481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
Սանկտ-Պետերբուրգում կնշեն առաջին քաղաքապետ Անատոլի Սոբչակի 70-ամյակը
12:07
10 Օգոստոսի 2007

Սանկտ-Պետերբուրգի հասարակությունը կնշի առաջին քաղաքապետ Անատոլի Սոբչակի 70-ամյակը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով քաղաքային վարչության մամուլի ծառայությանը։

Ալեքսանդր Նևսկի մայրավանքի Նիկոլսկի գերեզմանատանը գտնվող Սոբչակի գերեզմանի մոտ կհավաքվեն Պետերբուրգի առաջին քաղաքապետի հարազատներն ու մտերիմները, ծաղկեսպակներ կդնեն և հոգեհանգստի արարողություն կանցկացնեն, ասվում է տեղեկատվության մեջ։

Այնուհետև Վասիլյևյան կղզում գտնվող Սոբչակի հուշարձանի մոտ տեղի կունենա սգո հանրահավաք։

Մեկ տարի առաջ բացված հուշարձանը գտնվում է Վասիլյևյան կղզու 26-րդ և 27-րդ փողոցների և Մեծ պողոտայի անկյունում՝ Սանկտ-Պետերբուրգի Պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շենքից ոչ հեռու, որի պրոֆեսոր էր Սոբչակը։ 

Սպասվում է, որ երկու միջոցառումներին էլ կմասնակցի Պետերբուրգի գուբերնատոր Վալենտինա Մատվիենկոն։

Անատոլի Սոբչակը քաղաքապետ ընտրվեց 1991 թ. հունիսի 12-ին՝ առաջին համազգային ընտրությունների արդյունքներով։ Հենց Սոբչակի օրոք՝ 1991 թ. սեպտեմբերի 8-ին, Լենինգրադը ետ բերեց իր պատմական անունը՝ Սանկտ-Պետերբուրգ։

Սոբչակը վաղաժամ մահացավ 2000 թ. փետրվարի 20-ի գիշերը՝ Կալինինգրադ երկրամասի Սվետլոգորսկ քաղաքում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:17
26 Մայիսի 2017
«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետը հաղթել է Positive Hack Days 2017 համաժողովի մրցույթներից մեկում
«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետ Արմեն Գնունին հաղթող է ճանաչվել Positive Hack Days 2017 ամենամյա համաժողովի ընթացքում կազմակերպվող մրցույթում:
17:03
26 Մայիսի 2017
Հրապարակվել է Բավրայի մաքսատան պետի ձերբակալման տեսանյութը
Նախօրեին ձերբակալվել են մաքսային բրոքերական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը և ՀՀ ԿԱ ՊԵԿ «Բավրա» մաքսակետի պետը:
15:27
26 Մայիսի 2017
Երևանում ոստիկանը խոշտանգել է քաղաքացուն
Քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ:
12:50
26 Մայիսի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմին մեծածավալ կրճատումներ են սպառնում
ՀՀ ԱԺ աշխատակազմը նախատեսվում է կրճատել 30-40 տոկոսով:
11:14
26 Մայիսի 2017
Ձերբակալվել են «Բավրա» մաքսակետի պետը և բրոքերական ընկերության տնօրենը
Նախօրեին ձերբակալվել են մաքսային միջնորդական (բրոքերական) ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը և ՀՀ ԿԱ ՊԵԿ «Բավրա» մաքսակետի պետը:
10:45
26 Մայիսի 2017
Ամառն ամրապնդում է դիրքերը Հայաստանում
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում օդի ջերմաստիճանի բարձրացում 3-4 աստիճանով։
22:14
25 Մայիսի 2017
Շարմազանովը ներկայացրեց ՀՀ կառավարության ապագա կազմը
ՀՀ նոր կառավարության կազմը հինգշաբթի քննարկվել է ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ:
21:51
25 Մայիսի 2017
Հայաստանի նախագահը մի շարք նշանակումներ է կատարել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի նախարարների նշանակումների վերաբերյալ մի շարք հրամանագրեր է ստորագրել։
21:23
25 Մայիսի 2017
Հայաստանի նախագահը նոր փոխվարչապետ է նշանակել
Հայաստանի նախագահը նոր փոխվարչապետի նշանակման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել։
21:16
25 Մայիսի 2017
Հայաստանի նախագահը Ռազմական ոստիկանության նոր պետ է նշանակել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի հրամանագիր է ստորագրել գեներալ մայոր Սամվել Ղուկասյանին Ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին:
20:29
25 Մայիսի 2017
Կարեն Կարապետյանն «անցել է» շենքերի կտուրներին
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստում խոսել է երկրի շենքերի կտուրների մասին։
19:00
25 Մայիսի 2017
Միայնակ տարեցները Երևանում անվճար դեղորայք կստանան
Հայաստանի կառավարությունը  հավանություն է տվել տնային պայմաններում սպասարկում ստացող անձանց անվճար դեղորայքի տրամադրման որոշման լրացումներին։