481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը մտահոգված է Վրաստանում ռուսալեզու բնակիչների թվի կրճատմամբ - դեսպան
16:58
27 Հուլիսի 2007

Ռուսաստանը մտահոգված է Վրաստանում ռուսերենով խոսողների թվի կրճատմամբ, հայտարարել է Վրաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն։

«Իրավիճակը բավականին տխուր է, քանի որ կրճատվում է ռուսերեն խոսող և հասկացող բնակչության շրջանակը։ Իմ կարծիքով, դա մեծապես կապված է միջին վրացական դպրոցում ռուսերեն լեզվի դասավանդման կտրուկ կրճատման հետ։ Եթե առաջ հանրապետության տարածքում ռուսերենով դասավանդման 500 դպրոց կար, ապա այսօր դրանց թիվը զգալիորեն կրճատվել է և կազմում է 40-ից ոչ ավելի»,- ուրբաթ ասաց դեսպանը Թբիլիսիի և Մոսկվայի միջև հեռուստակամուրջի ժամանակ, որը կազմակերպել էր ՌԻԱ Նովոստին։

Կովալենկոն նաև մտահոգություն հայտնեց, որ Վրաստանում կրճատվում է ռուսերեն ընթերցողների թիվը։ «Դա աղետ է Վրաստանի համար»,- ասաց նա։ «Ռուս գրքի խնդիրը Վրաստանում բավականին սուր է դրված»,- նշեց Կովալենկոն։

Նա կոչ արեց միջոցառումներ ձեռնարկել վրաց ընթերցողի համար ռուսական գրականության պահպանման ուղղությամբ, մասնավորապես, ժամանակակից ռուսական գրքերը ներկայացնել ռուսերենով։

Վրաստանում Ռուսաստանի դեսպանի կարծիքով. «Անհրաժեշտ է  մի շարք միջոցառումներ իրավիճակը շտկելու համար»։ Նա նաև հավելեց, որ. «Այդ միջոցառումների թվում կարող է լինել ռուս գրքի գրախանութների բացումը»։

Նրա կարծիքով, Թբիլիսիի կենտրոնում պետք է բացվի. «Ռուս գրքի մեծ գրախանութ, որտեղ կնարկայացվի թե դասական, թե ժամանակակից ռուսական գրականությունը, ինչպես թանկարժեք հրատարակումները, այնպե էլ ավելի մատչելիները»։

Դեսպանը նաև կոչ արեց ակտիվացնել երկու երկրների սպորտային և մշակութային կապերը և առաջարկեց այս տարվա հոկտեմբերին Թբիլիսիում անցկացնել ֆուտբոլի առաջնություն Ռուսաստանի և Վրաստանի հավաքականների վետերանների միջև։ –0---

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:22
06 Դեկտեմբերի 2016
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ եք ճանաչում Երևանը
Երևանի  կենսագրությունը հազարամյակների պատմություն ունի, իսկ թե որքան լավ եք ճանաչում այդ պատմությունը, ձեզ կօգնի որոշել «Նովոստի–Արմենիա» գործակալության առաջարկած թեստը։
18:28
06 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. կվերացվեն սողանցքները, որոնք թույլ են տալիս զինվորական բժիշկներին խուսափել զորակոչից
ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են վերացնել այն սողանցքները, որոնք թույլ են տալիս զինվորական բժիշկներին խուսափել զորակոչից։
14:48
06 Դեկտեմբերի 2016
Կարեն Կարապետյանի ժիլետը վստահություն չի ներշնչու՞մ. ԱՄՆ-ի չոր պատասխանը
ԱՄՆ կառավարության «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» ծրագրին մասնակցելու համար Հայաստանը չի անցել առաջին միավորային ցուցիչը։
12:06
06 Դեկտեմբերի 2016
Արկտիկական ցուրտ ճակատ է անցնում Հայաստանի տարածքով. սպասվում են տեղումներ
Նախօրեի երեկոյից Հայաստանի տարածքով արկտիկական ցուրտ օդային ճակատ է մոտեցել։
10:54
06 Դեկտեմբերի 2016
Լարսի անցակետում տրանսպորտային միջոցների կուտակումներ կան
Երեքշաբթի` դեկտեմբերի 6-ի ժամը 08.00-ի դրությամբ Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար:
08:00
06 Դեկտեմբերի 2016
Երկուշաբթի՝ դեկտեմբերի 5-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի՝ դեկտեմբերի 5-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
20:27
05 Դեկտեմբերի 2016
Օտար լեզուները Հայաստանի դպրոցներում նոր հայեցակարգով են դասավանդվելու
Հայաստանի հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման նոր հայեցակարգ է մշակվում:
17:16
05 Դեկտեմբերի 2016
Նիկոլ Փաշինյան. «Աշտարակ կաթի» 300 աշխատողի նկատմամբ 3-5 ամսվա աշխատավարձի պարտք կա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը «դրամատիկ» է անվանել «Աշտարակ կաթ» ընկերությունում տեղի ունեցող իրադարձությունները:
13:38
05 Դեկտեմբերի 2016
Beeline-ի օպտիկամանրաթելային ինտերնետը դարձել է էլ ավելի արագ, հարմարավետ և հասանելի
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն հայտարարում է FTTB տեխնոլոգիայով օպտիկամանրաթելային ինտերնետի որակի նշանակալի բարելավման և ենթակառուցվածքի արդիականացման մասին:
08:00
05 Դեկտեմբերի 2016
Հանգստյան օրերի` դեկտեմբերի 3–4–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հանգստյան օրերի` դեկտեմբերի 3–4–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
17:15
04 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի ամենավառ արտահայտությունները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանել է սոցցանցերի օգտատերերի ամենատարբեր հարցերի: