482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+16
Եղանակը Երևանում
Հայ
Սարգսյան. «Շանթ 2015» հրամանատարաշտաբային զորավարժությունները հասել են իրենց նպատակին
21:12
12 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները հասել են իրենց նպատակին, ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստում։

Նիստում հանգամանորեն քննարկվել և ամփոփվել են սեպտեմբերի 3-ից 6-ը համապետական մասշտաբով անցկացված «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների արդյունքները՝ զորավարժության սցենարով նախատեսված հիմնական նպատակներին հասնելու ուղղությամբ կատարված աշխատանքները, արձանագրված ձեռքբերումներն ու նկատված բացթողումները, բոլոր գերատեսչությունների ներգրավմամբ պետական կառավարման համակարգի՝ որպես մեկ միասնական մարմնի, գործողությունների համակարգվածությունն ու գործունեության արդյունավետության աստիճանը:

Զեկույցներով հանդես են եկել զորավարժությունների շտաբի պետը և նրա տեղակալները։

Հայաստանի նախագահի խոսքով, հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացման տրամաբանությունը շատ պարզ է, և դա հանդիսանում է շարունակությունն այն աշխատանքի, որը վերջին տարիներին իրականացնում են պետական կառավարման մարմինները՝ հակառակորդի հնարավոր ագրեսիային կազմակերպված դիմագրավելու ուղղությամբ:

 Պետության ղեկավարը նշեց, որ նման զորավարժություններ ավելի փոքր ծավալով անցկացվել են 2008 և 2013 թվականներին, բայց «Շանթ 2015» զորավարժություններն անցկացվեցին ողջ ծավալով և, անշուշտ, աննախադեպ էին:

«Դուք նաև տեղյակ եք, որ գոյություն ունի կարգադրություն, համաձայն որի, սահմանված է տարբեր տիպի զորավարժությունների անցկացման պարբերականություն, և մենք բոլորս պարտավոր ենք այդ պարբերականությունը պահպանել»,– ասաց նախագահը։

Նրա խոսքով, յուրաքանչյուր զորավարժություն առնվազն երեք նպատակ է հետապնդում՝ ստուգել, կատարելագործել և փորձ ձեռք բերել: «Յուրաքանչյուր զորավարժություն, անշուշտ, ունի նաև հատուկ նպատակներ, և գոնե նախնական եզրակացություններով՝ «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունն անցել է կազմակերպված ու հասել է իր նպատակներին»,– եզրափակեց Սարգսյանը։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:22
23 Մայիսի 2017
Մայրը նորածնին թողել է լոգարանում՝ առանց խնամքի. ՔԿ–ն մանրամասներ է ներկայացնում
Փոքրիկը ծնվել է տանը, ինչից հետո մայրը նորածնին թողել է լոգարանում՝ առանց խնամքի և կերակրելու։
18:00
23 Մայիսի 2017
Գորիսում աղջիկ են «փախցրել» ամուսնության նպատակով
Գորիսում ապրիլին գրանցվել է երիտասարդ աղջկա առևանգման դեպք։
16:58
23 Մայիսի 2017
ՀՀ նախագահը Վերահսկողական ծառայության ղեկավար է նշանակել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության ղեկավար նշանակելու մասին։
13:46
23 Մայիսի 2017
«Վերջին զանգը» չի հնչի Հայաստանի տասնյակ դպրոցներում
Հայաստանի տասնյակ դպրոցներում այս տարի «Վերջին զանգը» չի հնչի:
11:06
23 Մայիսի 2017
«Նաիրիտ»–ը ծվեն-ծվեն է արվում. գույքն աճուրդի է դրվել
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ–ի գույքը հանվել է վաճառքի։
08:00
23 Մայիսի 2017
Երկուշաբթի` մայիսի 22-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` մայիսի 22-ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը:
16:01
22 Մայիսի 2017
Հայկական դպրոցները կպատժվեն դասարաններում տեսահսկման համար. կարգավորիչ
Հայկական դպրոցները վարչական պատասխանատվության կենթարկվեն դասարաններում տեսահսկման համար:
15:07
22 Մայիսի 2017
Վերջին զանգի գլխավոր միջոցառումը տեղի կունենա Ազատության հրապարակում
Օրվա գլխավոր միջոցառումը` համերգային ծրագրով, տեղի է ունենալու Ազատության հրապարակում:
14:44
22 Մայիսի 2017
Երևանում քաղաքացուն առևանգելու կասկածանքով 5 անձ ձերբակալվել է
Երիտասարդին սպառնալիքով ստեցրել են ավտոմեքենա, ձեռնաշղթաներ անցկացրել ձեռքերին և տեղափոխել գերեզմանատուն:
12:22
22 Մայիսի 2017
Ուրախ լուր. հնգյակից ողջ մնացած 2 աղջիկների կյանքին վտանգ չի սպառնում
Հնգյակից ողջ մնացած 2 աղջիկների կյանքին այլևս վտանգ չի սպառնում։
16:38
20 Մայիսի 2017
Հայաստանի վարչապետը մամուլի նոր քարտուղար ունի
Արամ Արարատյանը նշանակվել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար։
16:33
20 Մայիսի 2017
Ամուսինը մեղադրվում է կնոջն ինքնսպանության հասցնելու համար
Պարզվում են Երևանի 30-ամյա բնակչուհու մահվան հանգամանքները: