486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
«Գազպրոմը» կվերանայի ներդրումային ծրագրի և բյուջեի փոփոխությունները
11:20
11 Հուլիսի 2007

«Գազպրոմ» ԲԲԸ-ի տնօրենների խորհուրդը չորեքշաբթի կվերանայի 2007 թ.-ի ներդրումային ծրագրի և բյուջեի փոփոխությունները (ֆինանսական ծրագիր), ասվում է «ՌԻԱ Նովոստիին» ուղարկված հոլդինգի հաղորդագրության մեջ։

Բացի այդ, նիստի ժամանակ կքննարկվի աուդիտորական կազմակերպության պարգևատրման հարցը՝ 2007 թ.-ի «Գազպրոմի» հաշվապահական հաշվետվության աուդիտի համար ։ Հունիսի 29-ին կապույտ վառելիքի հոլդինգի բաժնետերերի ժողովը «ՓրայսվոտերհաուսԿուպերս» ՓԲԸ-ին հաստատել է, որպես աուդիտոր։  

Տնօրենների խորհրդի անդամները նաև կքննարկեն ընկերության բաժնետերերի ընդհանուր նիստի գումարման հետ կապված առաջարկությունների և բաժնետերերի պահանջների ձևակերպումների ընթացակարգը։ Օրակարգում ներառված է 2007 թ.-ի երկրորդ կիսամյակի տնօրենների խորհրդի աշխատանքային պլանի, ինչպես նաև տնօրենների խորհրդի կազմում  աուդիտի և գնահատման հարցերով զբաղվող կոմիտեների  ձևավորման  հարցը։   

Նիստի ընթացքում կքննարկվեն նաև «Գազպրոմի» տնօրենների խորհրդի իրավասությանը վերաբերող այլ հարցեր։ Գազի  հոլդինգում չեն պարզաբանել, թե ներդրումային ծրագրի և բյուջեի կոնկրետ ինչ փոփոխություններ են պլանավորված քննարկել բաժնետերերի տարեկան հնդհանուր ժողովից հետո տնօրենների խորհրդի առաջին նիստի ժամանակ։  

Հունիսի վերջին տեղի ունեցած բաժնետերերի ժողովի ժամանակ խոսքը գնում էր 2007 թ.-ին Ռուսաստանի տարածաշրջանների գազաֆիկացման ծախսերը 14,8%-ով ավելացնելու մասին՝ հասցնելով այն 20,2 միլիարդ ռուբլու, ինչպես նաև շուկայում Եվրոպայի էլեկտրոէներգիայի առկայության ընլայնման մասին։

Մասնավորապես, Gazprom Marketing and Trading Ltd կազմակերպությունը («Գազպրոմ» ԲԲԸ-ի դուստր կառուցվածքը, որը համակարգում է գազի հոլդինգի գործունեությունը արտասահմանում) ծրագրում է ավելացնել բաժնեմասերը Ֆրանսիայի, Նիդերլանդների, Բելգիայի, Իռլանդիայի և Գերմանիայի  էլեկտրոէներգիայի շուկաներում։  

Բացի այդ, «Գազպրոմի» գործունեության նոր ուղղությունն է դարձել Եվրոպական երկրներում ածխաթթու գազի արտանետման քվոտաների առևտուրը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:29
20 Հունվարի 2017
Տատիկը մի ամբողջ զինանոց է ներկայացրել ոստիկանություն
80–ամյա Ռոզիկ Ա.–ն զենք–զինամթերք է հանձնել Ոստիկանության Արաբկիրի բաժին:
14:18
20 Հունվարի 2017
Հրապարակվել է հայկական բանկերի 2016թ. մեդիավարկանիշը
«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2016 թ.–ի մամուլի վարկանիշը:
11:51
20 Հունվարի 2017
Կրկին փոփոխություններ են սպասվում Հայաստանի կառավարությունում
Հայաստանի կառավարությունում կրկին կադրային փոփոխություններ կլինեն:
11:28
20 Հունվարի 2017
Արմեն Մարտիրոսյանը փորձել է ապտակել Զարուհի Փոստանջյանի՞ն
«Ժառանգություն» կուսակցության վարչության փակ նիստը շատ թեժ է անցել:
10:40
20 Հունվարի 2017
Ձյուն է սպասվում Հայաստանի ողջ տարածքում
Ձյուն է սպասվում Հայաստանի մարզերի մեծամասնությունում հունվարի 20–ին, հունվարի 22–ի օրվա երկրորդ կեսին, ինչպես նաև հունվարի 23–ի գիշերը, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։
08:00
20 Հունվարի 2017
Հինգշաբթի` հունվարի 19–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հունվարի 19–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:00
19 Հունվարի 2017
Հայաստանի պատգամավորների թեկնածուները մայրենի լեզվի թեստ են հանձնելու
Հայաստանի Ազգային ժողովի թեկնածուները հայոց լեզվի իմացության ստուգում կանցնեն համապատասխան հավաստագրի բացակայության դեպքում։
18:17
19 Հունվարի 2017
Հայաստանում աճում է ընտանեկան բռնության դեպքերի թիվը. փորձագետ
Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը վերջին տարիներին ավելացել են:
16:52
19 Հունվարի 2017
Դրական տեղաշարժ է նկատվում Հայաստանի եղանակային պայմաններում. Սուրենյան
Օդի ջերմաստիճանը որոշակիորեն բարձրացել է նախօրեի համեմատ։
16:36
19 Հունվարի 2017
Հայաստանը կպահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը. ՀՀ ԱԳՆ
Հայաստանը կպահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:
15:54
19 Հունվարի 2017
Յանդեքսի ծրագրավորման դպրոցի պարապմունքները կսկսվեն Վանաձորում
Յանդեքսի ծրագրավորման դպրոցի առաջին պարապմունքները Վանաձորում կսկսվեն հունվարի 21–ին:
15:54
19 Հունվարի 2017
ՀՀ քաղաքացիները կկարողանան Էմիրատներ մեկնել առանց մուտքի արտոնագրի
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել ԱՄԷ-ի հետ մուտքի արտոնագիր ունենալու պահանջները չեղյալ հայտարարելու համաձայնագրի ստորագրմանը: