480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
Միքաել Պողոսյանը հեռացել է «ОКБ Сухой» ԲԲԸ –ի գլխավոր տնօրենի պաշտոնից
11:57
01 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «ОКБ Сухой» ԲԲԸ-ի տնօրենների խորհուրդը որոշել է վաղաժամ դադարեցնել ընկերության գլխավոր տնօրեն Միքաել Պողոսյանի լիազորությունները ընթացիկ տարվա հուլիսի 30-ից, ասվում է ընկերության պաշտոնական նյութերում։

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին» հուլիսի 30-ին տեղի ունեցած նիստի ժամանակ տնօրենների խորհուրդը որոշում է ընդունել հուլիսի 30-ից  լուծարել նրա հետ կնքած աշխատանքային պայմանագիրը՝ հիմնվելով ՌԴ աշխատանքային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին։  

Օրենսգրքում նշված կետի համաձայն՝ աշխատանքային պայմանագրի լուծարման պատճառը «աշխատողի ցանկությամբ աշխատանքային պայամանգրի լուծարումն է»։

Պողոսյանը գլխավորում էր «Сухой» Ավիացիոն հոլդիանգային կազմակերպություն» ԲԲԸ-ն («Сухой» կազմակերպությունը), որի կազմի մեջ էր մտնում «ОКБ Сухой»-ը։ Նա «ОКБ Сухой»-ի գլխավոր տնօրենն էր 1999 թ.-ի մայիսից։

«ОКБ Сухой»-ից էլ սկսվել է Պողոսյանի աշխատանքային գործունեությունը։ 1979 թ.-ին գերազանց ավարտելով Մոսկվայի Օրջոնիկիձեի անվան ավիացիոան ինստիտուտի ինքնաթիռաշինության ֆակուլտետը՝ Պողոսյանը աշխատանքի է  ուղարկվել Մոսկվայի Սուխոյի անվան մեքենաշինական գործարան (այժմ՝ «ОКБ Сухой» ԲԲԸ)։ 

Ինչպես տեղեկացվում է, տնօրենների խորհրդի նիստի ժամանակ որոշում է ընդունվել ընթացիկ տարվա հուլիսի 31-ից «ОКБ Сухой» ԲԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնին նշանակել Իգոր Օզարային։ Բացի այդ, հաստատվել է նաև «ОКБ Сухой» ԲԲԸ-ի ղեկավար կազմի քանակը՝ 14 մարդ։

«ОКБ Сухой» ԲԲԸ-ն մտնում է «Сухой ընկերություն»» ԲԲԸ հոլդինգի մեջ, որի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է պետությանը։ «Сухой» ընկերությանն են պատկանում  «ОКБ Сухой» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 50%+1-ը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:30
24 Հունիսի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (հունիսի 19–23) կարևոր նորությունների հնգյակը։
20:12
23 Հունիսի 2017
Կապանում դամբարաններ են թալանվել. կասկածյալները պատմում են իրենց գործողությունների մասին (ՎԻԴԵՈ)
Կապանում մ .թ.ա. 1–ին հազարամյակի դամբարաններ են թալանվել։
19:03
23 Հունիսի 2017
Մարտական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողը բուժումը կշարունակի արտերկրում
ՀՀ իշխանությունները կֆինանսավորեն վիրավորված զինծառայողի լրացուցիչ բուժումն արտերկրում:
18:40
23 Հունիսի 2017
Աննախադեպ երևույթ Վանաձորի ծննդատանը. րոպեների տարբերությամբ 12 երեխա է ծնվել (ՎԻԴԵՈ)
Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդատանը հունիսի 20-21-ը՝ 24 ժամվա ընթացքում, 12 երեխա է ծնվել։
17:30
23 Հունիսի 2017
Ո՞րն է Արթիկում շենքի փլուզման պատճառը. պարզաբանել է նախարարը
ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը նշել է Արթիկում շենքի փլուզման պատճառը։
16:40
23 Հունիսի 2017
Երևանցիները, հնարավոր է, ազատվեն չարաբաստիկ երթուղային տաքսիներից
Երևանցիները, հնարավոր է, ազատվեն չարաբաստիկ երթուղային տաքսիներից 2018թ.–ի սկզբին:
15:18
23 Հունիսի 2017
Մեր աշխատանքը ռեստարտ ենք տալիս. Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ուրբաթ կառավարության հերթական նիստում հայտարարել է գերատեսչությունների աշխատանների ռեստարտի մասին:

13:23
23 Հունիսի 2017
«Միայնակ գայլին» քաղցած են պահում և փորձում են հոգեբանորեն ընկճել. պաշտպան
Նախօրեին «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի մոտ իբր արգելված իր են գտել։
11:12
23 Հունիսի 2017
Ֆեմիդան մի ողջ զինանոց է հանձնել ոստիկանությանը Հայաստանում
Հունիսի 21-ի առավոտյան Աշտարակի բնակիչը ներկայացել է ոստիկանություն։
10:23
23 Հունիսի 2017
Շոգը վերադառնում է Հայաստան
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 5-6 աստիճանով:
08:00
23 Հունիսի 2017
Հինգշաբթի` հունիսի 22–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հունիսի 22–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:10
22 Հունիսի 2017
Ադրբեջանում գերեվարվածը քաղաքացիական անձ է և զինված ուժերի հետ կապ չունի. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը պարզաբանում է տվել։