484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
«Աջ ուժերի միությունը» խնդրում է հեռացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «Յեդինայա Ռոսսիա»-ի ցուցակից
14:37
15 Նոյեմբերի 2007

«Աջ ուժերի միություն» (ԱՈՒՄ) կուսակցությունը խնդրում է դատական կարգով հեռացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «Յեդինայա Ռոսսիա»-ի կողմից ներկայացված Պետդումայի պատգամավորների թեկնածուների ցուցակից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

   «Երեկ ԱՈՒՄ-ն դիմել է Գերագույն դատարան «Յեդինայա Ռոսսիա»-ի կողմից ներկայացված Պետդումայի պատգամավորների թեկնածուների ցուցակից Վլադիմիր Պուտինին հեռացնելու մասին հայցով՝ նրա կողմից օրենքը բազմաթիվ անգամ խախտելու պատճառով», - ասել է Բելիխը՝ ելույթ ունենալով Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով, այն բանից հետո, երբ ԱՈՒԺ-ն սկսեց քննադատել «Յեդինայա Ռոսսիա»-ի «Պուտինի Նախագիծը» նախընտրական ծրագիրը, կուսակցության վրա «թափվեց պետական քաղաքական մեխանիզմի ողջ ուժը»։

 «Ընթանում է ցուցակից ԱՈՒԺ-ի թեկնածուների դուրս նետման գործընթացը», - ասել է Բելիխը։

Վերջին ժամանակներս ԱՈՒԺ-ն զրկվել է տարածքային ցուցակներում տեղ գտած իր մի քանի առաջնորդներից։ Կուսակցության շարքերը թողել են Վլադիմիր Մալինինը (թիվ 1, Ուլյանովսկի մարզ), Ռասուլ Ալիևը (թիվ1, Դագեստան), Սերգեյ Սերեդովիչը (թիվ 2, Ուդմուրտիա), Օլգա Մարկովսկայան (թիվ2, Կրասնոդարսկի մարզ), Յուրի Տեբինը (թիվ 1, Կրասնոդարսկի մարզ) և Նիժնի Նովգորոդ քաղաքի կուսակցության ցուցակի առաջնորդ, Նիժնի Նովգորոդի քաղաքային դումայի փոխնախագահ Անդրեյ Օսիպենկոն։ Վերջինս պարզաբանել է իր որոշումը նրանով, որ կուսակցությունը սկսել է խաղադրույք կատարել հանրահայտության վրա։

Բելիխը նաև տեղեկացրել է, որ կուսակցությունը դիմել է Գերագույն դատարան ևս մեկ պատճառով։ Խոսքը գնում է այն բողոքի մասին, որը ուղղվել է ԱՈՒԺ-ի կողմից ԿԸՀ՝ ընտրողների հետ ՌԴ նախագահի «ուղիղ կապից» հետո։

«Մեր բողոքի վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը չկա», - ասել է Բելիխը։ Նրա խոսքերով, այժմ ԱՈՒԺ-ն պահանջում է ԿԸՀ-ից՝ բողոքը ներկայացնել նաև դատական կարգով։

ՌԴ ԿԸՀ-ը չի հայտնաբերել ընտրական օրենսգրքի խախտումներ ռուսների հետ նախագահի «ուղիղ կապի» ժամանակ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովի խոսքերով, ԿԸՀ-ի աշխատանքային խումը անօրինական քարոզչության նշաններ չի հայտնաբերել։

Պետդումայի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 2-ին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:53
11 Դեկտեմբերի 2017
Երևանի բոլոր կոմունալ ծառայությունները տոնական օրերին շուրջօրյա հերթապահելու են
Երևանի բոլոր կոմունալ ծառայությունները Ամանորի տոնական օրերին կիրականացնեն շուրջօրյա օպերատիվ հերթապահություն:
15:36
11 Դեկտեմբերի 2017
Հրապարակվել է հայկական դպրոցների ձմեռային արձակուրդների ժամանակացույցը
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը հրապարակել է հանրապետության դպրոցների ձմեռային արձակուրդների ժամանակացույցը։
14:08
11 Դեկտեմբերի 2017
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցները կարող են ապագայում ավելի բարձր կուտակային կենսաթոշակ ստանալ
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցները կկարողանան ապահովել ավելի բարձր թոշակ։
12:40
11 Դեկտեմբերի 2017
Հայաստանում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է
Դեկտեմբերի 11-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
11:47
11 Դեկտեմբերի 2017
Եղանակը շարունակում է անակնկալ մատուցել Հայաստանի բնակիչներին
Եղանակը շարունակում է հաճելի անակնկալ մատուցել Հայաստանի բնակիչներին։
11:00
10 Դեկտեմբերի 2017
Օդերևութաբանները պատմել են Հայաստանում առաջիկա օրերի եղանակի մասին
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի եղանակի` առաջիկա օրերի կանխատեսումը:
10:30
09 Դեկտեմբերի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
21:05
08 Դեկտեմբերի 2017
Քաղաքացու բողոքի հիման վրա Երևանի խանութներից մեկում բրնձի և պամելոյի նմուշառումներ են վերցվել
Երևանի խանութներից մեկում բրնձի և պամելոյի նմուշառումներ են վերցվել:
19:54
08 Դեկտեմբերի 2017
Երևանում 38–ամյա տղամարդու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի
38-ամյա Արշակ Գալստյանի դիակը հայտնաբերվել էր դեկտեմբերի 6-ին իր «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ հրազենային վնասվածքներով։
16:09
08 Դեկտեմբերի 2017
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, Լարսը փակ է բեռնատարների համար։
12:57
08 Դեկտեմբերի 2017
Երևանի բանուկ պողոտայում երթևեկի փոփոխություն
Փոփոխությունը կատարվում է խցանումներից և տրանսպորտային միջոցների կուտակումներից խուսափելու նպատակով։
11:20
08 Դեկտեմբերի 2017
ԱԺ-ն ընդունեց 2018թ. բյուջեի նախագիծը
ՀՀ Ազգային ժողովն ընդունեց  «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքների նախագիծը։