484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ ղեկավարը համոզված է, որ Պոլիտկովսկայայի սպանության հետաքննությունը կհասցվի մինչև վերջ
14:08
28 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) ղեկավար Ռենե վան դեր Լինդենը գոհ է «Նովայա գազետա» թերթի մեկնաբան Աննա Պոլտկովսկայայի սպանության  հետաքննության ընթացքից։ Նա համոզված է, որ լրագրողի գործը, որի վրա կրակել էին անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին՝ Մոսկվայի կենտրոնում գտնվող իր տան շքամուտքում, կհասցվի մինչև վերջ։

ՌԴ գլխավոր դատախազությունը նախօրեին հայտարարել էր լրագրողի սպանության բացահայտման մասին։ ՌԴ գլխավոր դատախազի խոսքերով, ձերբակալվել են 10  կասկածյալներ, որոնց թվում՝ ուժային կառույցների հինգ նախկին աշխատակիցներ և Մոսկվայում գործող Չեչնիայի կազմակերպված հանցավոր խմբավորման առաջնորդը, նաև պարզվել է սպանության պատվիրատուն, որը թաքնվում է արտասահմանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Լրագրողները մտքի արտահայտման ազատության անփոխարինելի պաշտպաններ են և այդ պատճառով էլ ժողովրդավարության հիմնական հենասյուներից են։ Ռուս ամենախիզախ լրագրողներից մեկի սպանությունը, որը մեծ ավանդ է ունեցել Չեչնիայում մարդու իրավունքների խախտումների բացահայտման գործում, ուղիղ հարված էր ժողովրդավարությանը»,- ասվում է ԵԽԽՎ ղեկավարի հայտարարությունում։

Պոլիտկովսկայայի սպանության մասին խոսելով՝ վան դեր Լինդենը վստահություն է հայտնել, որ «սպասվող մանրամասն հետաքննությունը ամբողջովին լույս կսփռի այս գործի վրա»։

«Ուզում եմ երախտագիտությունս հայտնել ռուսական իշխանություններին՝ կատարած աշխատանքի համար և նրանց ցանկանալ ուժ չխնայել՝ իրականությունը պարզելու համար»,- ասաց ԵԽԽՎ նախագահը։

ԵԽԽՎ-ն նախկինում բազմիցս կոչ էր արել ռուսական իշխանություններին՝ դատարանին հանձնել լրագրողի սպանության մեղավորներին։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:05
23 Ապրիլի 2017
Երևանում անցկացվում է ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ
Հայոց ցեղասպանության 102–րդ տարելիցի նախօրեին Երևանում անցկացվում է ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ։
22:26
22 Ապրիլի 2017
Գյումրիում ռուս զինծառայողի սպանության կասկածյալն ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ. նոր մանրամասներ
Նոր մանրամասներ են հաղորդվում Գյումրիում ռուս զինծառայողի սպանության կասկածյալի վերաբերյալ։
20:56
22 Ապրիլի 2017
Նախապատրաստվում է Հայոց ցեղասպանության զոհերի բացառիկ շտեմարանը
Հայաստանի ազգային արխիվը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի բացառիկ շտեմարան է պատրաստում:
16:10
22 Ապրիլի 2017
Ծիծեռնակաբերդ այցելողներին Երևանում կտեղափոխեն անվճար
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողներն ապրիլի 24-ին կտեղափոխվեն անվճար ավտոբուսներով:
10:00
22 Ապրիլի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (ապրիլի 17–21) կարևոր նորությունների հնգյակը։
19:49
21 Ապրիլի 2017
Այսօր մահացած պայմանագրային զինծառայողը մանկահասակ դուստր ունի. մանրամասներ
Այսօր առավոտյան Վայոց Ձորում մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող 31-ամյա Նարեկ Հակոբյանը Վայոց Ձորի մարզի Արփի գյուղից էր:
18:20
21 Ապրիլի 2017
Գործարկվել է Մոսկվա–Երևան առաջին պաշտոնական ավտոբուսային երթուղին
Գործարկվել է Մոսկվա–Երևան առաջին պաշտոնական ավտոբուսային երթուղին։
17:13
21 Ապրիլի 2017
Երևանի որոշ փողոցներում արագաչափեր կգործարկվեն
Ապրիլի 25-ից Երևանում կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր:
16:37
21 Ապրիլի 2017
Վերաքննիչը մերժեց Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Վերաքննիչ քրեական դատարանն  մերժեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի խափանման միջոցը՝ կալանքը փոխելու դիմումը:
15:27
21 Ապրիլի 2017
Հայ զինծառայողը մահացու հրազենային վնասվածք է ստացել Վայոց Ձորում. հարուցվել է քրեական գործ
Հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայողի  մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ:
13:26
21 Ապրիլի 2017
Ռոստելեկոմի մասնակցությամբ մաքրվեց և բարեկարգվեց Խարբեդի մանկատան այգին
«Ռոստելեկոմը» հայաստանյան անձնակազմով «ՍՕԱՐ» Հայաստանի հետ համատեղ Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան այգու տարածքում իրականացրեց բարեկարգման աշխատանքներ։
11:38
21 Ապրիլի 2017
Վիգեն Սարգսյանը չի կարողացել նշել օլիգարխների` առաջնագծում ծառայող որդիների ճշգրիտ թիվը
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ուրբաթ հայտնեց լրագրողներին, որ չգիտի, թե օլիգարխների քանի երեխա է ծառայում առաջնագծում: