ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Օդի ջերմաստիճանը Հայաստանում մարտի 23-24–ին կբարձրանա 5-6 աստիճանով, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։
Երևանում ուրբաթ ցերեկային ժամերին սպասվում է 22-24 աստիճան տաքություն, շաբաթ օրն օդը կտաքանա մինչև 26-28 աստիճան, հաջորդ երեք օրերին սնդիկի սյունը կտատանվի 21-26 աստիճանի սահմաններում։
Միաժամանակ, մարտի 24–ի լույս գիշերը և մարտի 26-27–ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 23–ին օրվա առաջին կեսին արևմտյան շրջաններում, մարտի 24–ի երեկոյան, գիշերը և մարտի 25–ի առավոտյան` երկրի մարզերի մեծամասնությունում, իսկ մարտի 25–ի ցերեկը` հյուսիսային շրջաններում կանխատեսվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ։
Քամին կլինի հարավ–արևմտյան` 3-8 մետր վայրկյան, մարտի 23–ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20-25 մետր վայրկյան, իսկ մարտի 24–ին` մինչև 25–30 մետր վայրկյան։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում