485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ-ն աջակցում է Ղազախստանի թեկնածությանը՝ 2009թ. ԵԱՀԿ նախագահի պաշտոնում. Գլխավոր քարտուղար
17:00
29 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) աջակցում է Ղազախստանի թեկնածությանը որպես 2009թ. ԵԱՀԿ նախագահի , հինգշաբթի ԵԱՀԿ-ն արտգործնախարարների մակարդակով 15-րդ համագումարի ժամանակ հայտարարեց կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ Համագումարը տեղի է ունենում Մադրիդում։

«Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Ղազախստանի թեկնածությանը 2009թ. ԵԱՀԿ-ում նախագահելու հարցում և համոզված ենք, որ դա թույլ կտա նոր խթան ներդնել Կազմակերպության զարգացման գործում, կապահովի նրա բոլոր մասնակիցների իրավահավասարությունը, ինչպես նաև ԵԱՀԿ ղեկավար կառույցներում աշխարհագրական հավասարակշռության պահպանման արդարությունը»,- Բորդյուժիի խոսքերը մեկնաբանեց ՀԱՊԿ լրատվական ծառայության ներկայացուցիչը։

ՀԱՊԿ անդամ-պետությունները, հիշեցրեց նա, մի շարք հստակ ձևակերպված առաջարկություններ են ներկայացրել ԵԱՀԿ գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Դրանք, մասնավորապես, նախագծերն են այն որոշումների, որոնք առնչվում են թմրամիջոցների անօրինական շրջանառության սպառնալիքի դեմ պայքարին, ԵԱՀԿ կանոնադրության մշակմանը, Ժողովրդավարության և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՄԻԳ) գծով ընտրություններին հետևելու լիազորությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այս փաստաթղթերի ընդունումը կարող էր քայլ դառնալ ԵԱՀԿ-ն՝ որպես լիարժեք միջազգային կազմակերպության փոխակերպվելու ճանապարհին, նրա օրակարգում բոլորիս համար նոր մարտահրավերներին և սպառնալիքներին համատեղ արձագանքելու հարցեր ընդգրկելու, ինչպես նաև նրա բոլոր մասնակիցների շահերից բխող մոնիտորինգային մեխանիզմների կատարելագործման առումով»,- ընդգծեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Բորդյուժան նաև նշեց, որ ՀԱՊԿ անդամ-պետությունները կողմ են ԵԱՀԿ անվտանգության ոլորտում համագործակցության խորհրդաժողովի դերի բարձրացմանը և կոչ են անում ակտիվացնել Կազմակերպության ջանքերը՝ ռազմաքաղաքական ուղղությամբ։

Նա ավելացրեց, որ ՀԱՊԿ-ն «պատրաստ է արդյունավետ փոխգործակցել ԵԱՀԿ-ն և նրա կառույցների հետ՝ մեր լիազորության մեջ մտնող բոլոր հարցերում»։

ՀԱՊԿ-ն մեջ մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Կիրգիզիան, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:57
06 Նոյեմբերի 2017
Մշակույթի նախարարությունը վեց անգամ կավելացնի կինոթատրոների թիվը Հայաստանում
Ծրագիրը մշակելուց հետո կանցկացվեն խորհրդակցություններ մասնավոր ներդրողների և համաշխարհային կարգի խոշոր կինոցանցերի հետ։
20:41
06 Նոյեմբերի 2017
ԱՄՆ Ինդիանա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Նահանգապետ Հոլքոմբը նաև նոյեմբերի 6-12-ը «Հայաստանի շաբաթ» է հայտարարել։
19:42
06 Նոյեմբերի 2017
«Տաշիր գրուպը» հովանավորչական աջակցություն կցուցաբերի «Ալաշկերտին»
Հնարավոր է, «Ալաշկերտ» ՖԱ-ն անվանակոչվի «Ալաշկերտ-Տաշիր»:
19:01
06 Նոյեմբերի 2017
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի պահաբաժիններում ապօրինի ծառահատումները կրել են կազմակերպված բնույթ (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։
16:49
06 Նոյեմբերի 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին
Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնել նախագահ Թրամփին, Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին:
15:56
06 Նոյեմբերի 2017
Երևանում կասեցվել է բաստուրմայի արտադրամասի գործունեությունը
Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ:
13:24
06 Նոյեմբերի 2017
Վթարային ջրանջատում Կապանում. 12 ժամ ջուր չի լինի
Կապանում վթարային ջրանջատում է նախատեսված։
12:28
06 Նոյեմբերի 2017
Հայաստանում աշխատող մայրերը կկարողանան դայակ վարձել պետության հաշվին
Հայաստանում աշխատող մայրերը հնարավորություն կունենան դայակ վարձել պետության հաշվին։
11:39
06 Նոյեմբերի 2017
Թռչնի թռիչքի բարձրությունից. Տաթևում առաջին անգամ պարապլաներային թռիչքներ կիրականացվեն (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Տաթևում առաջին անգամ պարապլաներային թռիչքներ կիրականացվեն:
11:20
06 Նոյեմբերի 2017
Անձրևները վերադառնում են Հայաստան
Հայաստանի մարզերում և Երևանում սպասվում են տեղումներ։
11:04
06 Նոյեմբերի 2017
Տիեզերական Երևան. նման Երևան դուք դեռ չեք տեսել (ՖՈՏՈ)
Հրապարակվել են Երևանի բացառիկ լուսանկարներ, որոնք արվել են տիեզերքից։
23:56
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են դարձել Արցախում մեկ զինծառայողի մահվան և ևս երկուսի վիրավորվելու հանգամանքները
Հարուցվել է քրեական գործ` շարքային Հրանտ Մանգասարյանի մահվան, ևս երկու զինծառայողների վիրավորվելու դեպքի առթիվ: