487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-6
Եղանակը Երևանում
Հայ
Բաթումիում տեղադրված ռուսական 12-րդ ռազմական բազայի շարասյունը դուրս կգա Վրաստանից
14:51
04 Հուլիսի 2007

Բաթումիում տեղադրված ռուսական 12-րդ ռազմական բազայի շարասյունը իր ողջ գույքով հանդերձ հինգշաբթի դուրս կգա Վրաստանի սահմանից, ՌԻԱ Նովոստիին հայտնել է  ՌԴ ԶՈՒ ցամաքային զորքերի ինֆորմացիայի և հասարակական կապերի ծառայության պետ Իգոր Կոնաշենկովը։

«Շարասյան կազմում կներգրավվեն 27 բաց և փակ վագոններ, որոնց վրա կբեռնվի 39 միավոր կապի տեխնիկա։ Բեռի ընդհանուր քաշը կկազմի ավելի քան 500 տոննա», - ասաց Կոնաշենկովը։

Ըստ նրա խոսքերի, ռուսական բազայի ևս մեկ երկաթգծային շարասյուն, թվով 11-րդը, իր ողջ գույքով պլանավորում է ճանապարհ ընկնել հուլիսի կեսերին։

Կոնաշենկովը հայտնել է, որ պլանավորվում է,  մինչև 2007 թվականի վերջը Վրաստանից Ռուսաստան, ինչպես նաև Գյումրիում (Հայաստանում) տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազա տեղափոխվել ինը ռազմական երկաթգծային շարասյուներ և մեկ ավտոմոբիլային շարան՝ 12-րդ բազայի գույքով։

Ռուսաստանի և Վրաստանի միջև կնքված համաձայնագրի համապատասխան 2008 թվականի ընթացքում  ռուսական 12-րդ ռազմական բազան պետք է փակվի։

Ցամաքային զորքերի ներկայացուցիչը հիշեցրել է, որ 2007 թվականի հունիսի վերջին Ախալքալակում տեղակայված ռուսական 62-րդ ռազմական բազան հանձնվել էր Վրաստանի պաշտպանության նախարարությանը։ Բազայի ենթակառուցվածքը ներառում էր 196 շինություններ, այդ թվում՝ հիվանդանոցը/հոսպիտալը, երկու դպրոցներ, մի մանկապարտեզ և երկու ակումբ։

«Վրացական կողմին հանձնվել էր բազայի միայն անշարժ գույքը, ողջ զինամթերքը և ռազմական տեխնիկան դուրս են բերվել Հայաստանում ռուսական ռազմական բազա, ինչպես նաև ՌԴ տարածքի ռազմական բազա», - նշել է Կոնաշենկովը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:00
19 Հունվարի 2017
Հայաստանի պատգամավորների թեկնածուները մայրենի լեզվի թեստ են հանձնելու
Հայաստանի Ազգային ժողովի թեկնածուները հայոց լեզվի իմացության ստուգում կանցնեն համապատասխան հավաստագրի բացակայության դեպքում։
18:17
19 Հունվարի 2017
Հայաստանում աճում է ընտանեկան բռնության դեպքերի թիվը. փորձագետ
Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը վերջին տարիներին ավելացել են:
16:52
19 Հունվարի 2017
Դրական տեղաշարժ է նկատվում Հայաստանի եղանակային պայմաններում. Սուրենյան
Օդի ջերմաստիճանը որոշակիորեն բարձրացել է նախօրեի համեմատ։
16:36
19 Հունվարի 2017
Հայաստանը կպահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը. ՀՀ ԱԳՆ
Հայաստանը կպահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:
15:54
19 Հունվարի 2017
Յանդեքսի ծրագրավորման դպրոցի պարապմունքները կսկսվեն Վանաձորում
Յանդեքսի ծրագրավորման դպրոցի առաջին պարապմունքները Վանաձորում կսկսվեն հունվարի 21–ին:
15:54
19 Հունվարի 2017
ՀՀ քաղաքացիները կկարողանան Էմիրատներ մեկնել առանց մուտքի արտոնագրի
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել ԱՄԷ-ի հետ մուտքի արտոնագիր ունենալու պահանջները չեղյալ հայտարարելու համաձայնագրի ստորագրմանը:
15:10
19 Հունվարի 2017
Կապանի ԲԿ–ն` սկանդալի կենտրոնում. 5 մահ և բռնաբարության փորձ 20 օրվա ընթացքում
20 օրվա ընթացքում  Կապանի ԲԿ-ում արձանագրվել է 5 մահ, 4-ը երեխաներ են։
14:26
19 Հունվարի 2017
ՌԴ քաղաքացիները արդեն ամռանը կկարողանան այցելել Հայաստան ներքին անձնագրերով. ԱԳՆ
ՌԴ քաղաքացիները արդեն ամռանը կկարողանան այցելել Հայաստան ներքին անձնագրերով, հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
12:17
19 Հունվարի 2017
Դանիայի խորհրդարանում այսօր կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը
Այսօր՝ հունվարի 19-ին, Դանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձև կքննարկվի:
11:06
19 Հունվարի 2017
Ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքերի տեղադրման համար նախատեսված գումարը չի բավականացնում
Երեկ ավարտվել է այդ գործընթացը սպասարկելու համար ընկերության ընտրությունը, բայց ընդամենը մեկ հայտ է ներկայացվել։
08:00
19 Հունվարի 2017
Չորեքշաբթի` հունվարի 18–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հունվարի 18–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
18:38
18 Հունվարի 2017
Դանիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև կքննարկի
Վաղը`հունվարի 19-ին, Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձև կքննարկվի: