535.52
7.56
476.48
+30
Եղանակը Երևանում
Հայ

Փորձագետը նախազգուշացրեց Սևանի էկոհամակարգի վտանգների և լճի «ծաղկման» մասին

18:27
20 Հունիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Սևանա լճի համար այս պահին հիմնական սպառնալիքը ջրի աղտոտումն է օրգանական նյութերով և կենսածին տարրերով, ինչի հետևանքով նախորդ տարի ծաղկում տեղի ունեցավ, մամուլի ասուլիսում ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի և իխտիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Էվելինա Ղուկասյանը։

Նրա խոսքով, այս ամառ հուլիս–օգոստոսին սպասվում է լճի կրկնակի ծաղկում, թեև ոչ այն ծավալնելով, ինչպես նախորդ տարի էր։ «Ծաղկումը պայմանավորված է օրգանական նյութերի ավելցուկի կուտակմամբ և վտանգ է ներկայացնում խեցգետինների շրջանում սնկային հիվանդությունների տարածման տեսանկյունից»,– ասաց Ղուկասյանը։

Նա նշեց, որ այդ հիվանդությունները մարդուն չեն փոխանցվում, սակայն կարող են ամբողջությամբ ոչնչացնել լճում խեցգետինների պոպուլյացիան։

Նա նաև ընդգծեց, որ գետերի անբավարար վիճակը նույնպես ազդում է ձկների պոպուլյացիայի բնական աճի նվազման վրա։ «2016-2017 թվականներին ձվադրման համար գետ է բաց թողնվել Սևանի իշխանի 1-1.5 մլն մանրաձուկ, սակայն պոպուլյացիայի շարունակության համար լիճ է վերադարձել ընդամենը 20 տոկոսը»,– նշեց նա։

Ղուկասյանը մտահոգություն հայտնեց, որ այս տարի կառավարությունը չի հայտարարել Սևանի ձկնային պաշարների ուսումնասիրության մրցույթ։

Նրա խոսքով, կառավարությունը դա արդարացնում է նրանով, որ 7.6 մլն դրամի տրամադրած ֆինանսավորումը չի բավարարի լիարժեք ուսումնասիրության համար, սակայն նման պատասխանն անբավարար է, քանի որ Ինստիտուտը հետազոտություններ է անցկացնում ոչ միայն պետֆինանսավորման, այլ նաև Ռուսաստանի գործընկերների հետ գործակցության և հավելյալ կուտակված ֆինանսական աջակցության հաշվին։

Չնայած դրան, Ղուկասյանը նշեց, որ վերջին տարիներին լճում ձկան պաշարների աճ է գրանցվել, որի ծավալը, նախորդ տարվա տվյալներով, հասել է 2950 տոննայի։

Ղուկասյանն ընդգծեց, որ այսօրվա դրությամբ գոյություն ունի որսի կրճատման միջոցով ձկների պոպուլյացիայի ավելացման անհրաժեշտություն։ -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:55
21 Հուլիսի 2019
Վրաստանում վթարից հետո ծանր ողնաշարի վիրահատությունից 1 շաբաթ անց 17–ամյա աղջիկն առաջին անգամ ոտքի է կանգնել (ՖՈՏՈ)
Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում հուլիսի 7-ին տեղի ունեցած վթարից ծանր ողնաշարի վիրահատությունից 1 շաբաթ անց 17–ամյա Լիլիան առաջին անգամ ոտքի է կանգնել։
11:00
21 Հուլիսի 2019
Համի պայթյուն. հապալասի առաջին փառատոնը` Հայաստանում (ՖՈՏՈ)
Հապալասի փառատոնն առաջին անգամ անցկացվեց նախօրեին Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում:
17:41
20 Հուլիսի 2019
«Ժամանակակից աշխարհում մարդկային ներուժը գլխավոր ռեսուրսն է». Գեոպրոմայնինգ ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը շնորհավորեց կոլեկտիվին մասնագիտական տոնի առթիվ
«ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերող ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային խումբը հուլիսի 19-20-ը Հայաստանի քաղաքներում կազմակերպել է մի շարք միջոցառումներ՝ նվիրված հանքագործի և մետաղագործի օրվան:
14:33
20 Հուլիսի 2019
Անձնագրային բոլոր ստորաբաժանումներն աշխատելու են առաջիկա շաբաթ օրերին
Լավ լուր. անձնագրային բոլոր ստորաբաժանումներն աշխատելու են առաջիկա շաբաթ օրերին։
14:28
20 Հուլիսի 2019
«Սևան» ազգային պարկում բացահայտվել են սիգի ապօրինի արդյունահանման դեպքեր և մի շարք այլ իրավախախտումներ (ՎԻԴԵՈ)
«Սևան» ազգային պարկի մի շարք մասնաճյուղերի տնօրեններ, պաշտոնական լիազորությունները չարաշահելով, և կաշառքի դիմաց թույլատրել են սիգի ապօրինի արդյունահանումը:
12:59
20 Հուլիսի 2019
Երևանում սպասվում է +40...+42. ԱՆ–ն շոգին դիմանալու միջոցներ է ներկայացնում
Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց բարձրանում է նաև մարդու օրգանիզմի ջերմակարգավորող համակարգի ծանրաբեռնվածությունը:
11:40
20 Հուլիսի 2019
Հրայր Թովմասյանը կոչ է արել ճնշում չգործադրել դատարանի վրա
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը
10:30
20 Հուլիսի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հուլիսի 15–19)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հուլիսի 15–19)։
20:15
19 Հուլիսի 2019
Փաշինյանն արդարադատության նախարարի առաջին տեղակալ է նշանակել
ՀՀ վարչապետն արդարադատության նախարարի առաջին տեղակալ է նշանակել։
19:57
19 Հուլիսի 2019
Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ. վարչապետի մոտ քննարկվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության տեսլականը
Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության տեսլականի շուրջ:
17:18
19 Հուլիսի 2019
Հայտնաբերվել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր. հարուցվել է քրգործ (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ-ը հայտնաբերել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր, հարուցվել է քրեական գործ։
16:46
19 Հուլիսի 2019
ԲԴԽ նախագահ է ընտրվել (ՖՈՏՈ)
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրվել։