483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+1
Եղանակը Երևանում
Հայ
Դուշանբեում բացվեց ԱՊՀ երկրների գագաթնաժողովը
16:51
05 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Դուշանբեում բացվեց ԱՊՀ երկրների գագաթնաժողովը։ Գագաթնաժողովին մասնակցում են Ռուսաստանի, Տաջիկստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղրղզստանի, Կիրգիզիայի,  Ուզբեկստանի, Թուրքմենիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի նախագահները և Ուկրաինայի ԱԳ նախարարը։

Հանդիպումը տեղի է ունենում Կառավարական նստավայրի «Սոմոն» պալատի երկրորդ հարկում՝ Հանդիսությունների դահլիճում։ Այս պալատում անցյալ տարվա նոյեմբերին տեղի ունեցավ Էմոմալի Ռահմոնի երդման հանդիսավոր արարողությունը. նա ստանձնեց իր երրորդ նախագահական ժամկետը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նիստի նեղ կազմով հանդիպման ժամանակ մասնակիցները միասին լուսանկարվեցին։ Առաջնորդները կանգնեցին «Սոմոն» պալատի սրահում՝ Համագործակցության 12 երկրների պետական դրոշների ֆոնի վրա։ Վլադիմիր Պուտինը իր տեղը զբաղեցրեց կենտրոնում՝ Տաջիկստանի և Մոլդովայի նախագահների կողքին։ Լուսանկարվելուց հետո նախագահներն անցան Հանդիսությունների դահլիճ։

Նեզ կազմով հանդիպումից հետո տեղի կունենա ԱՊՀ երկրների նախագահների ընդլայնված կազմով նիստը, որը կավարտվի համատեղ փաստաթղթերի ստորագրմամբ և մամուլի ասուլիսով։ Այսօրվա ծրագրի վերջին կետը՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի անունից կազմակերպված պաշտոնական ճաշկերույթն է՝ գագաթնաժողվի մասնակիցների պատվին։ Ճաշկերույթը տեղի կունենա «Կոխի Իստիկլոլ» պետական համալիրում։

Խորհրդի նիստի օրակարգի հիմնական կետը լինելու է միջպետական աշխատանքային խմբի պատրաստած և համաձայնեցված ԱՊՀ հետագա զարգացման հայեցակարգերի նախագծերի և դրանք իրագործելու հիմնական միջոցառումների պլանի քննարկումը և հաստատումը։

Մասնակիցները նաև կքննարկեն միգրացիոն ոլորտում համագործակցության զարգացման հարցերը, ինչպես նաև կքննարկեն այս ոլորտում ԱՊՀ երկրների կազմակերպչական բաղկացուցիչ մասի ամրացման միջոցները։ Բացի այդ, նրանք նախատեսում են անդրադառնալ ԱՊՀ ողջ տարածքում անվտանգության և կարգուկանոնի ապահովման խնդիրներին, ինչպես նաև քննարկել մի շարք կազմակերպչական հարցեր։

Մասնավորապես՝ նրանք պետք է որոշեն ԱՊՀ երկրների նախագահների խորհրդի հաջորդ նիստի անցկացման տեղն ու ժամկետը, ինչպես նաև սահմանեն, թե ով է նախագահելու Խորհուրդը, ավելի վաղ լրագրողներին հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն։

Իր հերթին, նախագահի վարչության տեղեկատվական աղբյուրը ԱՊՀ երկրների խորհրդի հաջորդ նախագահի հարցն անվանեց «նուրբ»։

«Անկասկած, այս մասին առաջնորդները կխոսեն նեղ կազմով։ Գոյություն ունի հերթագայության սկզբունք, այբբենական հաջորդականություն, քաղաքական նպատակահարմարություն...Դեռ քննարկվելու է, պարզ չէ»,- ասաց աղբյուրը «ՌԻԱ Նովոստիին»։

Գործակալության զրուցակցի խոսքերով, նույն դրությունն է նաև ԱՊՀ երկրների խորհրդի գործադիր քարտուղարի հետ։ Համագործակցության ներկայիս գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոյի լիազորությունները մոտենում են  ավարտին։

«Տրամաբանական է, որ նոր գործադիր քարտուղարի պաշտոնը ծայրահեղ դեպքում գոնե կառաջարկվի այս համաժողովի ժամանակ»,- նշեց աղբյուրը։ Միաժամանակ, նա ընդգծեց, որ Ռուսաստանը չի առաջադրելու ոչ Վլադիմիր Ռուշայլոյի, ոչ էլ Ալեքսանդր Վեշնյակովի թեկնածությունը։ Ավելի վաղ այդ նշանակումների հավանականության մասին լուրերը հայտնվել էին ԶԼՄ-ներում։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:26
22 Մարտի 2017
ՕՐՕ–ի հայտարարությունը` Սամվել Բաբայանի գործով. Բաբայանի հետ կապված գործն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի
ՕՐՕ դաշինքը հայտարարություն է տարածել ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալման կապակցությամբ։
20:08
22 Մարտի 2017
Ի՞նչ կարելի է ոչնչացնել «Իգլա» զենիթա–հրթիռային համալիրով. պարզաբանում է փորձագետը
Փորձագետը ներկայացրել է, թե ինչ թիրախներ կարելի է խոցել այս համալիրի միջոցով։
17:37
22 Մարտի 2017
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի փողոցներից մեկի մի հատվածի երթևեկությունը
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի փողոցներից մեկի մի հատվածի տրանսպորտային երթևեկությունը։
17:15
22 Մարտի 2017
Երևանում ձերբակալվել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը
Երևանում ձերբակալվել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։
16:26
22 Մարտի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ապառիկ վարկեր՝ տրամադրված վարկի գումարի մինչև 20%-ի չափով վերադարձի հնարավորությամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկը, գնահատելով իր բարեխիղճ վարկառուներին, ընձեռում է նրանց հնարավորություն ապառիկ վարկի ամբողջական մարումից հետո ստանալ վարկի մայր գումարի մինչև 20%-ի չափով գումար։
15:44
22 Մարտի 2017
ԱԱԾ. ՀՀ քաղաքացիները փորձել են Վրաստանից ներկրել «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա երկու անձ ձերբակալվել է։
15:17
22 Մարտի 2017
Սարգսյան. Հայաստանում ստեղծված է գործարարությամբ զբաղվելու համար բարենպաստ դաշտ
ՀՀ նախագահը չորեքշաբթի մասնակցել է Աբու Դաբիում անցկացվող «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովին:
14:21
22 Մարտի 2017
ՀՀ դատախազությունը ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ 176 հաղորդում
Ուսումնասիրված 176 հաղորդումներից 38-ը պարունակել են առերևույթ ընտրական բնույթի հանցագործության վերաբերյալ տեղեկատվություն:
12:18
22 Մարտի 2017
Վեց երկրներից խաղացողներ կմասնակցեն «Դիլիջանյան խաղեր» ինտելեկտուալ փառատոնին
Դիլիջանում մարտի 24-26-ը տեղի կունենա «Դիլիջանյան խաղեր 2017» հինգերորդ ինտելեկտուալ փառատոնը:
11:29
22 Մարտի 2017
Բուքը արգելափակել է Հայաստանի ավտոճանապարհներից մեկը
Մարտի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
10:58
22 Մարտի 2017
Արծվիկը երբեք Ղրիմում չի եղել. երգչուհու քույր
Հայաստանը «Եվրատեսիլ 2017»-ին ներկայացնող Արծվիկ Հարությունյանը, ում ՈՒԱԾ-ը ցանկանում է ստուգել` պարզելու համար, արդյոք նա եղել է Ղրիմում, երբեք այդտեղ չի եղել: