483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայում բացվել է պերճանքի իրերի Millionaire Fair խոշորագույն տոնավաճառը
13:09
22 Նոյեմբերի 2007

Մոսկվայում հինգշաբթի կբացվի պերճանքի իրերի Millionaire Fair («Միլիոնատերերի տոնավաճառը») աշխարհի խոշորագույն ամենամյան տոնավաճառը։ Երրորդ անգամ է, ինչ պերճության գնահատողները կհավաքվեն «Կրոկուս-Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում՝ «լյուքս» դասի յուրահատուկ ապրանքները և ծառայությունները գնահատելու համար։

Ռուսաստանը սոցիալական շերտավորման ամենաբարձր մակարդակն ունեցող երկրներից է, տնտեսագետների տվյալներով՝ 10 տոկոս ամենահարուստ ռուսների և 10 տոկոս ամենաաղքատ ռուսների եկամուտները տարբերվում են միջինում մոտավորապես 15 անգամ երկրի մասշտաբով և 40 անգամ Մոսկվայի մասշտաբով։ Սակայան հարուստների համար նախատեսված միջոցառումը, որը անց է կացվում Մոսկվայում աշխարհի խոշոր քաղաքների շրջանում, իր կողմ է գրավում տասնյակ հազար մարդկանց ուշադրությունը։ Անցած տարի մոսկովյան Millionaire Fair-ը այցելել է 38 հազ. ու կես հյուր։ Կազմակերպիչները սպասում են, որ 2007 թ.-ին ցուցահանդեսը կարող է հետաքրքրել շուրջ 45 հազ. հյուրի։

 «Միլիոնատերերի տոնավաճառ»-ի հիմնադիր Իվ Հայրատը ասում է, որ միջոցառման հիմնական նպատակն է «ապշեցնել մարդկանց երևակայությունը»։ Millionaire Fair-ը ավելի շուտ կենսակերպ է, քան ցուցահանդես։ Դա պերճության հեքիաթային աշխարհ է՝ միջին ինչ-որ բան լոնդոնյան հայտնի Harrods հանրախանութի և «Դիսնեյլենդի» միջև», - ասում է նա։

  Ցուցահանդեսի ընդհանուր մակերեսը 33 000 քառակուսի մետր է։ Այս անգամ իրենց ապրանքներն ու ծառայությունները կներկայացնեն ավելի քան 200 արտասահմանյան և ռուսական ապրանքանիշեր։ Պերճության շուկայի հիմնական խաղացողները, ինչպես միշտ, կլինեն ավտոմեքենաները, զբոսանավերը, ժամացույցները, արժեքավոր զարդերը, շրջագայությունները, ինտերիերի դիզայնը, օծանելիքը, առողջությունը և գեղեցկությունը, նորաձևությունը, անշարժ գույքը, բացառիկ ըմպելիքներն ու մթերքը, ներդրումային ընկերությունները և բանկերը, բացառիկ ծառայությունները։

Տոնավաճառը բացվելու է վառ գալաներկայացմամբ, որի մուտքը հատուկ հրավիրատոմսերով է։ Մնացած օրերին միլիոնատերերի կենսակերպին կարող են ծանոթանալ բոլոր ցանկացողները՝ գնելով 1000 ռուբլի արժողությամբ մուտքի տոմսը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
12:04
29 Մարտի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է ինտերնետային գնումներ կատարելու ժամանակակից եղանակ Mastercard քարտապանների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր Mastercard քարտապանների համար գործարկել է ինտերնետ գնումների ժամանակակից և անվտանգ ծառայություն:
11:24
29 Մարտի 2017
Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին. օլիգարխը խոստացել է 15 մլդ դոլարի ներդրում ներգրավել
«Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է ընտրություններից հետո Հայաստան ավելի շատ ներդրումներ ներգրավելու մտադրության մասին:
20:45
28 Մարտի 2017
Մեկնարկ տրվեց անկախ Հայաստանում զրոյական մակարդակից կառուցվող Վեդու ջրամբարի հիմնարկեքին
Աշխատանքային այցով Արարատի մարզ մեկնած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Վեդու ջրամբարի հիմնարկեքի արարողությանը:
19:15
28 Մարտի 2017
ՕՐՕ դաշինքը սկսեց հանրահավաքը` լռության րոպեով հարգելով «հաց բերողի» հիշատակը
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» նախընտրական դաշինքի հանրահավաքը մեկնարկեց լռության րոպեով։

18:00
28 Մարտի 2017
Հայաստանյան ուշացող գարու՞ն, թե՞ ապրիլյան կատակ
Մարտի վերջին օրերը Հայաստանում ավելի տաք կլինեն, քան ապրիլի առաջին օրերը:
16:47
28 Մարտի 2017
Նախընտրական լեզվակռիվ. Աշոտյանի կոշտ պատասխանը Փաշինյանին
Նախընտրական վիճաբանություն է ծավալվում Արմեն Աշոտյանի և Նիկոլ Փաշինյանի միջև։
16:25
28 Մարտի 2017
Նիկոլ Փաշինյան. Աշոտյա՛ն եղիր, Աշոտյա՛ն
«Ելք» նախընտրական դաշինքի առաջնորդներից մեկը, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում։
15:22
28 Մարտի 2017
Երևանը և Աշխաբադը մտադիր են ընդլայնել տնտեսական համագործակցությունը
Կարեն Կարապետյանը երեշքաբթի հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:
14:00
28 Մարտի 2017
Հայաստանը կմշակի ռադիոակտիվ թափոնների և միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարություն
Նախարար Աշոտ Մանուկյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:
12:47
28 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը կգնի Հայաստանի հերթական խոշոր էներգետիկ կազմակերպությունը
Սամվել Կարապետյանը մտադիր է գնել «Հրազդանի էներգետիկ կազմակերպությունը»:
11:49
28 Մարտի 2017
Սեյրան Օհանյանին կարող են որպես կասկածյալ ներգրավել ռեզոնանսային քրեական գործին
Իշխանությունները քննարկել են ՕՐՕ դաշինքից նաև Սեյրան Օհանյանին ինչ-որ գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավելու հարցը: