481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի մարզերից, ԱՊՀ երկրներից և արտասահմանից ժամանած պատվիրակությունները Մոսկվա կայցելեն Քաղաքի օրը նշելու
14:20
27 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի Դաշնության մարզերից, Բելառուսից, ԱՊՀ երկրներից, Բալթիկայից և հեռավոր արտերկրից ժամանած պատվիրակությունները սեպտեմբերի 1-ին մասնակցելու են Քաղաքի օրվա տոնակատարություններին, «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել են Մոսկվայի քաղաքապետարանից։

«Սպասվում է Ռուսաստանի մարզերի, Բելառուսի, ԱՊՀ և Բալթյան երկրների, Գերմանիայի, Ավստրիայի, ԱՄՆ, Հունաստանի, Լեհաստանի, Չինաստանի, Կուբայի, Հնդկաստանի, Անգլիայի և մի շարք այլ պետությունների պատվիրակությունների ժամանումը»,- նշել են քաղաքապետարանում։

Պատվիրակությունների ծրագիրը հաշվարկված է սեպտեմբերի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում։ Նրանք կայցելեն ՀՑԿ-ի (Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոն) «Պարող շատրվաններ» շոուն, «Ցարիցինո» թանգարան-արգելանոցը։

Պատվիրակությունները նաև կմասնակցեն «Քաղաքները երեխաների համար» միջազգային խորհրդաժողովին։  «Քաղաքները երեխաների համար» ծրագիրը նախատեսում է անցկացնել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և քաղաքային կրթության իշխանությունների համատեղ աշխատանք՝ մինչև 18 տարեկան երեխաների համար առավել լավ կենսապայմաններ ապահովելու նպատակով» --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:17
28 Մայիսի 2017
Թոմ Քաթինան «Ավրորա» 2–րդ մրցանակաբաշխության դափնեկիրն է
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրապարակվեց  Aurora Prize-2017–ի դափնեկրի անունը։
21:30
28 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն ինքնատիպ կերպով է շնորհավորել բոլորին Հանրապետության տոնի առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ինքնատիպ կերպով է շնորհավորել բոլորին Հանրապետության տոնի առթիվ։
21:17
28 Մայիսի 2017
ՀՀ նախագահը Հենրիխ Մխիթարյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով
ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևների և կոչումների շնորհման արարողությունը:
16:50
28 Մայիսի 2017
Տեղեկատվական անվտանգության իրավիճակը Հայաստանում բարելավվում է
Վերջին 1,5-2 տարիներին տեղեկատվական անվտանգության մակարդակի բարելավման հարցում դրական միտում է նկատվել:
15:35
28 Մայիսի 2017
Երևանն ուղիղ ավիահաղորդակցություն է հաստատում Բարսելոնայի հետ
«Armenia» ավիաընկերությունը կանոնավոր չվերթեր է իրականացնելու դեպի Բարսելոնա։
14:13
28 Մայիսի 2017
Electric Yerevan ֆիլմը` միջազգային փառատոնի նոմինանտ
«#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմը նոմինացվել է "ՄԷԿ ԿԱԴՐ" միջազգային փառատոնում:
11:00
28 Մայիսի 2017
Եղանակն անկայուն կլինի Հայաստանում Առաջին հանրապետության օրը
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի եղանակն առաջիկա հինգ օրերին:
22:37
27 Մայիսի 2017
Շառլ Ազնավուրը ժամանեց Երևան (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը շաբաթ երեկոյան ժամանեց Երևան։
22:24
27 Մայիսի 2017
Երևանի կենտրոնում նշվել է Եվրոպայի օրը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի կենտրոնում այսօր նշվել է Եվրոպայի օրը։
14:10
27 Մայիսի 2017
Օշականում ոստիկանները մահակներով և ոտքերով ծեծել են քաղաքացուն
Միջադեպի հետևանքով քաղաքացին ստացել է գանգուղեղային և մի շարք այլ վնասվածքներ:
10:00
27 Մայիսի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (մայիսի 22–26) կարևոր նորությունների հնգյակը։
17:17
26 Մայիսի 2017
«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետը հաղթել է Positive Hack Days 2017 համաժողովի մրցույթներից մեկում
«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետ Արմեն Գնունին հաղթող է ճանաչվել Positive Hack Days 2017 ամենամյա համաժողովի ընթացքում կազմակերպվող մրցույթում: