484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայի արևմուտքում անհայտ անձինք առևանգել են 25 տոննա մսով բեռնված մի մեքենա
13:01
28 Օգոստոսի 2007

Մոսկվայի ոստիկանները փնտրում են կողոպտիչներին, որոնք նախօրեին՝ կեսօրին, առևանգել են 25 տոննա մսով բեռնված МАН ավտոսառնարանը, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Մոսկվայի ՆԳԳՎ տեղեկատվության վարչության ներկայացուցիչը։

Երկուշաբթի ոստիկանություն է դիմել ավտոբեռնափոխադրող ընկերություններից մեկի վարորդը։ Նրա խոսքերով, Երևանի ժամանակով ժամը 15։00-ի սահմաններում Ռյաբինովյան փողոցի ավտոկանգառում երեք անհայտ անձինք, սպառնալով նրան ֆիզիկական հաշվեհարդարով, ձեռքից խլել են МАН ավտոմեքենայի բանալիները։

Կողոպտիչները վարորդին տարել են Մերձմոսկովյան Օդինցովյան շրջան, որտեղ նրան բաց են թողել և անհետացել բեռնատարով։

Բեռնափոխադրող կազմակերպության փաստաթղթերի տվյալներով, գողացված մսի արժեքը գնահատվում է 1,7 միլիոն ռուբլի։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում են գողացված մեքենայի և բեռի որոնողական աշխատանքները։

ՆԳԳՎ տվյալներով, ընդհանուր առմամբ անցած օրվա ընթացքում Մոսկվայում արձանագրվել է 326 հանցագործություն, որոնցից, «տաք հետքերով», բացահայտվել է 189-ը։ Արձանագրված իրավախախտումների թվում են երկու սպանություն (մեկը բացահայտված է), վեց ավազակային կողոպուտ (երեքը բացահայտված է), 176 գողություն (70-ը բացահայտված է), ավտոտրանսպորտի երեք առևանգում։ Գտնվել է 25 մեքենա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:53
11 Դեկտեմբերի 2017
Երևանի բոլոր կոմունալ ծառայությունները տոնական օրերին շուրջօրյա հերթապահելու են
Երևանի բոլոր կոմունալ ծառայությունները Ամանորի տոնական օրերին կիրականացնեն շուրջօրյա օպերատիվ հերթապահություն:
15:36
11 Դեկտեմբերի 2017
Հրապարակվել է հայկական դպրոցների ձմեռային արձակուրդների ժամանակացույցը
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը հրապարակել է հանրապետության դպրոցների ձմեռային արձակուրդների ժամանակացույցը։
14:08
11 Դեկտեմբերի 2017
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցները կարող են ապագայում ավելի բարձր կուտակային կենսաթոշակ ստանալ
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցները կկարողանան ապահովել ավելի բարձր թոշակ։
12:40
11 Դեկտեմբերի 2017
Հայաստանում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է
Դեկտեմբերի 11-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
11:47
11 Դեկտեմբերի 2017
Եղանակը շարունակում է անակնկալ մատուցել Հայաստանի բնակիչներին
Եղանակը շարունակում է հաճելի անակնկալ մատուցել Հայաստանի բնակիչներին։
11:00
10 Դեկտեմբերի 2017
Օդերևութաբանները պատմել են Հայաստանում առաջիկա օրերի եղանակի մասին
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի եղանակի` առաջիկա օրերի կանխատեսումը:
10:30
09 Դեկտեմբերի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
21:05
08 Դեկտեմբերի 2017
Քաղաքացու բողոքի հիման վրա Երևանի խանութներից մեկում բրնձի և պամելոյի նմուշառումներ են վերցվել
Երևանի խանութներից մեկում բրնձի և պամելոյի նմուշառումներ են վերցվել:
19:54
08 Դեկտեմբերի 2017
Երևանում 38–ամյա տղամարդու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի
38-ամյա Արշակ Գալստյանի դիակը հայտնաբերվել էր դեկտեմբերի 6-ին իր «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ հրազենային վնասվածքներով։
16:09
08 Դեկտեմբերի 2017
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, Լարսը փակ է բեռնատարների համար։
12:57
08 Դեկտեմբերի 2017
Երևանի բանուկ պողոտայում երթևեկի փոփոխություն
Փոփոխությունը կատարվում է խցանումներից և տրանսպորտային միջոցների կուտակումներից խուսափելու նպատակով։
11:20
08 Դեկտեմբերի 2017
ԱԺ-ն ընդունեց 2018թ. բյուջեի նախագիծը
ՀՀ Ազգային ժողովն ընդունեց  «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքների նախագիծը։