478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Պուտինն ընդունել է ՌԴ կառավարության հրաժարականը
17:24
12 Սեպտեմբերի 2007

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունել է կառավարության հրաժարականը և խնդրել Միխայիլ Ֆրադկովին կատարել կառավարության ղեկավարի պարտականությունները մինչև նոր վարչապետի թեկնածության Պետդումայի կողմից հաստատումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ՌԴ վարչապետ Միխայիլ Ֆրադկովը, որը ղեկավարում է կառավարությունը 2004-ից սկսած, չորեքշաբթի դիմել է Պուտինին կառավարության հրաժարականի խնդրանքով։

«Ես կարծում եմ, որ իմ կողմից ճիշտ կլիներ հանդես գալ կառավարության նախագահի պաշտոնն ազատելու նախաձեռնությամբ, որպեսզի Ձեզ մոտ գալիք քաղաքական իրադարձությունների հետ կապված իշխանական կառուցվածքի կազմավորման որոշումների ընդունման ժամանակ չլինի որևէ սահմանափակում։

Ես շատ կխնդրեի Ձեզ, շնորհակալություն հայտնելով հանդերձ  կառավարության ղեկավարի պաշտոնում ավելի քան երեք ու կես տարի աշխատելու վստահության համար, վայելելով այդ ընթացքում Ձեր լիակատար աջակցությունը, հիմա խնդրել հրաժարականի մասին»,-ասել է Ֆրադկովը՝ դիմելով երկրի ղեկավարին։

Ֆրադկովը հիմնավորել է խնդրանքը ՌԴ նախագահին որոշումներ կայացնելու ընտրության լիակատար ազատություն տրամադրելու ցանկությամբ՝ ներառյալ մոտալուտ քաղաքական իրադարձությունների շրջանում կադրայիններ որոշումները։

«Վլադիմիր Վլադիմիրովիչ, երկիրը գտնվում է լուրջ քաղաքական իրադարձությունների շեմին։ Առջևում Պետդումայի ընտրություններն են, Ռուսաստանի նախագահի ընտրությունները։ Կառավարությունը ներգրավված է այդ գործընթացի մեջ, աշխատում է, ինձ թվում է, բավականին հարթ, ջանք է գործադրում։ Բայց, հասկանալով այսօր կատարվող քաղաքական գործընթացները՝ ես կուզենայի, որպեսզի Դուք ունենաք որոշումների կայացման լիակատար ազատություն՝ ներառյալ կադրայինները»,-ասել է Ֆրադկովը։

Պուտինը պատասխանել է. «Հնարավոր է՝ Դուք իրավացի եք, բոլորս միասին պիտի մտածենք այն մասին, թե ինչպես համակարգել իշխանական և կառավարման կառույցը, որպեսզի դրանք ավելի լավ համապատասխանեն նախընտրական շրջանին և պատրաստեն երկիրը հետխորհրդարանական և 2008-ի մարտի հետնախագահական ընտրությունների ժամանակին»։

Նախագահը շնորհակալություն  է հայտնել Ֆրադկովին աշխատանքում ձեռք բերված արդյունքների համար, նշելով, որ այդ կառավարության աշխատանքի շրջանում տնտեսության մեջ լուրջ դրական արդյունքներ են արձանագրվել։

«Բնականաբար, նման ծավալուն աշխատանքը չէր կարող իրականացվել թե առանց որոշ խափանումների, թե առանց սխալների։ Ես տեսնում էի, թե որքան ծանր էիք Դուք դա տանում, բայց, ըստ իս, և Դուք, և մեր բոլոր գործընկերները ձգտել են, որպեսզի հնարավորինս արագ ժամանակաշրջանում, որքան հնարավոր է ավելի արագ և արդյունավետորեն ուղղել այդ սխալները»,-նշել է նախագահը։

Պուտինը խնդրել է Ֆրադկովին կատարել վարչապետի պարտականությունները մինչև Պետդումայի կողմից նոր վարչապետի թեկնածության հաստատումը։

Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Պուտինը Ֆրադկովին պարգևատրել է «Հայրենիքի առջև ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանով։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:57
22 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլանը ՀՀ նախագահին է ներկայացրել Թուրքիայի հայ համայնքի վիճակը
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին։
19:04
22 Սեպտեմբերի 2017
Մեր պետական լեզուն հայերենն է, իսկ մնացած բոլորն օտար լեզուներ են, այդ թվում` ռուսերենը. Լևոն Մկրտչյան
Հայերենը եղել և մնում է միակ պետական լեզուն Հայաստանում, հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։
17:15
22 Սեպտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով հեռահար բանկային ծառայությունների շրջանակը, գործարկել է բանկային սպասարկման Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ համակարգերը։
15:07
22 Սեպտեմբերի 2017
Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժման հնարավորություն կստանան
Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժվելու հնարավորություն կստանան:
16:25
21 Սեպտեմբերի 2017
Կարեն Կարապետյան. ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել
Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնել է, որ ռուսաց լեզվի հայեցակարգ մշակելու վերաբերյալ հանձնարարական չի տվել:
14:20
21 Սեպտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել կյանքը հանուն Հայրենիքի անկախության տված հերոսների հիշատակին (ՖՈՏՈ)
Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
13:20
21 Սեպտեմբերի 2017
Քրեական գործ է հարուցվել մոր կողմից նորածին երեխայի վաճառքի դեպքի առթիվ
Երեխայի կենսաբանական մայրը երեխայի համար պահանջել և ստացել է 200.000 ՀՀ դրամ:
09:00
21 Սեպտեմբերի 2017
Հայաստանը տոնում է անկախության 26–ամյակը
Հայաստանն այսօր` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 26–ամյակը։
08:00
21 Սեպտեմբերի 2017
Չորեքշաբթի` սեպտեմբերի 20–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` սեպտեմբերի 20–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:57
20 Սեպտեմբերի 2017
Գյումրին Մոսկվայից օտարերկրյա ամենաբյուջետային ուղղությունների եռյակում է
Հայտնի են հոկտոմբերին ամենաէժան ավիաուղղությունները։
17:47
20 Սեպտեմբերի 2017
Վոլինկին. մամուլում պատվերներ են կատարում նրանք, ում դուր չի գալիս ՀՀ–ի ու ՌԴ–ի հարաբերություների զարգացումը
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը պարզաբանում է տվել հայկական ԶԼՄ–ներից մեկում օրերս հրապարակված նյութի վերաբերյալ։