486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-6
Եղանակը Երևանում
Հայ
«Գազպրոմը» կարող է դառնալ ամենաթանկ կոնցեռնը աշխարհում. Մեդվեդև
13:23
09 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. «Գազպրոմի» գինը կարող է դառնալ համաշխարհային ընկերությունների թվում ամենաբարձրը, համարում է ՌԴ առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Գազպրոմը» տնօրինում է աշխարհում բնական գազի ամենախոշոր ռեսուրսները: Երբ ես եկա տնօրենների խորհուրդ  (2000թ.), կոնցեռն արժեր մոտ ութ միլիարդ դոլար, իսկ այսօր այն արժի ավելի քան 250 միլիարդ: Մի օր այն կարող է դառնալ աշխարհում ամենթանկարժեք կոնցեռնը»,- գերմանական «Շտեռն» ամսագրին տված հարցազրույցում ասել է Մեդվեդեևը, որը գլխավորում է «Գազպրոմի» տնօրենների խորհուրդը:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», նա նշել է, որ այն ձեռնարկություններում, որոնք տնօրինում են ռազմավարական կարևորություն ունեցող ռեսուրսներ, պետության մասնակցությունն անխուսափելի է:

«Ամբողջ երկիրն իր բնակչության հետ կախում ունի «Գազպրոմից»: Մենք չենք ցանկանում, որպեսզի առաջանա տնտեսական կամ քաղաքական փլուզման վտանգ, այն դեպքում, եթե ձեռնարկությունը վաճառվի տասնյակ մասնավոր սեփականատերերի»,- ասել է առաջին փոխվարչապետը»:

Միաժամանակ նա հավատացրել է, որ «Գազպրոմն» այսօր գործում է բացառապես շուկայի օրենքներով, այնինչ «դեռևս 90-ականներին ամեն ինչ այլ էր»:

Մեդվեդևի խոսքերով, կոնցեռն ունի բացառիկ գործընկերներ, որոնք գազի համար վճարել են ոչ շուկայական գներով և դրանով հանդերձ ամեն տարի ստացել են լրահատկացում մինչև հինգ միլիարդ եվրո, բայց հավերժ չէր կարող այդպես շարունակվել:

Իր ժամանակին «Գազպրոմը» փոխեց գնային քաղաքականությունը ԱՊՀ մի շարք երկրների նկատմամբ: Մեր եվրոպական գործընկերները հասկանում են, որ դա տհաճ, բայց նորմալ գործընթաց է: ԱՊՀ-ում ոչ բոլորն էին պատրաստ շուկայական գներին, կարծիք կար` գազը թանկ կլինի, ամեն ինչ վատ կլինի: Վախի ալիքները հասան մինչև Արևմտյան Եվրոպա: Բայց, հետադարձ հայացք նետելով, այդ երկրներից և ոչ մեկում տնտեսությունը չէր զարգանում»,- ասել է առաջին փոխվարչապետը:

«Գազն այլևս այդպես չի վատնվում: Եվ դա դրական է ազդում տնտեսության և բնապահպանության վրա»,- համարում է նա:

Ի պատասխան փորձագետներից մեկի տեսակետը մեկնաբանելու խնդրանքին, որը չի բացառել 10-25 տարի հետո համաշխարհային բնական ռեսուրսների պաշարների համար ԱՄՆ-ի հետ պատերազմ սկսելու հավանականությունը, Մեդվեդևն ասել է. «Եթե մենք այդքան հեռու գնանք դեպի ապագան, ապա ես կմտածեի, որ այդ ժամանակ մեքենաները կաշխատեն ջրով»:

Միժամանակ նա ընդգծել է, որ «Գազպրոմը» մինչ օրս միշտ կատարել է գազի մատակարարման հետ կապված իր պարտավորությունները և այդ առնչությամբ ոչինչ էլ չի փոխվի»:

«Եվ, խնդրում եմ, չմոռանաք, որ «Գազպրոմի» սեփականատերերի վեց տոոկսը կազմում են գերմանական ընկերությունները»,- ավելացրել է առաջին փոխվարչապետը: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:59
21 Փետրվարի 2017
Կառավարությունում քննարկվել են Կոտայքի մարզից ներկայացված ծրագրերը
Վարչապետը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է հետևողականորեն աշխատել ներդրողների հետ։
20:31
21 Փետրվարի 2017
Ինչպե՞ս է 4–ամյա երեխան դուրս եկել մանկապարտեզից. նոր մանրամասներ և հանգամանքներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեխան բերանքսիվայր ընկած է եղել ջրում, ոտքերով դեպի ափամերձ մասը:
17:14
21 Փետրվարի 2017
Հրապարակվել են ընտրությունների նախնական ցուցակները
ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են ՀՀ Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունների նախնական ցուցակները:
15:37
21 Փետրվարի 2017
Կեղծ հակահիպերտոնիկ դեղորայք և հակաբիոտիկներ են հայտնաբերվել Հայաստանում
«Պրեստանս» հակահիպերտոնիկ կեղծ դեղամիջոցներ և «Ցեֆտրիաքսոն Աստերիա» կեղծ հակաբիոտիկ է հայտնաբերվել Երևանում և երկրի մի շարք մարզերում:
12:40
21 Փետրվարի 2017
Ստավրոպոլը Երևանի հետ կանոնավոր ավիահաղորդակցություն կհաստատի
«Ստավրոպոլ» միջազգային օդանավակայանը ծրագրում է ավիահաղորդակցություն հաստատել Հայաստանի մայրաքաղաքի հետ։
11:43
21 Փետրվարի 2017
Սերժ Սարգսյանը հորդորել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել ՀԱԿ–ին
ՀԱԿ-ը հայտնվել է բավական ծանր ֆինանսական վիճակում:
08:00
21 Փետրվարի 2017
Երկուշաբթի՝ փետրվարի 20-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի՝ փետրվարի 20-ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը:
20:31
20 Փետրվարի 2017
Վարդան Օսկանյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
Վարդան Օսկանյանի որդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
18:58
20 Փետրվարի 2017
Ադրբեջանցի հաքերները նոր գրոհներ են նախապատրաստում
Հայ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նախազգուշացնում է ադրբեջանական նոր կիբերհարձակման մասին։
14:53
20 Փետրվարի 2017
Գոգավանում բեռնատարի թաքստոցներից հայտնաբերվել է շուրջ 350 շիշ չհայտարարագրված օղի
Լառու մարզում` Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսակետում, բեռնատարի թաքստոցներից հայտնաբերվել է շուրջ 350 շիշ չհայտարարագրված օղի։
14:11
20 Փետրվարի 2017
Երևանի ու Հյուսիսային Օսեթիայի մայրաքաղաքի միջև, հնարավոր է, ուղիղ ավիաչվերթ գործի
Վլադիկավկազ–Երևան ավիաչվերթի բացման հնարավորությունը քննարկվել է Վլադիկավկազի և Ալանիայի Գերաշնորհ Լեոնիդ եպիսկոպոսի հայաստանյան այցի ընթացքում։
17:44
19 Փետրվարի 2017
Շաբաթվա մեջ երկրորդ մարդասիրական օգնությունն է տեղափոխվել Հայաստանից Սիրիա
Ռուսական ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռը նախօրեին Հայաստանից Սիրիա է տեղափոխել շաբաթվա մեջ արդեն երկրորդ մարդասիրական օգնությունը: