481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանի առաջիկա նախագահական ընտրություններում Միխայիլ Սահակաշվիլին համոզված է իր հաղթանակի մեջ
14:04
05 Նոյեմբերի 2007

Միխայիլ Սահակաշվիլին համոզված է, որ Վրաստանը երկրորդ անգամ էլ իրեն կընտրի որպես  նախագահ՝ 2008 թ.-ի աշնանը կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

«Կարելի է բծախնդիր լինել տարբեր հարցերին ուղղված կառավարության աշխատանքին, սակայն երբ վերականգնվել է շուրջ 250 եկեղեցի, և այդքան շատ բան է արվում տաճարներում, ուղղակի ծիծաղելի է նման հայտարարություններ անել։ Երբ ես կվերընտրվեն երկրորդ անգամ, ապա երդում կտամ Գելատկի վանքում», - ասել է Սահակաշվիլին կիրակի «Ռուստավի-2» հեռուստաընկերության եթերում։

Վրաստանի նախագահը նշել է, որ ընտրությունների անցկացման տարեթիվը 2008 թ.-ի գարուն տեղափոխելու պահանջը ներկայացվում է ընդդիմադիր առաջնորդիների կողմից ոչ պատահականորեն։

«Պետք է գիտակցել Կոսովոյի հարցը, որը պետք է որոշվի հաջորդ տարվա սկզբին, ինչպես նաև այլ հարցեր։ Ապրիլին Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մենք իրական հնարավորություններ ունենք անցնել ալյանս մուտք գործելու Ծրագրին», - նշել է Սահակաշվիլին։

«Մեզ անհրաժեշտ է հանգստություն և համախմբվածություն։ Ինչ փորձեր էլ չարվեն, Վրաստանը չի շեղվի որոշված ճանապարհից, և սկսած գործը կհասցնի վերջնակետի», - ասել է Վրաստանի նախագահը։

Միաժամանակ Սահակաշվիլին գոհունակություն է հայտնել Վրաստանի կառավարության և խորհրդարանի աշխատանքի մասին և հայտարարել է, որ իշխանության մարմինները «առավելագույն չափով համախմբված են»։

Նրա խոսքերով, «Վրաստանի համար միակ ճանապարհը դա բարեփոխումն է»։ Ընդ որում Սահակաշվիլին խոստացել է, որ 2008 թ.-ի գարնանը Վրաստանում նվազագույն թոշակը կլինի 50 լարի (30 դոլար)։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:29
18 Հոկտեմբերի 2017
Իտալացիները ցանկանում են աշխատել Հայաստանի ուղղաթիռային ավիացիայի ոլորտում
Elitaliana ընկերությունը հետաքրքված է Հայաստանում ուղղաթիռներով ծառայություններ մատուցելու հարցում։
10:30
18 Հոկտեմբերի 2017
Արևային օրերը դեռ չեն պատրաստվում հեռանալ. ջերմաստիճանն էլ մի փոքր կբարձրանա
Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։
08:00
18 Հոկտեմբերի 2017
Երեքշաբթի` հոկտեմբերի 17–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հոկտեմբերի 17–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:26
17 Հոկտեմբերի 2017
Հայաստան է բերվել բարձրակարգ և ժամանակակից էլեկտրագնացք (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայաստան է բերվել ամբողջովին նոր, բարձրակարգ և ժամանակակից էլեկտրագնացք։
18:00
17 Հոկտեմբերի 2017
Երևանի կենտրոնում նոր արագաչափեր կգործարկվեն
Երևանի կենտրոնում կգործարկվեն նոր արագաչափ սարքեր:

16:36
17 Հոկտեմբերի 2017
Երևան–Սևան ավտոճանապարհը նորոգվել է ռեկորդային կարճ ժամկետներում (ՖՈՏՈ,ՎԻԴԵՈ)
Երևան–Սևան միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են:
15:05
17 Հոկտեմբերի 2017
Ներկայացվել են Հայաստանում ուժեղ քամու հասցրած վնասները
Նախօրեի երեկոյան և գիշերվա ընթացքում Հայաստանի տարածքում ուժգին քամի է գրանցվել։

10:46
17 Հոկտեմբերի 2017
Տաք բաճկոնները հանելու ժամանակն է. Հայաստանում կցրտի
Օդի ջերմաստիճանի նվազման հերթական ալիք է սպասվում Հայաստանում։
08:00
17 Հոկտեմբերի 2017
Երկուշաբթի` հոկտեմբերի 16-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հոկտեմբերի 16-ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը:
16:32
16 Հոկտեմբերի 2017
Ուշադրություն. Հայաստանի 3 մարզում քամու ուժգնացումը երեկոյան կարող է կրկնվել
ՀՀ ԱԻՆ–ը կրկին նախազգուշացնում է քամու սպասվող ուժգնացման մասին։
14:56
16 Հոկտեմբերի 2017
Փոթորիկի սպառնալիք Երևանում. ուշադրության կենտրոնում դպրոցներն են
Երկուշաբթի սկսեցին լուրեր տարածվել, որ դպրոցականներին տուն են ուղարկում դպրոցներից։
14:33
16 Հոկտեմբերի 2017
«Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում կատարված ավազակային հարձակումը բացահայտվեց (ՎԻԴԵՈ)
Հոկտեմբերի 9–ին Կոնվերսբանկի «Սայաթ–Նովա» մասնաճյուղում կատարված հարձակումը բացահայտվել է։