482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
0
Եղանակը Երևանում
Հայ
Չերչիլի թոռնուհին Մոսկվա է ժամանել՝ լեգենդար հետախույզ Վարդանյանի հետ հանդիպելու նպատակով
15:07
19 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ուինսթոն Չերչիլի թոռնուհին՝ Սելիա Սանդիսը, Մոսկվա է ժամանել` խորհրդային  լեգենդար հետախույզ, ԽՍՀՄ Հերոս Գևորգ Վարդանյանի հետ զրուցելու համար։ 1943թ. Գ. Վարդանյանը եղել է ԽՍՀՄ, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի ղեկավարների դեմ ծրագրված մահափորձի կանխարգելման անմիջական մասնակիցներից մեկը։

Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրեց Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի գրասենյակի ղեկավար  Սերգեյ Իվանովը։

«Հանդիպումը տեղի կունենա լայնամասշտաբ նախագծի շրջանակներում, որն իրականացնում է ռուսական «ՏՎ-Ցենտր» հեռուստաալիքը՝ բրիտանական հեռուստաընկերության հետ համատեղ։ Փաստավավերագրական սերիալում կցուցադրվեն ռուս-բրիտանական հարաբերությունները՝ չորս հարյուրամյակների ընթացքում»,- հաղորդեց Իվանովը։

Նրա խոսքով, ֆիլմերից մեկը նախատեսված է նվիրել 20-րդ դարի առավել դրամատիկ ժամանակաշրջանում Ստալինի և Չերչիլի միջև ձևավորված հակամարտությանը և փոխգործակցությանը։

«Փաստավավերագրական ֆիլմում հեղինակները ծրագրում են նաև ընդգծել խորհրդային հետախուզության դերը Թեհրանի համաժողովի բանակցությունների ընթացքում համաշխարհային երեք առաջնորդների անվտանգության ապահովման գործում»,- գործակալությանը հայտնեց զրուցակիցը։

Բացի այդ, փաստավավերագրական ֆիլմի հեղինակները փորձել են Չերչիլին ներկայացնել ոչ միայն որպես քաղաքական գործչի, այլև որպես մարդու։

Ֆիլմի հիմնական կերպարներից մեկը կդառնա Չերչիլի թոռնուհին՝ Սելիա Սանդիսը, ինչպես նաև խորհրդային հետախույզների ամուսնական զույգը՝ Գևորգ և Գոհար Վարդանյանները, որոնք ամենաակտիվ մասնակցություն են ունեցել Թեհրանում աշխարհի երեք առաջնորդների դեմ մահափորձի կանխարգելման գործում։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:30
16 Դեկտեմբերի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
20:31
15 Դեկտեմբերի 2017
Անհայտ ծագման 880 կգ միս է հայտնաբերվել հայաստանյան շուկայում, հնարավոր է` ձիու միս է
Հայաստանի մսի շուկայում հայտնաբերվել է անհայտ ծագման 880կգ միս:
20:13
15 Դեկտեմբերի 2017
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է ավտոկայանատեղերի 2018 թ.–ի վճարի ժամկետներն ու սակագինը
Քաղաքապետարանը հայտնում է, թե ավտոսեփականատերերը երբ կարող են վճարել ավտոկայանատեղերի 2018 թ.–ի տարեկան վճարը։
19:41
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում անձրև ու ձյուն է սպասվում
Հայաստանի մարզերում և Երևանում սպասվում են տեղումներ։
19:19
15 Դեկտեմբերի 2017
24 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնում և Էրեբունիում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում։
16:02
15 Դեկտեմբերի 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը ահաբեկչության դեմ պայքարի առումով երեք ուղղություն է կարևորել
Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
10:56
15 Դեկտեմբերի 2017
Սուրենյանը հայտնել է եղանակային անդորրի մասին
Հայհիդրոմետի մետեորոլոգիական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնել է Հայաստանում «մթնոլորտային անդորրի» մասին։
01:21
15 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահը ներկայացրեց սեփական ծրագրերն ու ապագա կառավարության տեսլականը
Սերժ Սարգսյանը ներկայացրել է ապագա կառավարության ու իր հետագա գործունեության տեսլականը։
00:53
15 Դեկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը նշել է բարեկեցիկ կյանքին հասնելու միակ ճանապարհը
ՀՀ նախագահը նշել է բարեկ։եցիկ կյանքին հասնելու միակ ճանապարհը
00:32
15 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահը ներկայացրել է տարկետման իրավունքի մասին օրենքի փոփոխությունների դրական կողմերը
Տարկետումը չեղյալ չի համարվել, փոխվել է միայն տարկետման տեսակը, հայտարարել է ՀՀ նախագահը։
23:17
14 Դեկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը նշեց ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի ժամկետները
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերությանը:
21:01
14 Դեկտեմբերի 2017
Նոր արագաչափեր կգործարկվեն Երևանի բանուկ փողոցներում
2017 թվականի դեկտեմբերի 18-ից արագաչափ սարքեր կգործարկվեն Երևանի որոշ վայրերում: