ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Սահմանադրական դատարանի` հունիսի 18-ին ընտրված նոր դատավոր Վահե Գրիգորյանը հինգշաբթի երդվեց Ազգային ժողովի նիստի ընթացքում:
Իր խոսքը նա սկսեց նրանից, որ այս պաշտոնի իր ուղին երկար էր, բայց ինքը գիտակցում էր ողջ պատասխանատվությունը, որ վերցնում է իր վրա: Նրա խոսքով, ինքը եկել է մի մարմին, որը շարունակում է գործունեությունն անցումային ժամանակահատվածի տրամաբանությամբ:
Նա նաև խոսեց Սահմանադրական դատարանի ներկայիս ձևաչափի գործունեության մասին:
«Այսօր, երդվելով, ես դառնում եմ ՍԴ երկրորդ դատավոր: Դուք ճիշտ լսեցիք, ես ասացի, որ կդառնամ երկրորդը: ՍԴ քվորումը պահանջում է առնվազն հինգ դատավորների առկայություն` որոշումներ ընդունելու համար: Միաժամանակ նախորդ տարվա ընթացքում ՍԴ-ում որոշումներ էին կայացնում դատարանի անդամները: Դա արատավոր պրակտիկա է: Այս բոլոր հարցերը կդառնան քննարկումների առարկա» ,- ասաց Գրիգորյանը:
Загружается новость ...
"Право"
Նրա խոսքով, սահմանադրական մարմիններն այդ կերպ կարող են ոչ սահմանադրական դառնալ:
«Երբ խնդիրներ են ծագում Սահմանադրական դատարանի մոտ, այն էլ դատավորների կազմի մասով, ապա դա արդեն խնդիր չէ, այլ ճգնաժամ: Բայց դա չի նշանակում, որ ճգնաժամերը լուծում չունեն»,- ասաց Գրիգորյանը:
Իր խոսքի եզրափակիչ մասում Գրիգորյանն ասաց, որ երդման պահից նա մոռանում է բոլոր այն պայմանավորվածությունները, որ եղել են նախկինում, և քաղաքական դիրոորոշումները: Նրա միակ նպատակը ՍԴ դատավորի պաշտոնում ծառայելն է: -0