477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+26
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանն առաջին անգամ ստացավ ձմեռային Օլիմպիադան
12:07
05 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը ստացավ առաջին ձմեռային Օլիմպիադան. այն կանցակցվի հանգստյան քաղաք Սոչիում 2014 թ.-ին:  Ռուսական քաղաքը հաղթանակ տարավ Գվատեմալայում տեղի ունեցած՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի նստաշրջանի քվեարկության երկրորդ փուլում՝ չորս ձայնի առավելությամբ անցնելով հարավկորեական Փխենչխանից: Երրորդ թեկնածուն՝ ավստրիական Զալցբուրգը, դուրս մնաց պայքարից առաջին փուլում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Մինչօլիմպիական մրցարշավի սկզբում թեկնածուի կարգավիճակին հավակնում էր ևս չորս քաղաք՝ Ալմա-Աթան (Ղազախստան), Բորժոմին (Վրաստան), Սոֆիան (Բուլղարիա) և Խական (Իսպանիա), սակայն 2006 թ.-ի հունիսի 22-ին ՄՕԿ գործադիր կոմիտեն «կանաչ լույս» տվեց միայն ռուսական, ավստրիական և կորեական հայտերին:

Մինչև այժմ Ռուսաստանում Օլիմպիական խաղեր անցկացվել են միայն մեկ անգամ՝ 1980 թ.-ին ամառային օլիմպիադան ընդունել է Մոսկվան:

Ռուսաստանն այս անգամ Գվատեմալայում ՄՕԿ նստաշրջանին մասնակցում էր   ամենաներկայացուցչական պատվիրակությամբ:

Սոչիի օլիմպիական հայտի շնորհանդեսին մասնակցում էր նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանի անունից նա երաշխավորեց, որ օլիմպիական օբյեկտների շինարարությունը կավարտվի ժամանակին: Պուտինը խոստացավ ապահովել Օլիմպիադայի մասնակիցների անվտանգությունը, նաև նշեց, որ փողոցներում խցանումներ չեն լինի:

Նա հավատաստիացրեց, որ Սոչիում ձյունն էլ բավարար կլինի:

Ռուսական հայտի հաղթանակի մասին Պուտինն իմացավ արդեն ինքնաթիռում, երբ Գվատեմալայից վերադառնում էր Մոսկվա: Նա հեռախոսով շնորհավորեց ռուսական պատվիրակությանը, նաև զանգահարեց ՄՕԿ նախագահ Ժակ Ռոգգեին՝ շնորհակալություն հայտնելով կոմիտեի անդամներին անաչառ որոշման համար: ՌԴ նախագահն ասաց, որ օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքները Սոչիում կանցկացվեն Միջազգային Օլիմպիական կոմիտեի հետ սերտ համագործակցությամբ:

Մամուլի ասուլիսի ժամանակ ՄՕԿ նախագահն ասաց, որ Պուտինի անձնական երաշխավորությունն ու Ռուսաստանի բնակչության մեծամասնության աջակցությունը մեծ դեր խաղացին Սոչին որպես 2014թ.-ի «սպիտակ» Օլիմպիադայի մայրաքաղաք ընտրելու գործում: «Դա մեծ վստահություն է ներշնչում, քանի որ կա ողջ երկրի և նրա ղեկավարության աջակցությունը», - ասել է Ռոգգեն՝ պատասխանելով օտարերկրյա լրագրողուհու այն հարցին, թե արդյո՞ք  «հրապուրիչ առաջնորդների մասնակցությունը հաղթանակի համար պարտադիր պայման է»:  

ՄՕԿ նախագահը նաև նշել է, որ այդպիսի աջակցությունը «ցույց է տալիս Օլիմպիական խաղերի արժեքը ոչ միայն քաղաքի ու շրջանի, այլև ողջ երկրի համար»: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:51
23 Սեպտեմբերի 2017
Անձրևներ են սպասվում Հայաստանում
Երկար սպասված անձրևները կգան Հայաստան առաջիկա օրերին:
17:05
23 Սեպտեմբերի 2017
Երևանի կենդանաբանական այգում բացվել է նոր մանկական ինտերակտիվ խաղահրապարակ (ՖՈՏՈ)
Երևանի կենդանաբանական այգու սկզբնամասում բացվել է նոր ինտերակտիվ խաղահրապարակ-այգի:
10:30
23 Սեպտեմբերի 2017
Նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների հնգյակը
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
19:57
22 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլանը ՀՀ նախագահին է ներկայացրել Թուրքիայի հայ համայնքի վիճակը
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին։
19:04
22 Սեպտեմբերի 2017
Մեր պետական լեզուն հայերենն է, իսկ մնացած բոլորն օտար լեզուներ են, այդ թվում` ռուսերենը. Լևոն Մկրտչյան
Հայերենը եղել և մնում է միակ պետական լեզուն Հայաստանում, հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։
17:15
22 Սեպտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով հեռահար բանկային ծառայությունների շրջանակը, գործարկել է բանկային սպասարկման Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ համակարգերը։
15:07
22 Սեպտեմբերի 2017
Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժման հնարավորություն կստանան
Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժվելու հնարավորություն կստանան:
16:25
21 Սեպտեմբերի 2017
Կարեն Կարապետյան. ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել
Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնել է, որ ռուսաց լեզվի հայեցակարգ մշակելու վերաբերյալ հանձնարարական չի տվել:
14:20
21 Սեպտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել կյանքը հանուն Հայրենիքի անկախության տված հերոսների հիշատակին (ՖՈՏՈ)
Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
13:20
21 Սեպտեմբերի 2017
Քրեական գործ է հարուցվել մոր կողմից նորածին երեխայի վաճառքի դեպքի առթիվ
Երեխայի կենսաբանական մայրը երեխայի համար պահանջել և ստացել է 200.000 ՀՀ դրամ:
09:00
21 Սեպտեմբերի 2017
Հայաստանը տոնում է անկախության 26–ամյակը
Հայաստանն այսօր` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 26–ամյակը։