486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
Ժիրինովսկին առաջարկում է Իրան ներմուծել С-400 ԶՀՀ՝ ԱՄՆ-ի կողմից հնարավոր օդային հարվածներից պաշտպանվելու համար
12:55
05 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի լիբերալ-ժողովրդավարական կուսակցության (ՌԼԺԿ) առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկում է Իրան ներմուծել ռուսական գերժամանակակից զենիթա-հրթիռային С-400 համակարգեր (ԶՀՀ)՝ ԱՄՆ-ի կողմից հնարավոր օդային հարվածներից պաշտպանվելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Պետք է որքան հնարավոր է արագ Իրան տանել С-400-ը, որպեսզի նրանք փակեն իրենց երկինքը»,- ասաց Ժիրինովսկին՝ Պետդումայի լիագումար նիստի ժամանակ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր լոնդոնյան «Սանդեյ թայմս» թերթը՝ հղում անելով Նիքսոնի կենտրոնի ազգային անվտանգության հարցերով ամերիկացի փորձագետ Ալեքսիս Դեբետին, Պենտագոնը ծրագրել է Իրանում 1200 թիրախների ուղղությամբ զանգվածային օդային հարվածներ իրականացնել։ Այդ ծրագրի նպատակը, համաձայն պարբերականի տեղեկատվության, երեք օրվա ընթացքում իրանական բանակը լիովին մարտունակությունից զրկելն է։

Ինչպես կարծում է Ժիրինովսկին, դեպքերի նման զարգացման դեպքում ողջ հարավային Անդրկովկասում իրավիճակը կանկայունանա, ինչը բոլորովին չի համընկնում Ռուսաստանի շահերի հետ։

С-400 ԶՀՀ-ն նախատեսված է բոլոր տեսակի օդային սարքերի՝ ինքնաթիռներին,  առանց օդաչուի օդային տեխնիկային և թևավոր հրթիռներին հարվածելու համար։  Աէրոդինամիկական թիրախներին հարվածելու համալիրի առավելագույն հեռավորությունը մոտ 400 կիլոմտեր է, բարձրությունը՝ ավելի քան 30 կիլոմետր։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:04
22 Հունվարի 2017
Հայաստանի և Մեծ Բրիտանիայի արգործնախարարները ուղերձներ են փոխանակել
Էդվարդ Նալբանդյանը և Բորիս Ջոնսոնը, Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ ուղերձներ են փոխանակել:  
15:32
22 Հունվարի 2017
Իտալացիները կվերականգնեն Գյումրու պատմամշակութային արժեքները
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ ընդունել է Հայաստանում Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալպոյին:
15:28
22 Հունվարի 2017
Դիֆերենցիալ պաշտպանություն է աշխատել հայկական ԱԷԿ-ում բարձրավոլտ ԷՀԳ-ում վթարային անջատման հետևանքով
Նախօրեին բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերում (110 կՎ) նախօրեին տեղի ունեցած վթարային անջատման հետևանքով Հայաստանի ԱԷԿ-ում աշխատել է դիֆերենցիալ պաշտպանության համակարգը:
23:49
21 Հունվարի 2017
Երևանում ջերմաստիճանը մոտեցել է զրոյի
Վերջին 40 օրվա մեջ Արարատյան դաշտում և Երևանում շաբաթ ցերեկը ջերմաստիճանը մոտեցավ 0-ին:
23:11
21 Հունվարի 2017
Հայաստանում խարդախության նոր տեսակ է տարածվել
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում հայտնում է Հայաստանում նոր տեսակի խարդախության տարածման մասին:
20:50
21 Հունվարի 2017
ՀԱԿ–ը պահանջում է տեղափոխել խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը շաբաթ օրը հայտարարություն է տարածել, որում պահանջում է տեղափոխել խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը։
19:46
20 Հունվարի 2017
Բաքվի հայկական ջարդերը. հազարավոր ճակատագրեր խեղած ողբերգություն
1990 թ.–ին Բաքվում գրանցված հայկական ջարդերից անցել է 27 տարի։ Այս ողբերգության, ինչպես նաև Մարաղայում հայերի կոտորածների հերթական տարելիցին են նվիրված մի շարք միջոցառումներ, որոնք անցկացվում են ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

18:43
20 Հունվարի 2017
ՀՀ նախագահ. մենք պարտադրված ենք ունենալ մարտունակ բանակ, այն կենսական անհրաժեշտություն է երկրի համար
ՀՀ նախագահը հանդիպել է վերջին ամիսներին զորացրված զինծառայողների հետ։
18:27
20 Հունվարի 2017
Լապշինի արտահանձնումը Բելառուսի կողմից թշնամական քայլ է Հայաստանի նկատմամբ. փորձագետ
Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջան Բելառուսի կողմից թշնամական քայլ է Հայաստանի նկատմամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
14:29
20 Հունվարի 2017
Տատիկը մի ամբողջ զինանոց է ներկայացրել ոստիկանություն
80–ամյա Ռոզիկ Ա.–ն զենք–զինամթերք է հանձնել Ոստիկանության Արաբկիրի բաժին:
14:18
20 Հունվարի 2017
Հրապարակվել է հայկական բանկերի 2016թ. մեդիավարկանիշը
«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2016 թ.–ի մամուլի վարկանիշը:
11:51
20 Հունվարի 2017
Կրկին փոփոխություններ են սպասվում Հայաստանի կառավարությունում
Հայաստանի կառավարությունում կրկին կադրային փոփոխություններ կլինեն: