև դեկտեմբերի 8-ը։

«Սուխոյ» հոլդինգի տնօրենի խոսքով, «հսկայական աշխատանք է տարվել ինքնաթիռը ստեղծելու համար, ընդ որում՝ փորձարկումներին զուգահեռ ընթանում է նրա արտադրության մեկնարկը»։

Ինչպես նշեց հոլդինգի գլխավոր տնօրենը, Sukhoi SuperJet-100 նախագծի ուղղությամբ ձեռնարկվել են մեծածավալ ցամաքային մշակումներ, որոնք կատարվում են ոչ միայն ռուսական, այլև եվրոպական և ամերկյան հավատարմագրման պահանջներին համապատասխան։

«Սա լավ նախադրյալներ է ստեղծում, որպեսզի ինքնաթիռի հավատարմագրման գործընթացին զուգահեռ մեկնարկի նաև նրա սերիական արտադրությունը, ինչն էլ մենք մտադիր ենք իրագործել 2008 թվականին»,- ասաց Պողոսյանը։

Ռուսական տարածաշրջանային նոր Sukhoi SuperJet-100 ինքնաթիռի համար նախատեսված SaM-146 շարժիչը ստեղծվում է «Սատուրն» (Ռիբինսկ, Յարոսլավլի երկրամաս) գիտա-արտադրական միավորման և ֆրանսիական Sneсma ընկերության հետ համատեղ։

Sukhoi SuperJet-100 ինքնաթիռը պատկանում է տարածաշրջանային RRJ (Russian Regional Jet, ռուսական տարածաշրջանային ինքնաթիռ, Սուխոյ, Բոյինգ և Իլյուշին ընկերությունների նախագիծ) ինքնաթիռների ընտանիքին, որոնք ներկայացված են վեց մոդելներով՝ RRJ-60, RRJ-75, RRJ-95՝ համապատասխանաբար, 60, 75 և 95 նստատեղերով, թռիչքի սովորական և մեծացված հեռավորությամբ։

Ինքնաթիռների սերիական արտադրությունը նախատեսված է 2008 թվականին։ Այս ընտանիքի ինքնաթիռների արտադրության միջին կանխատեսումը 800-900 հատ է, իսկ լավատեսականը՝ 1200։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:26
22 Ապրիլի 2017
Գյումրիում ռուս զինծառայողի սպանության կասկածյալն ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ. նոր մանրամասներ
Նոր մանրամասներ են հաղորդվում Գյումրիում ռուս զինծառայողի սպանության կասկածյալի վերաբերյալ։
20:56
22 Ապրիլի 2017
Նախապատրաստվում է Հայոց ցեղասպանության զոհերի բացառիկ շտեմարանը
Հայաստանի ազգային արխիվը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի բացառիկ շտեմարան է պատրաստում:
16:10
22 Ապրիլի 2017
Ծիծեռնակաբերդ այցելողներին Երևանում կտեղափոխեն անվճար
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողներն ապրիլի 24-ին կտեղափոխվեն անվճար ավտոբուսներով:
10:00
22 Ապրիլի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (ապրիլի 17–21) կարևոր նորությունների հնգյակը։
19:49
21 Ապրիլի 2017
Այսօր մահացած պայմանագրային զինծառայողը մանկահասակ դուստր ունի. մանրամասներ
Այսօր առավոտյան Վայոց Ձորում մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող 31-ամյա Նարեկ Հակոբյանը Վայոց Ձորի մարզի Արփի գյուղից էր:
18:20
21 Ապրիլի 2017
Գործարկվել է Մոսկվա–Երևան առաջին պաշտոնական ավտոբուսային երթուղին
Գործարկվել է Մոսկվա–Երևան առաջին պաշտոնական ավտոբուսային երթուղին։
17:13
21 Ապրիլի 2017
Երևանի որոշ փողոցներում արագաչափեր կգործարկվեն
Ապրիլի 25-ից Երևանում կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր:
16:37
21 Ապրիլի 2017
Վերաքննիչը մերժեց Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Վերաքննիչ քրեական դատարանն  մերժեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի խափանման միջոցը՝ կալանքը փոխելու դիմումը:
15:27
21 Ապրիլի 2017
Հայ զինծառայողը մահացու հրազենային վնասվածք է ստացել Վայոց Ձորում. հարուցվել է քրեական գործ
Հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայողի  մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ:
13:26
21 Ապրիլի 2017
Ռոստելեկոմի մասնակցությամբ մաքրվեց և բարեկարգվեց Խարբեդի մանկատան այգին
«Ռոստելեկոմը» հայաստանյան անձնակազմով «ՍՕԱՐ» Հայաստանի հետ համատեղ Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան այգու տարածքում իրականացրեց բարեկարգման աշխատանքներ։
11:38
21 Ապրիլի 2017
Վիգեն Սարգսյանը չի կարողացել նշել օլիգարխների` առաջնագծում ծառայող որդիների ճշգրիտ թիվը
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ուրբաթ հայտնեց լրագրողներին, որ չգիտի, թե օլիգարխների քանի երեխա է ծառայում առաջնագծում:


11:10
21 Ապրիլի 2017
Արփինե Հովհաննիսյանն ապագայի հավակնոտ ծրագրեր է կազմում
Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը քաղաքական ապագայի վերաբերյալ հավակնոտ ծրագրեր ունի։