480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+24
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը կընդլայնի արտասահմանում ռուսաց լեզվի ուսուցմանը ցուցաբերվող աջակցությունը. Վ. Պուտին
15:06
18 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի կառավարությունը ծրագրում է ընդլայնել արտասահմանում ռուսաց լեզվի ուսուցմանը ցուցաբերվող աջակցությունը, հայտարարել է Վ. Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Կառավարության ծրագրերում նախատեսվում է այս ուղղությամբ համագործակցության ընդլայնում։ Մենք ստեղծել ենք հատուկ կազմակերպություն, որը կոչվում է «Ռուսական աշխարհ», որպեսզի աջակցենք արտասահմանում ռուսաց լեզվի ուսուցմանը, նախևառաջ նախկին Խորհրդային Միության երկրներում», - ասել է ՌԴ նախագահը՝ «ուղիղ կապի» ժամանակ պատասխանելով Ղազախստանի Ակտաու քաղաքի մի բնակչուհու՝ արտասահմանում ռուսաց լեզվի ուսուցման աջակցությանը վերաբերող հարցին։

Վ. Պուտինի խոսքերով, Ռուսաստանի ղեկավարությունը հատուկ ուշադրությամբ է վերաբերվելու այս խնդրին և հատկապես Ղազախստանում, քանի որ այդ երկրում  մեծ քանակությամբ մարդ է բնակվում, որոնք ռուսաց լեզուն համարում են իրենց մայրենի լեզուն։

 «Ղազախստանի համար դա հատկապես հրատապ է։ Միգուցե իմ տվյալները ստույգ չեն, սակայն համոզված եմ, որ սա մոտ է ճշմարտությանը. Ղազախստանում բնակչության 85 տոկոսը ռուսերեն է խոսում», - ասել է Վ. Պուտինը։

Նրա խոսքերով, Ղազախստանի ղեկավարությունը անում է ամեն ինչ, որպեսզի աջակցի ռուսաց լեզվի զարգացմանն և ազդեցությանը երկու երկրների փոխհարաբերությունների վրա։

«Իհարկե, վերջին ժամանակներս, ես կարծում եմ տեխնիկական պատճառներով կրճատվում է այն դպրոցների թիվը, որտեղ ուսուցանվում է ռուսաց լեզուն, սակայն դա երևի կապված է ռուսաց լեզվով գրականության պակասի հետ», - ասել է նա։

ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվայում այդ խնդրից տեղյակ են, և անցած տարի ավելի քան 20 հազ. դասագիրք ուղարկվել է Ղազախստան, իսկ այս տարի նախատեսվում է ուղարկել ավելի քան 33 հազ. դասագիրք։

Վ. Պուտինը նաև նշել է, որ ռուսաց լեզվի, որպես միջազգային շփման լեզվի,  աջակցությունը, երկրի ղեկավարության գործունեության կարևոր ուղղություններից է։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:22
28 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը հայրենիքում կնքահայր է դարձել (ՎԻԴԵՈ)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայրենիքում գտնվելու օրերին կնքահայր է դարձել:
14:11
28 Հունիսի 2017
Հայտնի է դարձել «Ծիրան»–ի վրա հարձակվողի ինքնությունը
Ոստիկանության աշխատակիցները կարողացել են պարզել հունիսի 26-ին «Ծիրան» սուպերմարկետի վրա ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը:
13:29
28 Հունիսի 2017
Ցանկացած զենքի մատակարարումն Ադրբեջանին մեծ նոր ռիսկեր է ստեղծում. Վիգեն Սարգսյան (ՎԻԴԵՈ)
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել է Ադրբեջանին զենքի վաճառքի մասին հարցին։
13:19
28 Հունիսի 2017
«Սասնա ծռեր»-ի դատական նիստը հետաձգվել է. վիճել են ամբաստանյալներն ու ոստիկանները
«Սասնա ծռերի» գործով դատական նիստը հետաձգվել է վեճի պատճառով։
08:00
28 Հունիսի 2017
Երեքշաբթի` հունիսի 27–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հունիսի 27–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
16:11
27 Հունիսի 2017
Արարատ Խանդոյանը դատապարտվեց 3 տարի 6 ամսվա ազատազրկման
«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլի»` Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, մեղավոր ճանաչվեց իրեն առաջադրված մեղադրանքով։
15:47
27 Հունիսի 2017
Ադրբեջանական կաթի փոշու ներկրումը կանխվեց
Հայաստանի կարգավորիչը կանխել է ադրբեջանական ծագման կաթի փոշու ներմուծման փորձը։  
14:56
27 Հունիսի 2017
ՊԵԿ նախագահը ներկայացրել է ապագա ծրագրերը
ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը երեքշաբթի լրագրողներին ներկայացրեց ապագա ծրագրերը:
14:23
27 Հունիսի 2017
Հայաստանյան «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրենը AIESEC-ի երիտասարդներին ներկայացրեց ընկերության հաջող կառավարման իր գաղտնիքները
Հունիսի 23-25-ը Ծաղկաձոր քաղաքում AIESEC-ի կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում ելույթով հանդես եկավ «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
11:26
27 Հունիսի 2017
Հայաստանում 20 կեղծ դիպլոմներ են տրվել
Հարուցվել են քրեական գործեր։
08:00
27 Հունիսի 2017
Երկուշաբթի` հունիսի 26–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հունիսի 26–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
18:43
26 Հունիսի 2017
24 ժամ ջուր չի լինի Սևան քաղաքի որոշ շրջաններում
Սևան քաղաքի որոշ հասցեներում 24–ժամյա ջրանջատում է նախատեսված։