477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
Բրիտանական HSBC բանկը Վրաստանում բանկային գործունեության լիցենզիա է ստացել
11:35
01 Օգոստոսի 2007

Բրիտանական HSBC բանկը Վրաստանում բանկային գործունեության իրականացման լիցենզիա է ստացել, տեղեկացնում է «Նովոստի-Վրաստանը»՝ հղում անելով Վրաստանի ազգային բանկին։  

Ազգային բանկի նախագահ Ռոման Գոցիրիձեն համապատասխան փաստաթղթերը  փոխանցել է «HSBC bank Georgia»  ԲԸ տնօրեն Ստիվեն Բենեթին։

«HSBC bank Georgia»-ն որպես վերահսկողական կապիտալ արդեն 10 միլիոն դոլար է փոխանցել Վրաստանի ազգային բանկի համապատասխան հաշվին։

Թբիլիսիի Ռուստավելի պողոտայի վրա  գտնվող բանկի գլխավոր գրասենյակում այժմ իրականացվում են կահավորման աշխատանքներ։  

HSBC-ն վրացական բանկային շուկա մուտք գործելու որոշումն ընդունել է վերջին տարում այդ շուկայի դինամիկայի ուսումնասիրությունից հետո։ 

«Մենք ծրագրում ենք Վրաստանում ստեղծել բարձր միջազգային կարգի բանկ, որը կմասնակցի Վրաստանում ֆինանսական ծառայության սեկտորի զարգացմանը», - հայտարարել է Ստիվեն Բենեթը։

Վրաստանի ազգային բանկի նախագահ Ռոման Գոցիրիձեն իր հերթին նշել է, որ Վրաստանում HSBC-ի դուստր բանկի բացումը դրական ազդեցություն կունենա երկրի ներդրումային միջավայրի վրա՝ ընդհանրապես  և մասնավորապես՝  բանկային համակարգի, որը լրացուցիչ կապիտալի և վարկային ռեսուրսների կարիք ունի։

2006 թ.-ի տվյալներով՝ HSBC-ին զբաղեցրել է չորրորդ տեղը աշխարհի խոշորագույն բանկերի ցուցակում (բրիտանական «Euromoney» հրատարակության վարկանիշով)։ 2006 թ.-ի դեկտեմբերի 31-ին տվյալներով նրա ակտիվների ծավալը կազմել է 862.7 միլիարդ դոլար--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:51
23 Սեպտեմբերի 2017
Անձրևներ են սպասվում Հայաստանում
Երկար սպասված անձրևները կգան Հայաստան առաջիկա օրերին:
17:05
23 Սեպտեմբերի 2017
Երևանի կենդանաբանական այգում բացվել է նոր մանկական ինտերակտիվ խաղահրապարակ (ՖՈՏՈ)
Երևանի կենդանաբանական այգու սկզբնամասում բացվել է նոր ինտերակտիվ խաղահրապարակ-այգի:
10:30
23 Սեպտեմբերի 2017
Նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների հնգյակը
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
19:57
22 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլանը ՀՀ նախագահին է ներկայացրել Թուրքիայի հայ համայնքի վիճակը
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին։
19:04
22 Սեպտեմբերի 2017
Մեր պետական լեզուն հայերենն է, իսկ մնացած բոլորն օտար լեզուներ են, այդ թվում` ռուսերենը. Լևոն Մկրտչյան
Հայերենը եղել և մնում է միակ պետական լեզուն Հայաստանում, հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։
17:15
22 Սեպտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով հեռահար բանկային ծառայությունների շրջանակը, գործարկել է բանկային սպասարկման Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ համակարգերը։
15:07
22 Սեպտեմբերի 2017
Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժման հնարավորություն կստանան
Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժվելու հնարավորություն կստանան:
16:25
21 Սեպտեմբերի 2017
Կարեն Կարապետյան. ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել
Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնել է, որ ռուսաց լեզվի հայեցակարգ մշակելու վերաբերյալ հանձնարարական չի տվել:
14:20
21 Սեպտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել կյանքը հանուն Հայրենիքի անկախության տված հերոսների հիշատակին (ՖՈՏՈ)
Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
13:20
21 Սեպտեմբերի 2017
Քրեական գործ է հարուցվել մոր կողմից նորածին երեխայի վաճառքի դեպքի առթիվ
Երեխայի կենսաբանական մայրը երեխայի համար պահանջել և ստացել է 200.000 ՀՀ դրամ:
09:00
21 Սեպտեմբերի 2017
Հայաստանը տոնում է անկախության 26–ամյակը
Հայաստանն այսօր` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 26–ամյակը։