481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ ռազմական դատախոզությունը բավարարված է Հայաստանում ռուս սպայի սպանության հետաքննության ընթացքից
14:43
08 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի ռազմական դատախազությունը գոհ է Հայաստանում ռուս սպայի` Դմիտրի Երմոլովի սպանության գործի հետաքննության ընթացքից, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ռազմական գլխավոր դատախազության մամուլի ծառայության պետ Միխայիլ Յանենկոն:

«Ռուսաստանի ռազմական դատախազությունը լիովին գոհ է, թե ինչպես են հայ իրավապահ մարմինները վարում հետաքննությունը»,- ասաց Յանենկոն:

Նրա խոսքերով, Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան, մշտապես գտնվում է ՌԴ ռազմական գլխավոր դատախազության ներկայացուցիչը և, անհրաժեշտության դեպքում, նա կարող է ներկա գտնվել հետաքննության վարույթին:

Իր հերթին, ՀՀ գլխավոր դատախազի մամլո քարտուղարը հայտարարեց «Նովոստի-Արմենիային», որ հայկական կողմը պատրաստ է ապահովել ռուսական դատախազության աշխատակցի ներկայությունը ռուս սպայի սպանության գործով հարուցված քրեական գործի նախաքննությանը:

«Նրանք իրավունք չունեն հետաքննչական գործողություններ ձեռնարկել, բայց կարող են ներկա գտնվել նախաքննության ժամանակ և դեպքի վայրում ծանոթանալ գործի ընթացքին»,- ասաց նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ գլխավոր դատախազի մամլո քարտուղարը, երկու անհայտ անձինք կանգնեցրել էին «Ժիգուլի» ավտոմեքենան, որի ղեկին եղել էր ՌԴ քաղաքացին, նրան և չորս ուղևորներին դուրս էին բերել ավտոմեքենայից, ծեծի էին ենթարկել, որից հետո թույլ էին տվել հեռանալ:

Վեց մետր հեռացած մեքենայի վրա կրակ էին բացել, որի հետևանքով ուղևորներից մեկը` լեյտենանտ Դմիտրի Երմոլովը, հրազենային վերքեր էր ստացել և մահացել հիվանդանոցի ճանապարհին:

Փաստի հիման վրա հարուցված է քրեական գործ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի երկրորդ մասի 6-րդ կետով (շատերի կյանքին սպառնացող միջոցով կատարված սպանություն)։

Հանցագործության կասկածանքով կալանքի  են վերցվել Ա. Անդրիասյանը և Գ. Բալայանը, որոնց մոտից առգրավվել է 7,62 մմ. տրամաչափի  երկու սրսորդական «Սայգա» հրացան։ Քրեական գործը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազության վարույթում։--0--     

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:53
29 Մայիսի 2017
ՀԾԿՀ պետի տեղակալ է նշանակվել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի հրամանագիր է ստորագրել Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ նշանակելու մասին։
17:05
29 Մայիսի 2017
Անչապահասների նկատմամբ բռնության դեպքերը Հայաստանում կրճատվել են
2017 թ-ի առաջին 4 ամիսներին Հայաստանում անչափահասների նկատմամբ արձանագրված բռնությունների դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են:
15:39
29 Մայիսի 2017
Հայաստանի առաջին արևային խանութ-ավտոբուսը կշրջի երկրի զբոսաշրջային վայրերով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խորհրդային «ՊԱԶ» ավտոբուսը հայ գործարարի շնորհիվ  ձևափոխվել է։
15:08
29 Մայիսի 2017
Արցախում զինծառայողների ջրահեղձ լինելուց հետո պաշտոնանկ են արվել զորամասի հրամանատարն ու տեղակալները. ՀՀ ԶՈւ
Ժամկետային երեք զինծառայողների ջրահեղձման դեպքից հետո զորամասի պաշտոնատար անձիք ենթարկվել են տույժի, եղել են նաև  պաշտոնանկություններ։
13:28
29 Մայիսի 2017
Բավրայի մաքսակետի պետն ու բրոքերական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը կալանավորվեցին (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Բավրայի մաքսակետի պետն ու մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը կալանավորվեցին:
23:17
28 Մայիսի 2017
Թոմ Քաթինան «Ավրորա» 2–րդ մրցանակաբաշխության դափնեկիրն է
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրապարակվեց  Aurora Prize-2017–ի դափնեկրի անունը։
21:30
28 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն ինքնատիպ կերպով է շնորհավորել բոլորին Հանրապետության տոնի առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ինքնատիպ կերպով է շնորհավորել բոլորին Հանրապետության տոնի առթիվ։
21:17
28 Մայիսի 2017
ՀՀ նախագահը Հենրիխ Մխիթարյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով
ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևների և կոչումների շնորհման արարողությունը:
16:50
28 Մայիսի 2017
Տեղեկատվական անվտանգության իրավիճակը Հայաստանում բարելավվում է
Վերջին 1,5-2 տարիներին տեղեկատվական անվտանգության մակարդակի բարելավման հարցում դրական միտում է նկատվել:
15:35
28 Մայիսի 2017
Երևանն ուղիղ ավիահաղորդակցություն է հաստատում Բարսելոնայի հետ
«Armenia» ավիաընկերությունը կանոնավոր չվերթեր է իրականացնելու դեպի Բարսելոնա։
14:13
28 Մայիսի 2017
Electric Yerevan ֆիլմը` միջազգային փառատոնի նոմինանտ
«#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմը նոմինացվել է "ՄԷԿ ԿԱԴՐ" միջազգային փառատոնում:
11:00
28 Մայիսի 2017
Եղանակն անկայուն կլինի Հայաստանում Առաջին հանրապետության օրը
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի եղանակն առաջիկա հինգ օրերին: