481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
Պուտինը հավաքել էր Լուժնիկի մարզադաշտը
11:37
22 Նոյեմբերի 2007

Լուժնիկի մարզադաշտում «Լյուբե» խմբի երաժշտության, «Պուտին, Ռուսաստան» կարգախոսների և 30-ական, 70-ական և 2000-ական թթ.-ի երգերի ներքո տեղի է ունեցել մի միջոցառում, որը նմանվել է ԱՄՆ-ի նախընտրական համագումարներին. դա Ռուսաստանի նախագահի կողմնակիցների ֆորումն էր, որին մասնակցել է շուրջ հինգ հազար մարդ։

Միջոցառման անցկացման մասին որոշումը ընդունվել էր նոյեմբերի 15-ին Տվերում տեղի ունեցած Հասարակական կազմակերպությունների համառուսական միավորող համագումարի ժամանակ, որտեղ ստեղծվել է «Պուտինին կողմ» շարժումը։

 ՑՈՒՑՈՒՄ

Լրագրողներին հավաքել են Զուբովսկի այգու մոտ գտնվող ՌԴ ԱԳՆ-ի մամուլի կենտրոնում, միջոցառումից մի քանի ժամ առաջ, Մոսկվայի ժամանակով ժամը 12։00-ին։ Այստեղից լրագրողները սովորաբար մեկնում են մայիսի 9-ի շքերթին, իսկ 2004 թ.-ի նախագահական նախընտրական արշավի ժամանակ նրանք շարժվել են դեպի Մոսկվայի պետական համալսարան՝ Պուտինի վստահված անձանց  հետ հանդիպման։

Ինչպես և երեք տարի առաջ, բոլոր լրագրողներին տեղավորելու համար անհրաժեշտ է եղել  շուրջ տասը ավտոբուս։ Տեխնիկական ստուգումից հետո նրանք մեկնել են Լուժնիկի։

ՆԱԽԱՎԱՐԺԱՆՔ

Վլադիմիր Պուտինը ժամանել է  Լուժնիկի Մոսկվայի ժամանակով ժամը 14։30-ին՝ միջոցառման սկզբից գրեթե մեկ ժամ հետո։ Նա հագել էր մուգ կոստյում և սև բլուզ։

Միջոցառման թեժ պահին ելույթ  են ունեցել  արտիստներ, քաղաքական գործիչներ և մարզիկներ։

Ֆորումը բացել է  «Երիտասարդ գվարդիա»-ի առաջնորդներից մեկը՝ Իվան Դեմիդովը, որը իր կարիերան սկսել էր որպես «Մուզոբոզ» ծրագրի հաղորդավար։

Պուտինի կողմնակիցների առջև ելույթ է  ունեցել Ռուսաստանի հերոս, փորձարկող օդաչու Անատոլի Կվոչուրը, որը նշել է դահլիճում երիտասարդների մեծ քանակությունը և ասել, որ այժմ գալիս է նրանց ժամանակը։

Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը հայտարարել է, որ դեկտեմբերի 2-ի ընտրությունները կդառնան Պուտինի վստահութան հանրաքվեն։

ԽԱՂ

Վլադիմիր Պուտինը մտել է դահլիճ ֆորումի մասնակիցներից կազմված «կենդանի միջանցքով»։ Սեղմելով մասնակիցների ձեռքերը և նրանց խնդրանքով ստորագրելով վերնաշապիկների վրա՝ Պուտինը անցել է դահլիճի միջով, բարձրացել բեմ և ելույթ է ունեցել շուրջ 20 րոպեանոց ճառով, որը բազմաթիվ անգամ ընդհատվել  է  «Պուտին, Ռուսաստան» կոչերով և ծափահարություններով։

Հանդիսատեսի ամենամեծ արձագանքը ստացել են ժողովրդագրության և օլիգարխիկ համակարգի վերականգնման սպառնալիքի մասին նախագահի խոսքերը։

Պետության նախագահը, տեղեկացնելով, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ է նկատվում ծնելիության աճ, ասել. «Ես այստեղ շատ եմ հույսս կապում  նման լսարանի հետ», ինչը դրական արձագանք  է ստացել  դահլիճում։

Խոսելով այն մասին որ Պետդումայի պատգամավորների, «Յեդինայա Ռոսսիա»-ի ընդդիմախոսների շուրջ կան մարդիկ, որոնք ցանկանում են վեկանգնել օլիգարխիկ համակարգը՝ Պուտինը հայտարարել է. «Եվ հիմա նրանք փողոց դուրս կգան։ Սովորել են արևմտյան մասնագետներից, մարզվել են հարևան պետություններում, և հիմա ուզում են մեզ մոտ փորձել»։

Դահլիճից բղավել են. «Թույլ չենք տա»։

«Այ դա ճիշտ է», - նշել է պետության նախագահը և դահլիճից հնչել են ծափահարություններ։

Ճառի ավարտին Պուտինը կոչ է  արել իր կողմնակիցներին՝ Պետդումայի ընտրություններին քվեարկել «Յեդինայա Ռոսսիա»-ի օգտին։

«Դեկտեմբերի 2-ին մեծ մասով որոշվում է երկրի ճակատագիրը։ Անպայման մասնակցեք ընտրություններին և ձայն տվեք «Յեդինայա Ռոսսիա»-ի օգտին», - հայտարարել է նա։

Այն բանից հետո, երբ պետության նախագահը հեռացել է դահլիճից, բեմում շարունակում էր ելույթ ունենալ «Լյուբե» խումբը՝ շատ քիչ երաժշտական խմբերից մեկը, որի համերգներին ներկա է եղել Պուտինը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:00
28 Մայիսի 2017
Եղանակն անկայուն կլինի Հայաստանում Առաջին հանրապետության օրը
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի եղանակն առաջիկա հինգ օրերին:
22:37
27 Մայիսի 2017
Շառլ Ազնավուրը ժամանեց Երևան (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը շաբաթ երեկոյան ժամանեց Երևան։
22:24
27 Մայիսի 2017
Երևանի կենտրոնում նշվել է Եվրոպայի օրը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի կենտրոնում այսօր նշվել է Եվրոպայի օրը։
14:10
27 Մայիսի 2017
Օշականում ոստիկանները մահակներով և ոտքերով ծեծել են քաղաքացուն
Միջադեպի հետևանքով քաղաքացին ստացել է գանգուղեղային և մի շարք այլ վնասվածքներ:
10:00
27 Մայիսի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (մայիսի 22–26) կարևոր նորությունների հնգյակը։
17:17
26 Մայիսի 2017
«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետը հաղթել է Positive Hack Days 2017 համաժողովի մրցույթներից մեկում
«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետ Արմեն Գնունին հաղթող է ճանաչվել Positive Hack Days 2017 ամենամյա համաժողովի ընթացքում կազմակերպվող մրցույթում:
17:03
26 Մայիսի 2017
Հրապարակվել է Բավրայի մաքսատան պետի ձերբակալման տեսանյութը
Նախօրեին ձերբակալվել են մաքսային բրոքերական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը և ՀՀ ԿԱ ՊԵԿ «Բավրա» մաքսակետի պետը:
15:27
26 Մայիսի 2017
Երևանում ոստիկանը խոշտանգել է քաղաքացուն
Քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ:
12:50
26 Մայիսի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմին մեծածավալ կրճատումներ են սպառնում
ՀՀ ԱԺ աշխատակազմը նախատեսվում է կրճատել 30-40 տոկոսով:
11:14
26 Մայիսի 2017
Ձերբակալվել են «Բավրա» մաքսակետի պետը և բրոքերական ընկերության տնօրենը
Նախօրեին ձերբակալվել են մաքսային միջնորդական (բրոքերական) ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը և ՀՀ ԿԱ ՊԵԿ «Բավրա» մաքսակետի պետը:
10:45
26 Մայիսի 2017
Ամառն ամրապնդում է դիրքերը Հայաստանում
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում օդի ջերմաստիճանի բարձրացում 3-4 աստիճանով։
22:14
25 Մայիսի 2017
Շարմազանովը ներկայացրեց ՀՀ կառավարության ապագա կազմը
ՀՀ նոր կառավարության կազմը հինգշաբթի քննարկվել է ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ: