ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այսօր հրաժարական է տվել, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից
«Ակօսը»:
Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները, և նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ով ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:
Ինչպես շեշտում է շաբաթաթերթը, այսպիսով մեկնարկում է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների գործընթացը։
Загружается новость ...
"Право"
Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել են, որ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում մարտի 15–ին ընտրվել էր արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանը։ Սակայն իրավիճակը լարվել էր, երբ փոխանորդի նշանակած Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ։
Էրդողանին աղմկահարույց նամակ գրած արքեպիսկոպոսն Էջմիածնում կլորիկ գումարով տուն է գնել. թերթ>>
2016 թվականին Աթեշյանը նամակ էր հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի կապակցությամբ, որում անընդունելի էր համարել այն, որ ԳԴՀ խորհրդարանն իրավաբանական պատասխանատվություն է ստանձնում։ Այս հայտարարությունը դժգոհության ալիք բարձրացրեց Երևանում, և մի շարք հայ պատգամավորներ ու հասարակությունը պահանջեցին չեղարկել արքեպիսկոպոսի այցը Երևան։ -0-