484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Պուտինը վարչապետի պաշտոնում առաջարկում է ֆինանսական հետախուզության ղեկավար Զուբկովի թեկնածությունը
18:54
12 Սեպտեմբերի 2007

Վլադիմիր Պուտինը, որը չորեքշաբթի ընդունեց Ֆրադկովի կառավարության հրաժարականը, վարչապետի պաշտոնում Պետդումայի քննարկմանն է ներկայացրել Ռոսֆինմոնիտորինգի ղեկավար Վիկտոր Զուբկովի թեկնածությունը, լրագրողներին տեղեկացրել է խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Բորիս Գրիզլովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այսօր ՌԴ Սահմանադրության 83-րդ հոդվածի «ա» կետի համաձայն, նախագահը Պետդումայի քննարկմանն է ներկայացրել Զուբկով Վիկտոր Ալեքսանդրովիչի թեկնածությունը»,-ասել է Գրիզլովը։

Խոսնակը պատգամավորներին առաջարկում է քննարկել Զուբկովին առաջիկա ուրբաթ։

«Վաղը Պետդումայի խորհուրդը կքննարկի, թե երբ պիտի անցկացնի նիստը։ Իմ առաջարկն է՝ առաջիկա ուրբաթ, Պետդումայի մոտակա նիստում»,-ասել է նա։

Խոսնակի խոսքերով, հինգշաբթի Պետդումայի բոլոր խմբակցությունները հնարավորություն կունենան հանդիպել վարչապետի թեկնածուի հետ։

Գրիզլովը նշել է, որ Զուբկովի 30-ամյա մասնագիտական գործունեությունը կապված է եղել Լենինգրադի մարզի հետ։ «Նա ղեկավարել է սովխոզ, ղեկավարել է սովխոզների միավորում, եղել է Պրիոզյորսկ քաղաքի քաղկոմի առաջին քարտուղար, աշխատել է Սմոլնիում»,-ասել է խոսնակը։

Զուբկովը ղեկավարել է նաև Լենինգրադի հարկային տեսչությունը, եղել է հարկերի և հարկահավաքման փոխնախարար, նշել է Գրիզլովը։

«Այսօր, ղեկավարելով Ռոսֆինմոնիտորինգը՝ (Զուբկովը) փաստորեն կառավարում է պետական ֆինանսները»,-ասել է խոսնակը։

Գրիզլովի կարծիքով, Զուբկովի փորձը նրան թույլ կտա ղեկավարել կառավարությունը։

«Նրա կյանքի մեծ ուղին և մասնագիտական գործունեությունը թույլ են տալիս նրան ղեկավարել ՌԴ կառավարությունը»,-ասել է խոսնակը։

Վիկտոր Զուբկովը տնտեսական գիտությունների թեկնածու է, Ռուսական ինժեներական ակադեմիայի թղթակից-անդամ։ Ծնվել է 1941-ի սեպտեմբերի 15-ին Սվերդլովսկի մարզի Կուշիվինյան շրջանի Արբատ գյուղում։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:00
24 Ապրիլի 2017
Մխիթարյան. մտքերս հայրենակիցներիս հետ են
Հենրիխ Մխիթարյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել:
20:44
24 Ապրիլի 2017
Թրամփը դատապարտեց 1915թ. «Մեծ Եղեռնը», բայց ոչ «Ցեղասպանությունը»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ողբերգական իրադարձություններին նվիրված իր ելույթում չօգտագործեց «ցեղասպանություն» եզրը:
18:31
24 Ապրիլի 2017
Կանադայի վարչապետը վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր դիրքորոշումը
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր դիրքորոշումը:
18:18
24 Ապրիլի 2017
Փարիզի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Փարիզի քաղաքպետ Անն Իդալգոն Twitter–ի իր էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցին։

17:45
24 Ապրիլի 2017
Քլունիի այցը Հայաստան դեռ հարցական է
Օսկարակիր դերասան և ֆիլանտրոպ Ջորջ Քլունիի այցը Հայաստան հարցական է:
16:51
24 Ապրիլի 2017
Ռուբեն Վարդանյան. չեմ տեսնում ինձ հայկական քաղաքականությունում
Ռուբեն Վարդանյանին չեն հետաքրքրում պետական պաշտոնները, քանի որ նա անում է այն, ինչ անհրաժեշտ է համարում։
16:21
24 Ապրիլի 2017
Թրամփի` ապրիլի 24-ի ելույթի համար «ցեղասպանություն» բառի հոմանիշ են փնտրում
Սպիտակ տան speachwriter-ները Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահի ելույթի համար փորձում են գտնել «ցեղասպանություն» բառի հոմանիշը:
15:15
24 Ապրիլի 2017
Հայտնի են այս տարվա «Ավրորա» մրցանակի հավակնորդները
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը ներկայացրել է մրցանակի 2017թ. հավակնորդների անունները:
13:27
24 Ապրիլի 2017
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարին
Երկուշաբթի եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարին:
13:01
24 Ապրիլի 2017
Հայկական երկու քաղաքական ուժեր պատրաստվում են կոալիցիա ստեղծել
Հայկական երկու քաղաքական ուժեր կոալիցիոն համաձայնագիր են պատրաստում։
12:56
24 Ապրիլի 2017
ԱՄՆ փոխդեսպանն իր երկրի անունից հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ–ում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը երկուշաբթի այցելել է «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիր և հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
12:36
24 Ապրիլի 2017
Ռուբեն Վարդանյան. պետք է միավորվենք և անենք հնարավորը հարևաններին ցույց տալու համար, որ նրանց ուզածը չի ստացվում
Ռուբեն Վարդանյանը հայտարարելէ , որ հաջողության համար պետք է միավորվենք, որպեսզի Հայաստանը դառնա չքնաղ երկիր։