487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+9
Եղանակը Երևանում
Հայ
«Բազելի» տնօրեն Օլեգ Դերիպասկան գնել է «General Motors» ամերիկյան ատվոմոբիլային կոնցեռնի 5 տոկոսը. թերթ
11:39
08 Օգոստոսի 2007

«Բազային էլեմենտ» ընկերության տնօրեն Օլեգ Դերիպասկան ձեռք է բերել «General Motors» ամերիկյան ընկերության բաժնետոմսերի փաթեթը, տեղեկացնում է բրիտանական Financial Times թերթը ամերիկյան կայքում տեղադրված հոդվածում՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։   

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով թերթին, ռուս միլիարդերը ձեռք է բերել ընկերության 5 տոկոս բաժնետոմսերի փաթեթը՝ 900 միլիոն դոլար շուկայական արժեքով։

«Նա (Դերիպասկան) ունի GM-ի բաժնետոմսերի փաթեթը, որը  ձեռք էր բերել որոշ ժամանակ առաջ», - մեջ է բերում թերթը իր աղբյուրներից մեկին։ Financial Times –ը հաստատում է, որ Դերիպասկան ընկերության բաժնետոմսերը ձեռք էր բերել անցյալ տարի։

Թերթի տվյալներով, բաժնետոմսերի գնումը կապ չունի ոչ «ԳԱԶ» ավտոգործարանի հետ և ոչ էլ «Բազային էլեմենտ» ընկերության հետ, որը պատկանում է Դերիպասկային, այն համարվում է նրա «մասնավոր ներդրումը»։

Գնման հետ կապված ընկերություններից ոչ մեկը պաշտոնական մեկնաբանություններ չի անում։

Հուլիսի վերջին «Վիրտշաֆտսվոխե» գերմանական ամսագիրը տեղեկացրել էր, որ Օլեգ Դերիպասկան պատրաստվում է գնել «Յագուար» և «Լենդրովր» ավտոմոբիլային բրենդերը։

«Ֆորդ» ընկերության տեղեկատվական աղբյուրներին վկայակոչող ամսագրի տվյալների համաձայն՝ Դերիպասկայի կայսրության մեջ մտնող «ԳԱԶ»-ը արդեն հետաքրքություն է ցուցաբերել «Լենդրովրի» և «Յագուարի» ձեռքբերման վերաբերյալ։ Ինչպես նշում է ամսագիրը, «ԳԱԶ» կոնցեռնի ղեկավարների թվում է արդեն գտնվում «Ֆորդի» հայտնի նախկին մենեջեր Մարտին Լիչը (Martin Leach), որը 2002-2003 թթ.-ին հանդիսացել է «Ֆորդ-Եվրոպա» բաժանմունքի նախագահը։   

Ամսագիրը գրում է, որ ավտոարտադրության բնագավառի փորձագետները կարծում են, որ «Ֆորդ» ընկերության դուստր «Վոլվո» ընկերության վաճառքի դեպքում ևս «ԳԱԶ»-ը համարվում է ամենահավանական գնորդներից մեկը։ «ԳԱԶ»-ի տնօրեն Էրիկ Էբերխարդսոնը մի ժամանակ եղել է «Վոլվոյի» մենեջերը։ Բացի նրանից, «ԳԱԶ» կոնցեռնը իր կողմն է գրավել շվեդական ընկերությունների շատ այլ մենեջերների։

Ամսագրի տվյալներով, «ԳԱԶ» ընկերության ներկայացուցիչը այս ամենի վերաբերյալ արդեն ասել է, որ ավտոգործարանը  հայտարարել է այն մասին, որ հետաքրքրված է միաձուլման և լրացուցիչ գնումների աճով։ Սակայն ներկայացուցիչը չի ցանկացել պարզաբանել, թե այս բնագավառում «ԳԱԶ» կոնցեռնը մոտակա ինչ նպատակներ է դնում իր առջև, նշում է ամսագիրը։--0--  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:48
11 Նոյեմբերի 2017
Պաշտպանության հանձնաժողովը հավանություն տվեց «Զինվորական ծառայության մասին» օրինագծին
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վիճահարույց նախագծին:
10:30
11 Նոյեմբերի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
20:31
10 Նոյեմբերի 2017
Երևանի կենտրոնում 10 ժամը ջուր չի լինի
10–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
19:50
10 Նոյեմբերի 2017
Ուսանողները ԱԺ–ի մոտ էին. քննարկումը հետաձգվեց քվորում չապահովելու պատճառով
Ուսանողները շարունակելու են իրենց բողոքի ակցիան երկուշաբթի ԱԺ–ի շենքի դիմաց:
18:24
10 Նոյեմբերի 2017
Փոխվել է «Զվարթնոց» օդանավակայան-Երևան երթուղու վերջնակետը
Փոխվել է օդանավակայանից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ երթևեկող ավտոբուսների վերջնակետը։
16:53
10 Նոյեմբերի 2017
Հայաստանում կգործեն դեղատոմսերով դեղ գնելու նոր կանոններ
Դեղատոմսերի շրջանառությունը կարգավորող նոր կարգը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից հետո երեք ամիս անց։
14:54
10 Նոյեմբերի 2017
Ուսանողական բողոքի 4–րդ օր. նրանք կուղղվեն դեպի Ազգային ժողով
Ուսանողները Երևանում բողոքի ակցիա են անցկացնում բանակից տարկետման իրավունքի չեղարկման դեմ։
14:16
10 Նոյեմբերի 2017
Կայացել է Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովի անդրանիկ նիստը սահմանադրական բարեփոխումներից հետո
Երևանում մեկնարկել է սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանի և Արցախի առաջին միջխորհրդանական հանձնաժողովի անդրանիկ նիստը։
10:33
10 Նոյեմբերի 2017
Հայաստանում ձյուն կտեղա
Հայաստանի որոշ մարզերում անձրևախառն ձյուն կտեղա։
08:00
10 Նոյեմբերի 2017
Հինգշաբթի` նոյեմբերի 9–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` նոյեմբերի 9–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:06
09 Նոյեմբերի 2017
ԵՊՀ–ն ուղերձ է հղել բողոքող ուսանողներին
Նոյեմբերի 7-ին ԵՊՀ մի քանի հարյուր ուսանողներ դասադուլ են հայտարարել տարկետման վերացման դեմ օրինագծի կապակցությամբ։
20:35
09 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանն ու բողոքող ուսանողները համաձայնության չեկան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը և բողոքող ուսանողները համաձայնության չեկան բանակից տարկետման հարցով։