486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը բավականին ուժ և միջոցներ ունի՝ իր շահերը պաշտպանելու համար.Վ. Պուտին
14:51
18 Հոկտեմբերի 2007

Ռուսաստանը բավականին ուժ և միջոցներ ունի, որպեսզի պաշտպանի իր շահերը՝  իր տարածքում և ուրիշ տարածաշրջաններում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

 «Ուղիղ գծի» ընթացքում Նովոսիբիրսկի մի բնակչի խնդրանքով նման  մեկնաբանություն է արել Վ. Պուտինը ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի այն հայտարարությանը, թե «անարդարացի է», որ Ռուսաստանը տիրում է բնական հսկա պաշարների։

 Վ. Պուտինը ասել է, որ ծանոթ չէ Մ. Օլբրայթի այդ հայտարարությանը, սակայն «գիտի, որ որոշ քաղաքական գործիչների մոտ կան նման մտքեր»։

 «Ռուսաստանը բավականին ուժ և միջոցներ ունի, որպեսզի պաշտպանի իր շահերը՝ իր տարածքում և աշխարհի այլ տարածաշրջաններում», - ասել է Վ. Պուտինը։

Նա ռուսական հարստության հանդեպ պահանջախնդրությունը անվանել է  «քաղաքական էրոտիկա»։

«Իմ կարծիքով, սա այնպիսի քաղաքական էրոտիկա է, որը, մի գուցե, ինչ-որ մեկին բավարարվածություն կպատճառի, սակայն դժվար թե հանգեցնի դրական արդյունքի», - նշել է նախագահը։

Նա օրինակ է բերել Իրաքում տիրող իրավիճակը. «Փոքր պետություն, որը դժվար թե կարողանա իրեն պաշտպանել և որն ունի նավթի հսկա պաշարներ։ Եվ ի՞նչ է այնտեղ տեղի ունենում՝ մենք բոլորս շատ լավ գիտենք։ Կրակել սովորել են, սակայն կարգի բերել դեռևս այդքան լավ չի ստացվում։ Եվ դժվար թե ստացվի, քանի որ ժողովրդի հետ պատերազմելը միանգամայն անհեռանկարային գործ է»։

«Կարելի է քաղաքական գրատախտակից ջնջել որևէ բռնապետական ռեժիմ, օրինակ Սադամ Հուսեյնի ռեժիմը, բայց ժողովրդի հետ պատերազմելը անհեռանկարային խնդիր է», - նշել է ՌԴ նախագահը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:44
19 Փետրվարի 2017
Շաբաթվա մեջ երկրորդ մարդասիրական օգնությունն է տեղափոխվել Հայաստանից Սիրիա
Ռուսական ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռը նախօրեին Հայաստանից Սիրիա է տեղափոխել շաբաթվա մեջ արդեն երկրորդ մարդասիրական օգնությունը:
11:10
19 Փետրվարի 2017
Հրապարակվել են մանրամասներ Ալավերդիում մանկապարտեզից դուրս եկած և Դեբեդում խեղդված 4–ամյա երեխայի մահվան դեպքով
Ալավերդիում մանկապարտեզից դուրս եկած և Դեբեդ գետում խեղդված 4-ամյա երեխայի մահվան դեպքն ակնհայտ անտարբերության հետևանք է:
18:14
18 Փետրվարի 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը «Երկրապահ» միության անդամներին դիմել է «հոպարներ» բառով
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով ԵԿՄ 11-րդ համագումարում, դիմել է ներկաներին «հոպարներ» բառով:
16:25
18 Փետրվարի 2017
«Օսետրինա կրտսեր» հայազգի օրենքով գողը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Մոսկվայի շրջանային դատարանը օրենքով գող  Սերգեյ Ասատրյանին, ով հայտնի է «Օսետրինա կրտսեր» կեղծանունով, դատապարտել է 9 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։
15:31
18 Փետրվարի 2017
Հայաստանում կառուցվում է 453 կվտ և 1 ՄՎտ հզորությամբ երկու նոր արևային կայան
Հայաստանում կառուցվում է ևս 2 արևային համակարգային կայան:
14:34
18 Փետրվարի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Մյունխենի Երիտասարդ առաջնորդների ֆորումի մասնակիցների հետ
Վիգեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստանի պաշտպանական համակարգին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև՝ Արցախյան հակամարտությանը։
13:31
18 Փետրվարի 2017
Ձերբակալվել է Վարդան Օսկանյանի որդին՝ մարդուն ազատությունից ապօրինաբար զրկելու կասկածանքով
Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդին՝ Արա Օսկանյանը, ձերբակալվել է մարդուն ազատությունից ապօրինաբար զրկելու կասկածանքով:
13:27
18 Փետրվարի 2017
Հայաստանը նախատեսում է հյուպատոսություն բացել Իրաքյան Քուրդիստանում
Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում Իրաքյան Քուրդիստանի նախագահի հետ քննարկել է շրջանի մայրաքաղաք Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման հնարավորությունը:
11:37
18 Փետրվարի 2017
Սուրենյան. շատ շուտով ձեզ կավետենք գարնան գալուստը
Հայաստանի ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում:
10:30
18 Փետրվարի 2017
Մեծ քրեական գործ է բացվելու Սեյրան Օհանյանի դեմ
ՀՀ պաշտպանության, նախկին նախարար Սեյրան Օհանյանը նախօրեին ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր դեմ արշավ է սկսվել։
10:00
18 Փետրվարի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
21:00
17 Փետրվարի 2017
ՀՀ օդանավակայաններում աշխատանքներ են իրականացվում ներքին անձնագրերով ՌԴ քաղաքացիներին դիմավորելու համար
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների սահմանային անցման կետերը տեխնիկապես պատրաստ են ընդունել ՌԴ քաղաքացիներին: