483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ Տնտեսական խորհուրդը Մոսկվայում կքննարկի համագործակցությունը բանկային ծառայությունների և ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում
12:10
14 Սեպտեմբերի 2007

 

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի /Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ Տնտեսական խորհուրդը ուրբաթ Մոսկվայում տեղի ունենալիք նիստի ժամանակ կքննարկի ԱՊՀ երկրների բանկային ծառայությունների, տրանսպորտային քաղաքականության, միգրացիայի, ինչպես նաև ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառների համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթեր, «ՌԻԱ Նովոստիին»  տեղեկացրել է ԱՊՀ Գործադիր կոմիտեի մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Նրա խոսքերով, նիստի օրակարգում է, մասնավորապես,  ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում ԱՊՀ երկրների տեղեկատվական ռեսուրսների ձևավորման և փոխանակման, տեղեկատվական համակարգերի ստեղծման և զարգացման համագործակցության մասին համաձայնության նախագիծը։  

Խորհուրդը նաև կքննարկի ԱՊՀ երկրների ռեզիդենտ-բանկերի՝ սեփական ազգային տարադրամի շուկա փոխադարձ մուտքի իրավական համաձայնագրի նախագիծը։

Նիստի ժամանակ ծրագրվում է քննարկել ԱՊՀ երկրներում քաղաքացիական ավիացիայի զարգացման հիմնական ուղղությունների և թռիչքների անվտանգության բարձրացման միջոցների մասին զեկույցը։

Խորհուրդը քննարկելու է նաև աշխատող-միգրանտների և նրանց ընտանիքների իրավական կարգավիճակի մասին հայեցակարգը։ Փաստաթղթի հիմնական նպատակը լինելու է աշխատող միգրանտների և ընդունող երկրի քաղաքացիների  հավասար վերաբերմունքի սկզբունքի իրագործումն այն բոլոր հարցերում, որոնք առնչվում են կենսական և աշխատանքային պայմաններին։

Տնտեսական խորհրդի նիստի օրակարգում են նաև ֆինանսական բնույթի մի շարք հարցեր, այդ թվում, 2008թ. ԱՊՀ միասնական բյուջեի մասին նախագիծը։

Նիստի օրակարգում ընդհանուր առմամբ լինելու է ԱՊՀ տնտեսական համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող 22 հարց։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:42
29 Մարտի 2017
Սարգսյան. ընտրությունները կարևորագույն հանգրվան են Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին
Առաջիկա ընտրությունները կարևորագույն հանգրվան են Հայաստանի համար սահմանադրական բարեփոխումներից հետո ժողովրդավարացման ճանապարհին:
17:53
29 Մարտի 2017
Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության փոփոխություն կկատարվի
Մարտի 30-ից Երևանի խաչմերուկներից մեկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
16:55
29 Մարտի 2017
Beeline-ը և ԵՊՀ–ն կգործակցեն կարիերայի զարգացման գործում
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն և Երևանի պետական համալսարանը չորեքշաբթի գործակցության հուշագիր են ստորագրել:
16:33
29 Մարտի 2017
Քաղաքական ո՞ր կուսակցություններն են ամենից շատ երևացել հայկական հեռուստատեսությունում
Երևանի մամուլի ակումբը նախընտրական դիտարկում է անցկացրել։
15:11
29 Մարտի 2017
Բախումները ղարաբաղյան հակամարտության գոտում 2017 թ.-ին կարող են ավելի վտանգավոր լինել
2017 թ.-ը կարող է ավելի վտանգավոր լինել ղարաբաղյան հակամարտության գոտում լայնամասշտաբ սրման տեսանկյունից, քան 2016 թ.-ը, կարծում է Թոմաս դը Վաալը:
12:41
29 Մարտի 2017
ՀՀ նախագահը աշխատանքային այցով մեկնել է Մալթա
Այցի նպատակն է մասնակցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի նիստերին և գագաթնաժողովին:
12:04
29 Մարտի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է ինտերնետային գնումներ կատարելու ժամանակակից եղանակ Mastercard քարտապանների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր Mastercard քարտապանների համար գործարկել է ինտերնետ գնումների ժամանակակից և անվտանգ ծառայություն:
11:24
29 Մարտի 2017
Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին. օլիգարխը խոստացել է 15 մլդ դոլարի ներդրում ներգրավել
«Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է ընտրություններից հետո Հայաստան ավելի շատ ներդրումներ ներգրավելու մտադրության մասին:
20:45
28 Մարտի 2017
Մեկնարկ տրվեց անկախ Հայաստանում զրոյական մակարդակից կառուցվող Վեդու ջրամբարի հիմնարկեքին
Աշխատանքային այցով Արարատի մարզ մեկնած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Վեդու ջրամբարի հիմնարկեքի արարողությանը:
19:15
28 Մարտի 2017
ՕՐՕ դաշինքը սկսեց հանրահավաքը` լռության րոպեով հարգելով «հաց բերողի» հիշատակը
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» նախընտրական դաշինքի հանրահավաքը մեկնարկեց լռության րոպեով։

18:00
28 Մարտի 2017
Հայաստանյան ուշացող գարու՞ն, թե՞ ապրիլյան կատակ
Մարտի վերջին օրերը Հայաստանում ավելի տաք կլինեն, քան ապրիլի առաջին օրերը:
16:47
28 Մարտի 2017
Նախընտրական լեզվակռիվ. Աշոտյանի կոշտ պատասխանը Փաշինյանին
Նախընտրական վիճաբանություն է ծավալվում Արմեն Աշոտյանի և Նիկոլ Փաշինյանի միջև։