484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+13
Եղանակը Երևանում
Հայ
Լեգենդար պարուսույց Իգոր Մոիսեևը մահացել է սրտի անբավարարությունից
14:36
02 Նոյեմբերի 2007

Ուրբաթ, Երևանի ժամանակով ժամը 9.15-ին, հիվանդանոցում սրտի անբավարարությունից մահացել է լեգենդար պարուսույց Իգոր Մոիսեևը, «ՌԻԱ Նովոստիին» է տեղեկացրել ՌԴ Ժողովրդական պարի պետական ակադեմիական անսամբլի տնօրեն Ելենա Շչերբակովան. անսամբլը հիմադրել և ղեկավարել է Մոիսեևը։

Նրա խոսքերով, վերջին տարիներին Մոիսեևը տառապում էր իշեմիկ և հիպերտոնիկ հիվանդություններով։

Մոիսեևը 101 տարեկան էր։ Նա ծնվել է 1906 թ. հունվարի 21-ին Կիևում։

Սովորել է Վ.Ի.Մասոլովայի բալետի մասնավոր ստուդիայում, այնուհետև Պետական Ակադեմիական Մեծ Թատրոնի պարարվեստի տեխնիկումում։ 1933 թ.-ին ավարտել է Արվեստների Համալսարանը։ 1931-1937 թթ. եղել է Մեծ Թատրոնի  մենակատարը։

1937 թ.-ին հիմնել է ժողովրդական պարի՝ ԽՍՀՄ-ում առաջին պրոֆեսիոնալ անսամբլը։ 60 տարիների ընթացքում Իգոր Մոիսեևը եղել է անսամբլի անփոխարինելի ղեկավարը։ 1943 թ.-ին Իգոր Մոիսեևը հիմնել է Ժողովրդական պարի՝ ԽՍՀՄ-ում առաջին պրոֆեսիոնալ դպրոցը։

1966 թ.-ին Մոսկվայում հիմնել է Պարարվեստի համերգային անսամբլը (այժմ՝ Մոսկվայի Դասական բալետի թատրոն)։

Իգոր Մոիսեևը պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով և մեդալներով, մասնավորապես, Լենինի անվան երեք շքանշաններով, Աշխատանքային Կարմիր Դրոշի երկու շքանշաններով։ Աշխարհի բազմաթիվ պետություններ գնահատել են  Իգոր Մոիսեևի մեծ տաղանդը։ Նա Բուլղարիայի «Սուրբ Ալեքսանդրը՝ թագով»  շքանշանի, Ռումինիայի «Մշակույթի Սպա» շքանշանի, Լեհաստանի «Պոլոնիա Ռեստիտուլա» շքանշանի և այլ շքանշանների ասպետ է։ Ծննդյան 95-ամյակի կապակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Իգոր Մոիսեևին պարգևատրել է ամենահեղինակավոր մրցանակներից մեկով՝ Մոցարտի մեդալով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
16:22
27 Մարտի 2017
Հայաստանն աշխարհի հնագույն երկրների տասնյակում է ըստ The Culture Trip–ի
The Culture Trip հայտնի կայքն ընդգրկել է Հայաստանն աշխարհի հնագույն երկրների և ազգերի տասնյակում։
16:27
26 Մարտի 2017
«Ռոսիա 24» հեռուստաալիքը պատմել է Հայաստանի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ռոսիա 24» հեռուստաալիքը Անտոնի Բորիսովի ողջ ռեպորտաժը նվիրել է Հայաստանին, երկրի անցյալին, ներկային և ապագային։
15:05
26 Մարտի 2017
Լեգենդար ARARAT կոնյակը արժանացել է ոսկե մեդալների հեղինակավոր The World-Spirits Award մրցույթին
Հատուկ ուշադրության է արժանացել նրբահամ ԱՐԱՐԱՏ «Անին»:
11:00
26 Մարտի 2017
Սամվել Բաբայանը կասկածյալի կարգավիճակում ընդունել է իր առնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը
Կասկածյալի դատավարական կարգավիճակում հարցաքննության ընթացքում Սամվել Բաբայանն ընդունել է իր առնչությունը  ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը։
12:55
25 Մարտի 2017
Լարսի անցակետում 1000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ հայտնվել են «շրջափակման» մեջ
Երեկվանից Լարսի անցակետում 1000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ հայտնվել են «շրջափակման» մեջ:
12:20
25 Մարտի 2017
Կարգավորիչը խախտումներ է հայտնաբերել Հայաստանում անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ընկերություններում
Ծառայությունը հայտնաբերել է, որ երեք ընկերություններ պատշաճ չեն կատարել անասնաբուժասանիտարական փորձաքննությունները:
11:25
25 Մարտի 2017
Կոտայքի մարզում տեղի ունեցած պայթյուն-փլուզման հետևանքով կա նաև տուժած
ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ մեկ մարդու մահվան պատճառ հանդիսացած պայթյուն-փլուզման դեպքի առթիվ:
10:00
25 Մարտի 2017
Սամվել Բաբայանը կալանավորվեց
Նախօրեին 2 ամսով կալանավորվել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին «Իգլա» տեսակի զենթա–հրթիռային համալիրի ապօրինի ներկրման գործով։
20:37
24 Մարտի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 27-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան։
19:20
24 Մարտի 2017
Վարդան Պետրոսյանն այսօրվանից ազատ տեղաշարժի իրավունք ունի. փաստաբան
Դերասան Վարդան Պետրոսյանն այսօրվանից արդեն ունի ազատ տեղաշարժի իրավունք։
19:01
24 Մարտի 2017
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ
Ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
18:02
24 Մարտի 2017
Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցը խոշոր չափի գումար է հափշտակել
ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողը յուրացնելու եղանակով գումարը է հափշտակել: