480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Մահացել է լեգենդար պարուսույց Իգոր Մոիսեևը
12:44
02 Նոյեմբերի 2007

Մահացել է լեգենդար պարուսույց Իգոր Մոիսեևը՝ ՌԴ Ժողովրդական պարի պետական ակադեմիական անսամբլի հիմնադիրն  ու անփոխարինելի ղեկավարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ռոսկուլտուրայի մամուլի ծառայությանը։

Մոիսեևը 101 տարեկան էր։ Նա ծնվել է 1906 թ. հունվարի 21-ին Կիևում։

Սովորել է Վ.Ի.Մասոլովայի բալետի մասնավոր ստուդիայում, այնուհետև Պետական Ակադեմիական Մեծ Թատրոնի պարարվեստի տեխնիկումում։ 1933 թ.-ին ավարտել է Արվեստների Համալսարանը։ 1931-1937 թթ. եղել է Մեծ Թատրոնի  մենակատարը։

1937 թ.-ին հիմնել է ժողովրդական պարի՝ ԽՍՀՄ-ում առաջին պրոֆեսիոնալ անսամբլը։ 60 տարիների ընթացքում Իգոր Մոիսեևը եղել է անսամբլի անփոխարինելի ղեկավարը։ 1943 թ.-ին Իգոր Մոիսեևը հիմնել է Ժողովրդական պարի՝ ԽՍՀՄ-ում առաջին պրոֆեսիոնալ դպրոցը։

1966 թ.-ին Մոսկվայում հիմնել է Պարարվեստի համերգային անսամբլը (այժմ՝ Մոսկվայի Դասական բալետի թատրոն)։

Իգոր Մոիսեևը պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով և մեդալներով, մասնավորապես, Լենինի անվան երեք շքանշաններով, Աշխատանքային Կարմիր Դրոշի երկու շքանշաններով։ Աշխարհի բազմաթիվ պետություններ գնահատել են  Իգոր Մոիսեևի մեծ տաղանդը։ Նա Բուլղարիայի «Սուրբ Ալեքսանդրը՝ թագով»  շքանշանի, Ռումինիայի «Մշակույթի Սպա» շքանշանի, Լեհաստանի «Պոլոնիա Ռեստիտուլա» շքանշանի և այլ շքանշանների ասպետ է։ Ծննդյան 95-ամյակի կապակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Իգոր Մոիսեևին պարգևատրել է ամենահեղինակավոր մրցանակներից մեկով՝ Մոցարտի մեդալով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
08:00
23 Հունիսի 2017
Հինգշաբթի` հունիսի 22–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հունիսի 22–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:10
22 Հունիսի 2017
Ադրբեջանում գերեվարվածը քաղաքացիական անձ է և զինված ուժերի հետ կապ չունի. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը պարզաբանում է տվել։
20:22
22 Հունիսի 2017
Հայաստանի բնակիչները երկարակեցության ռեկորդակիր են լինելու ԱՊՀ–ում
ՄԱԿ–ի զեկույցի համաձայն, մինչև 2100 թվականը հայերն ԱՊՀ մյուս երկրների բնակիչներից ավելի երկար են ապրելու։
16:42
22 Հունիսի 2017
Ճարտարագիտական համաժողով–ցուցահանդես կանցկացվի Հայաստանում
Ճարտարագիտական առաջին մասնագիտացված համաժողով–ցուցահանդեսը կանցկացվի հունիսի 24–ին Հայաստանում:
16:13
22 Հունիսի 2017
Անհետ կորած 14-ամյա աղջիկն առաջին անգամը չէ, որ փախչում է տանից
Նախօրեին Ոստիկանության Շենգավիթի բաժինը հայտարարություն էր տարածել, որ 14–ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած։
15:25
22 Հունիսի 2017
Ադրբեջանում գերեվարված «ՀՀ քաղաքացու» տվյալները համընկնում են Վանաձորում հաշվառված անձի տվյալների հետ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություն էր տարածվել հայազգի Զավեն Կարապետյան անուն-ազգանունով անձի գերեվարվելու մասին։
15:00
22 Հունիսի 2017
Վարժանք` Երևանի մետրոպոլիտենում. հնարավոր է փրկարարական ուժերի կուտակում
Երևանի մետրոպոլիտենում վարժանքի փորձ է իրականացվելու:
14:30
22 Հունիսի 2017
ՃՈ–ն նորամուծություն է գործարկել հայ վարորդների համար
Խախտումների մասին SMS ստանալու համար կարելի է գրանցվել police.am կայքում։
11:45
22 Հունիսի 2017
ԱԺ–ն ընդունեց կառավարության 2017–2022 թթ.–ի ծրագիրը
Քիչ առաջ ՀՀ ԱԺ–ն ընդունեց կառավարության 2017–2022 թթ.–ի ծրագիրը։
11:24
22 Հունիսի 2017
Հայաստանում տաքսու վարորդների կուսակցություն է ստեղծվել
Հայաստանում տաքսու վարորդների կուսակցություն է ստեղծվել` ոլորտում բիզնես–ցեղասպանության դեմ պայքարելու համար։
08:00
22 Հունիսի 2017
Չորեքշաբթի` հունիսի 21–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հունիսի 21–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
18:57
21 Հունիսի 2017
Նշանակվել են Երևանի վարչական շրջանների ղեկավարները (ՑԱՆԿ)
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշանակել է մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներին։