ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Կատարվել է Սևանա լճի 11 տարբեր տարածքներից վերցված ջրի փորձանմուշների հետազոտություն։
Ինչպես Facebook–ի իր էջում գրել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է:
Загружается новость ... "Лево"
«11 տարածքներից 2-ում դեռ առկա են չնչին շեղումներ նորմայից, սակայն դրանք նույնպես առաջիկա օրերին կգան նորմայի սահմաններ, քանի որ դրանց ինքնամաքրման դինամիկան արձանագրվել է մեր հետազոտություններով»,– գրել է նախարարը։
Նրա խոսքով, հետազոտությունները կլինեն շարունակական, որոնց արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ։ -0-