484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+8
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ վարչապետը նախագահին է ներկայացրել կառավարության կազմի մասին առաջարկությունները, պաշտպանության նախարարը հրաժարական է ներկայացրել
11:42
19 Սեպտեմբերի 2007

ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովը Ռուսաստանի նախագահին է ներկայացրել կառավարության կառուցվածքի և կադրային կազմի վերաբերյալ առաջարկությունները, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Անատոլի Սերդյուկը հրաժարական է ներկայացրել պետության նախագահին՝ հաշվի առնելով վարչապետի հետ ունեցած բարեկամական կապերը։

«Ես նախագահին եմ ներկայացրել նախարարների կաբինետի կառուցվածքի և աշխատակազմի վերաբերյալ առաջարկությունները։ Փոխանցել եմ դրանք նրան։ Տեղի է ունեցել զրույց, նախագահը աշխատում է փաստաթղթերի վրա», - ասել է Զուբկովը լրագրողներին վարչապետի պաշտոնում նախագահի հետ իր առաջին հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել Սոչի քաղաքում գտնվող նախագահի Բոչարով Ռուչեյ նստելավայրում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ անհրաժեշտ է համարում փոխել կառավարության կառուցվածքը և բարձրացնել պաշտոնյաների անձնական պատասխանատվությունը։

Անցած շաբաթ՝ սեպտեմբերի 12-ին ՌԴ նախագահը ընդունեց Միխայիլ Ֆրադկովի կառավարության  հրաժարականը և խնդրեց նախարարներին կատարել իրենց պարտականությունները մինչև նախարարների նոր կաբինետի ձևավորումը։ Նա նաև վարչապետի պաշտոնի համար առաջարկեց Վիկտոր Զուբկովի թեկնածությունը, սեպտեմբերի 14-ին Պետդուման հաստատեց նրա թեկնածությունը։

Վ. Զուբկովի խոսքերով, Ռուսաստանի կառավարության կառուցվածքը ձևավորված կլինի մինչև ուրբաթ՝ սեպտեմբերի 21-ին՝ Պետդումայի կողմից վարչապետի թեկնածության հաստատումից յոթ օրվա ընթացքում։

«Կառուցվածքը ձևավորված կլինի օրենքով սահմանված կարգով՝ իմ թեկնածության հաստատումից յոթ օրվա ընթացքում», - ասել է Վ. Զուբկովը լրագրողներին՝ նախագահի հետ հադնիպումից հետո։

Նոր կառավարության կազմում ընդգրկված թեկնածուների անունները դեռևս չեն հրապարակվում, սակայն հայտնի է, որ ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սերդյուկովը նախագահին հրաժարական է ներկայացրել՝ հաշվի առնելով նոր վարչապետի հետ ունեցած բարեկամական կապերը. Սերդյուկովը ամուսնացած է Վ. Զուբոկվի դստեր հետ։

«Մենք նախագահի հետ ևս մեկ հարց ենք քննարկել. Պետդումայում հաստատումից առաջ ես զրույց եմ ունեցել պաշտպանության նախարարի հետ, որը իմ մտերիմ բարեկամն է։ Մենք նրա հետ համաձայնության ենք եկել, որ, հաշվի առնելով բարեկամական մոտ կապերը, նա այսօր նախագահին հրաժարական է ներկայացրել», -ասել է Վ. Զուբկովը։

Սերդյուկոբվը պաշտպանության նախարարի պաշտոնին էր նշանակվել 2007 թ.-ի փետրվարի 16-ից։ Նա այդ պաշտոնում փոխարինեց Սերգեյ Իվանովին այն բանից հետո, երբ վերջինս նշանակվեց առաջին փոխվարչապետ։

Խոսելով նախագահի հետ ունեցած իր առաջին հանդիպման մասին՝ Վ. Զուբկովը տեղեկացրել է, որ նախագահը նրան է հանձնարարել մոտ ժամանակներս միջոցներ ձեռնարկել, որպեսզի երկրաշարժից տուժած Սախալին հասնեն դեռևս տեղ չհասած գումարները։

«Նախագահը ինձ հանձնարարել է, որպեսզի ես զբաղվեմ Սախալինում տիրող իրավիճակով։ Բանը այն է, որ այնտեղ դեռևս չեն հասել գումարները, չնայած իմ կարծիքով դժբախտությունը տեղի էր ունեցել դեռ օգոստոսի 3-ին», - ասել է Վ. Զուբկովը։

«Մոտ ժամանակներս ես կզբաղվեմ դրանով, միջոցներ կձեռնարկեմ, որպեսզի գումարները տեղ հասնեն և երկրորդը, որպեսզի ակտիվացվեն բոլոր աշխատանքները», - ավելացրել է վարչապետը։

Օգոստոսի 2-ին 6,8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ էր տեղի գրանցվել Սախալինի հարավում։ Նրա էպիկենտրոնը գտնվում էր մոտավորապես 60 կմ Հարավ-Սախալինսկից՝ Նեվելսկ քաղաքի տարածքում։ Երկրաշարժի հետևանքով երկու մարդ զոհվել էր, մոտավորապես 8 հազ.-ը՝ մնացել էին առանց բնակարանների։ Արտակարգ  դրությունը Նեվելսկու տարածաշրջանում դադարեցվել էր միայն սեպտեմբերի 10-ին։ Այժմ այնտեղ դեռևս վերացվում են աղետի հետևանքները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:56
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են դարձել Արցախում մեկ զինծառայողի մահվան և ևս երկուսի վիրավորվելու հանգամանքները
Հարուցվել է քրեական գործ` շարքային Հրանտ Մանգասարյանի մահվան, ևս երկու զինծառայողների վիրավորվելու դեպքի առթիվ:
10:30
04 Նոյեմբերի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
21:04
03 Նոյեմբերի 2017
Տաշքենդում շփոթել են Հայաստանի դրոշի գույները (ՖՈՏՈ)
Նիստի կազմակերպիչները շփոթել են ՀՀ դրոշի գույների հերթականությունը:
20:16
03 Նոյեմբերի 2017
Հայաստանի հասարակական կազմակերպությունը մեղադրվում է Եվրոպական միության դրամաշնորհներից 300 հազար եվրո հափշտակելու կապակցությամբ
Քրեական գործ է հարուցվել Եվրոպական միության հատկացված դրամաշնորհներից 300 հազար եվրո հափշտակելու կապակցությամբ։
15:17
03 Նոյեմբերի 2017
Նախօրեին Երևանում կորած քաղաքացին գտնվել է
Քաղաքացին ոչ սթափ վիճակում դուրս էր եկել տնից և գնացել անհայտ ուղղությամբ:
14:39
03 Նոյեմբերի 2017
Երևանում կգործարկվի տարածաշրջանի ամենաերկար զիփլայնը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Զիփլայնն ունի երկու ուղղություն՝ Արաբկիրից–Աջափնյակ և հակառակը։ Զիփլայնի մի հատվածն էլ անցնում է Դավթաշենի կամրջի տակով:
13:20
03 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան փոխել բանկային քարտերի PIN-կոդերը բանկոմատների միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանների համար հասանելի է նոր ծառայություն՝ բանկոմատների միջոցով բանկային քարտերի PIN-կոդերի ինքնուրույն փոփոխում:
12:26
03 Նոյեմբերի 2017
Մահացել է հոկտեմբերի 27–ի գործով դատապարտյալներից մեկը
Այս գիշեր մահացել է 1999 թ.–ի հոկտեմբերի 27–ին ԱԺ–ում իրականացրած հարձակման մասնակիցներից մեկը։
12:07
03 Նոյեմբերի 2017
Ջրի թանկացման հայտը չի կարող չբավարարվել. վստահ են «Veolia jur» ՓԲԸ–ում
«Veolia Jur» ընկերությունն առաջարկում է 14 դրամով բարձրացնել ջրի սակագինը։
11:38
03 Նոյեմբերի 2017
Անահիտ Բախշյանն իր անձնական ավտոմեքենան նվիրաբերել է զինհաշմանդամներին աջակցող ՀԿ-ին
«Ես այդ մեքենան ոչ վաճառող եմ, ոչ էլ վարողը, թող ծառայի զինվորներին»,-ասել է Բախշյանը։
11:29
03 Նոյեմբերի 2017
Հայտնի են դարձել Հրազդանի երկու բնակիչների սահմռկեցուցիչ սպանության մանրամասները
Նրանք սպանվել են Հրազդան քաղաքում, որից հետո դիակները տեղափոխել են և թաքցվել Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ գտվող գազալցակայանի հարևանությամբ՝ դաշտային տարածքում։
11:19
03 Նոյեմբերի 2017
Ջերմ աշունը շարունակվում է Հայաստանում
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում։