480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+34
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ երկրները մտադիր են ստեղծել տեղեկատվական անվտանգության միասնական համակարգ
19:20
19 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ երկրների Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-պետությունները նախատեսում են ձևավորել Տեղեկատվական անվտանգության միասնական համակարգ, «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել է կազմակերպության մամուլի քարտուղար Վիտալի Ստրուգովեցը։

Նրա խոսքով, ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնախմբի որոշման համապատասխան Կազմակերպության քարտուղարությունը պատրաստել է «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների Տեղեկատվական անվտանգության միասնական համակարգի ձևավորման համատեղ գործողությունների ծրագիրը»։

«Տեղեկատվական անվտանգության ապահովման արդիականությունը պայմանավորված է պետության քաղաքական, տնտեսական, պաշտպանական և այլ բաղադրատարրերի վրա տեղեկատվության և տեղեկատվա-հաղորդակցական տեխնոլոգիաների աճող ազդեցությամբ։ Միաժամանակ, տեղեկատվությունը և տեղեկատվա-հաղորդակցական տեխնոլոգիաները կարևոր գործոններ են, որոնք ազդում են ժամանակակից հասարակության ձևավորման և հավաաքկան անվտանգության ներ սպառնալիքների առաջացման հնարավորությունների ստեղծման վրա»,- մամուլի ծառայությունը մեջբերում է  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժիի խոսքերը։  

Բորդյուժին տեղեկացրել է, որ Ծրագրի իրագործումը ներառում է միասնական ապարատի մշակումը և այս ոլորտում նորմատիվային իրավական բազայի համեմատական վերլուծությունը, տեղեկատվական անվտանգության սպառնալիքների վերլուծությունը և համատեղ հակազդեցությունը դրանց, համագործակցությունը տեղեկատվական պաշտպանության տարածության և ՀԱՊԿ անդամ-պետությունների տեղեկատվական ներուժի ոլորտներում, փոխադարձ օգնության ցուցաբերումը կործանարար տեղեկատվական ազդեցությունների կանխարգելման հարցում, դրանց օպերատիվ արձագանքելու համակարգումը և հետևանքների լիկվիդացումը։

Մամուլի ծաառյության տեղեկության համաձայն, մոտ ժամանակներս փաստաթուղթը կներկայացվի Կազմակերպությանը կից գործող Մշտական խորհրդի նիստի քննարկմանը։

ՀԱՊԿ-ն մեջ մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Կիրգիզիան, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:11
27 Հունիսի 2017
Արարատ Խանդոյանը դատապարտվեց 3 տարի 6 ամսվա ազատազրկման
«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլի»` Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, մեղավոր ճանաչվեց իրեն առաջադրված մեղադրանքով։
15:47
27 Հունիսի 2017
Ադրբեջանական կաթի փոշու ներկրումը կանխվեց
Հայաստանի կարգավորիչը կանխել է ադրբեջանական ծագման կաթի փոշու ներմուծման փորձը։  
14:56
27 Հունիսի 2017
ՊԵԿ նախագահը ներկայացրել է ապագա ծրագրերը
ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը երեքշաբթի լրագրողներին ներկայացրեց ապագա ծրագրերը:
14:23
27 Հունիսի 2017
Հայաստանյան «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրենը AIESEC-ի երիտասարդներին ներկայացրեց ընկերության հաջող կառավարման իր գաղտնիքները
Հունիսի 23-25-ը Ծաղկաձոր քաղաքում AIESEC-ի կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում ելույթով հանդես եկավ «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
11:26
27 Հունիսի 2017
Հայաստանում 20 կեղծ դիպլոմներ են տրվել
Հարուցվել են քրեական գործեր։
08:00
27 Հունիսի 2017
Երկուշաբթի` հունիսի 26–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հունիսի 26–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
18:43
26 Հունիսի 2017
24 ժամ ջուր չի լինի Սևան քաղաքի որոշ շրջաններում
Սևան քաղաքի որոշ հասցեներում 24–ժամյա ջրանջատում է նախատեսված։
16:42
26 Հունիսի 2017
Կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի ընտանիքը ՊՆ հիմնադրամին է փոխանցել հուղարկավորության համար կառավարության հատկացրած գումարը
Կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի ընտանիքը ՊՆ հիմնադրամին է փոխանցել հուղարկավորության համար կառավարության հատկացրած գումարը:

16:20
26 Հունիսի 2017
Երևանում անհետ կորած 14–ամյա աղջիկը հայտնաբերվել է Կապանում
Հունիսի 19–ին Երևանում անհետ կորած 14–ամյա Թամարա Աթանեսյանը հայտնաբերվել է Կապանում։
15:58
26 Հունիսի 2017
«Հայ բույս» փառատոնը սիրով սպասում է իր այցելուներին
«Հայ բույս» ամենամյա փառատոնն է մեկնարկում հուլիսի 1–ին Տավուշի մարզի Ենոքավան համայնքում։
15:56
26 Հունիսի 2017
ՀՀ ՊՆ–ն նոր տեղեկություններ է ներկայացրել ավտովթարից տուժած զինծառայողների մասին
ՀՀ ՊՆ–ն թարմ տեղեկություն է տրամադրել ավտովթարից տուժած զինծառայողների մասին։
14:23
26 Հունիսի 2017
Նոր քրեական գործ «Սասնա ծռերից» մեկի` Վարուժան Ավետիսյանի նկատմամբ
«Սասնա ծռեր» խմբի խոսնակ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ նոր քրեական գործ է հաուցվել: