ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Առաջիկա մի քանի օրերին Արարատյան դաշտավայրում հաստատված ցուրտ եղանակը չի փոխվի։
Ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, հունվարի 18-22–ը ողջ հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Արարատյան դաշտավայրում, ինչպես նաև Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում գիշերային ժամերին և առավոտյան հնարավոր է մառախուղ։
Քամին կլինի հյուսիս–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում առաջիկա հինգ օրերին սնդիկի սյունը ցերեկային ժամերին ցույց կտա 7-9 աստիճան ցուրտ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում