477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+17
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախարարների նոր կաբինետի կազմը
11:17
25 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նոր կառավարության կազմը, որի գլխավոր անակնկալը դարձավ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինի պաշտոնի բարձրացումը՝ փոխվարչապետի պաշտոնին և Գերման Գրեֆի՝ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի պաշտոնից պաշտոնաթողությունը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

 Սեպտեմբերի կեսերին Վ. Պուտինը պաշտոնաթող արեց կառավարության ողջ կազմը՝ իր քայլը բացատրելով կառավարության աշխատանքի տեմպի նվազմամբ և  2007-2008 թթ.-ի նախընտրական շրջանում կաբինետի աշխատանքի արդյունավետության պահպանման ցանկությամբ։

Կառավարության անդամների մեծամասնությունը, այդ թվում նաև հրաժարական ներկայացրած պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, առաջին փոխվարչապետեր Սերգեյ Իվանովը և Դմիտրի Մեդվեդևը, ինչպես նաև փոխվարչապետեր Ալեքսանդր Ժուկովն ու Սերգեյ Նարիշկինը պահպանել են իրենց պաշտոնները։

Վերջին ութ տարիների ընթացքում առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը ղեկավարող և կառուցվածքային տնտեսական բարեփոխումների անցկացման պատասխանատու Գ. Գրեֆի հետևորդը դարձավ նրա նախկին առաջին տեղակալ Էլվիրա Նաբիուլլինան։

Գ. Գրեֆը, որը ավելի վաղ բազմաթիվ անգամ հայտարարել էր պետական ծառայությունից հեռանալու իր ցանկության մասին, իրենից հետո անորոշ վիճակում է թողել Ռուսաստանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալուն վերաբերող բանակցությունների ավարտի հարցը։

Ֆրադկովի կառավարությունում  ամենաշատ քննադատությանը ենթարկվող անդամի՝ առողջապահության և սոցիալական զարգացման նախարար Միխայիլ Զուրաբովի տեղը կառավարությունում զբաղեցրել է ֆինանսների նախկին առաջին փոխնախարար Տատյանա Գոլիկովան։

Այսպիսով, կառավարությունում այժմ աշխատում են մտերիմ բարեկամների երկու զույգ՝ Տ. Գոլիկովայի ամուսինը արդյունաբերության և էներգետիկայի նախարար Վիկտոր Խրիստենկոն է, իսկ պաշտպանության նախարար Սերդյուկովը վարչապետ Վիկտոր Զուբկովի փեսան է։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:22
25 Սեպտեմբերի 2017
Ռուսաց լեզուն Հայաստանում այսուհետ օտար լեզվի կարգավիճակ ունի
Այսուհետև ռուսաց լեզուն Հայաստանում օտար լեզվի կարգավիճակ ունի:
12:25
25 Սեպտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ժամկետային ավանդներ՝ ամենամսյա պարբերականությամբ ավանդի տոկոսների ստացման հնարավորությամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է «Շահավետ» և «Պրոգրես» ֆիզիկական անձանց կողմից ժամկետային ավանդների ներգրավում։
14:53
24 Սեպտեմբերի 2017
Աշունն ուշացումով գալիս է Հայաստան. ջերմաստիճանը կնվազի, կտեղան անձրևներ
Աշունն ուշացումով գալիս է Հայաստան։
18:51
23 Սեպտեմբերի 2017
Անձրևներ են սպասվում Հայաստանում
Երկար սպասված անձրևները կգան Հայաստան առաջիկա օրերին:
17:05
23 Սեպտեմբերի 2017
Երևանի կենդանաբանական այգում բացվել է նոր մանկական ինտերակտիվ խաղահրապարակ (ՖՈՏՈ)
Երևանի կենդանաբանական այգու սկզբնամասում բացվել է նոր ինտերակտիվ խաղահրապարակ-այգի:
10:30
23 Սեպտեմբերի 2017
Նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների հնգյակը
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
19:57
22 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլանը ՀՀ նախագահին է ներկայացրել Թուրքիայի հայ համայնքի վիճակը
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին։
19:04
22 Սեպտեմբերի 2017
Մեր պետական լեզուն հայերենն է, իսկ մնացած բոլորն օտար լեզուներ են, այդ թվում` ռուսերենը. Լևոն Մկրտչյան
Հայերենը եղել և մնում է միակ պետական լեզուն Հայաստանում, հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։
17:15
22 Սեպտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով հեռահար բանկային ծառայությունների շրջանակը, գործարկել է բանկային սպասարկման Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ համակարգերը։
15:07
22 Սեպտեմբերի 2017
Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժման հնարավորություն կստանան
Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժվելու հնարավորություն կստանան: