535.52
7.56
476.48
+26
Եղանակը Երևանում
Հայ

Սևանի կանաչման հիմնական պատճառը լճի սառը շերտի վնասումն է. նախարար

14:14
09 Հուլիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Ազգային ժողովի արտահերթ նիստում պատասխանեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին` Սևանա լճի ծաղկման վերաբերյալ։

Ըստ նախարարի, Սևանի կանաչելու հիմնական պատճառներից մեկն այն էր, որ լճում կար սառը շերտ, որը լճի մակարդակի իջեցման պատճառով վնասվել էր:

Նա նշեց նաև, որ ծաղկման գործոնները մի քանիսն են և տեղեկացրեց, որ այս պահին կապտականաչ ջրիմուռների`աչքով տեսանելի աճ է նկատվում նաև Բայկալ լճում, Սև ծովում։

«Սակայն խնդիրները մի քանի աղբյուրներից են գալիս, մեկը՝ կեղտաջրերի և կոյուղաջրերի ամբողջ ծավալը Գեղարքունիքում հոսում է Սևանա լիճ, ինչպես նաև՝ ափամերձ տարածքների ռեստորաններից, հյուրանոցներից լիճը թափվող ախտոտող նյութերը, մյուս պատճառը՝ ջրածածկ եղած անտառտնկարկներն են, որոնք նույնպես զգալի քանակությամբ օրգանական նյութեր են ներմուծում», - ասաց Գրիգորյանը։

Загружается новость ... "Право"

Վերջին շաբաթներին բնապահպաններն ահազանգում են ընդհուպ մինչև Սևանի ճահճացման մասին:

Նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ և տեղեկացրել, որ վերջին օրերին Սևանա լճում արձանագրվել է Անաբենա ցեղի կապտականաչ ջրիմուռների աճ։

Ըստ նախարարության հաղորդագրության, այս ջրիմուռները Սևանա լճում առաջին անգամ նկատվել են նախորդ դարի 40-ականներին, իսկ ծաղկման առաջին դեպքն արձանագրվել է 1964 թվականին։ Վերջին լայնածավալ ծաղկումն արձանագրվել է նախորդ տարի։ -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:41
20 Հուլիսի 2019
«Ժամանակակից աշխարհում մարդկային ներուժը գլխավոր ռեսուրսն է». Գեոպրոմայնինգ ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը շնորհավորեց կոլեկտիվին մասնագիտական տոնի առթիվ
«ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերող ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային խումբը հուլիսի 19-20-ը Հայաստանի քաղաքներում կազմակերպել է մի շարք միջոցառումներ՝ նվիրված հանքագործի և մետաղագործի օրվան:
14:33
20 Հուլիսի 2019
Անձնագրային բոլոր ստորաբաժանումներն աշխատելու են առաջիկա շաբաթ օրերին
Լավ լուր. անձնագրային բոլոր ստորաբաժանումներն աշխատելու են առաջիկա շաբաթ օրերին։
14:28
20 Հուլիսի 2019
«Սևան» ազգային պարկում բացահայտվել են սիգի ապօրինի արդյունահանման դեպքեր և մի շարք այլ իրավախախտումներ (ՎԻԴԵՈ)
«Սևան» ազգային պարկի մի շարք մասնաճյուղերի տնօրեններ, պաշտոնական լիազորությունները չարաշահելով, և կաշառքի դիմաց թույլատրել են սիգի ապօրինի արդյունահանումը:
12:59
20 Հուլիսի 2019
Երևանում սպասվում է +40...+42. ԱՆ–ն շոգին դիմանալու միջոցներ է ներկայացնում
Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց բարձրանում է նաև մարդու օրգանիզմի ջերմակարգավորող համակարգի ծանրաբեռնվածությունը:
11:40
20 Հուլիսի 2019
Հրայր Թովմասյանը կոչ է արել ճնշում չգործադրել դատարանի վրա
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը
10:30
20 Հուլիսի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հուլիսի 15–19)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հուլիսի 15–19)։
20:15
19 Հուլիսի 2019
Փաշինյանն արդարադատության նախարարի առաջին տեղակալ է նշանակել
ՀՀ վարչապետն արդարադատության նախարարի առաջին տեղակալ է նշանակել։
19:57
19 Հուլիսի 2019
Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ. վարչապետի մոտ քննարկվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության տեսլականը
Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության տեսլականի շուրջ:
17:18
19 Հուլիսի 2019
Հայտնաբերվել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր. հարուցվել է քրգործ (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ-ը հայտնաբերել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր, հարուցվել է քրեական գործ։
16:46
19 Հուլիսի 2019
ԲԴԽ նախագահ է ընտրվել (ՖՈՏՈ)
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրվել։
16:19
19 Հուլիսի 2019
Փաշինյանը գնահատել է զորամասերից մեկի սնունդն ու ճաշել զինվորների հետ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը գնահատել է զորամասերից մեկի սնունդն ու ճաշել զինվորների հետ:
12:37
19 Հուլիսի 2019
#AraratChallenge. քրաուդֆանդինգային նոր նախաձեռնություն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից (ՎԻԴԵՈ)
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է #AraratChallenge շարժման մեկնարկը: