481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+17
Եղանակը Երևանում
Հայ
Սարգսյան. Սահմանադրության բարեփոխումը պետք է համարժեքորեն արտացոլվի ՀՀ ողջ իրավական համակարգի մեջ
21:21
07 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սահմանադրության բարեփոխումը պետք է համարժեքորեն արտացոլվի Հայաստանի Հանրապետության ողջ իրավական համակարգի մեջ, ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական հանրաքվեից հետո հնչեցրած իր խոսքում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Նրա խոսքով, սահմանադրական բարեփոխումը շատ կարևոր ու նոր հանգրվան է Հայաստանի պետության և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման ճանապարհին, և նորացված Սահմանադրությանը «այժմ պետք է տանք նոր ուժ, նոր միս ու արյուն»։

Սարգսյանի խոսքով, հայ ժողովրդի բռնած ճանապարհը դեռ ավարտված չէ, այլ հակառակը, նոր ճանապարհի մեկնարկ է տրվել։

«Սահմանադրության բարեփոխումը պետք է համարժեքորեն արտացոլվի Հայաստանի Հանրապետության ողջ իրավական համակարգի մեջ: Պետք է ընդունվեն մի շարք սահմանադրական օրենքներ, փոփոխություններ պետք է կատարվեն հարյուրավոր օրենքներում»,– ասաց Սարգսյանն իր խոսքում, ավելացնելով, որ պետք է պատրաստվի նոր Ընտրական օրենսգիրք։ Այդ աշխատանքը, նրա խոսքով, նախատեսվում է ավարտել մինչև 2016թ. հունիսի 1-ը, «որպեսզի 2017թ. խորհրդարանական ընտրություններն անցկացվեն ավելի բարձր վստահության մթնոլորտում, որպեսզի ընտրությունների արդյունքները կասկած չհարուցեն ինչպես կուսակցությունների, այնպես էլ մեր քաղաքացիների մոտ»։

Նախագահն ավելացրեց նաև, որ ինքը և իշխանական օղակի բոլոր ներկայացուցիչները պատրաստ են ամենաբաց և ամենաընդգրկուն քննարկումների բոլոր հնարավոր ձևաչափերում։

«Մենք պատրաստ ենք քննարկել թափանցիկություն ու վստահություն ապահովող ցանկացած մեխանիզմ: Հուսով եմ, որ մեր ընդդիմախոսները կընդունեն այս հրավերը և մեզ հետ հավասար կլծվեն այս կարևոր աշխատանքին»,– ասաց նա։

Նախագահն ընդգծեց պատշաճ աշխատանքի կարևորությունը` Ընտրական օրենսգիրքը միջազգային լավագույն փորձին համապատասխանեցնելու համար: «Մենք քաջ գիտակցում ենք, որ առաջիկա ընտրությունների որակով է առավելապես պայմանավորված մեր պետության, մեր ժողովրդի վաղվա օրը: Ուստի և, աշխատելու ենք բաց և թափանցիկ, քանի որ ամենաթանկն ենք համարում վստահությունը և դրա ամրապնդումը»,– ավելացրեց նա։

 Սարգսյանը երկրի զարգացման նախապայմաններ անվանեց անկեղծ երկխոսությունը, երկրում հանրային կյանքի կարգավորման ոլորտում առկա խնդիրների լուծումը։

Նա նաև անհրաժեշտ համարեց փոխվստահությունը քաղաքական ուժերի միջև, ինչպես նաև հանրության մեծ վստահությունը քաղաքական ուժերի հանդեպ: Ըստ նրա, դա միակ ճանապարհն է երկրում փոփոխություն իրականացնելու գործում։ «Այսօր արդեն մենք շատ ավելի պատրաստ ենք արդյունավետ պետության կայացման ճանապարհի հաջորդ քայլերն իրապես ամուր դնելու համար: Վստահ եմ, որ կարողանալու ենք արդեն քառորդդարյա պետականության փորձով իմաստնացած՝ տարբերակել մնայունը անցողիկից, կարևորը՝ երկրորդականից: Եվ, ամենակարևորը, վստահ եմ, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ թերևս առաջին անգամ կարողանալու ենք իշխանությունը դարձնել ոչ թե ունակ ուժերն իրարից բաժանելու, այլ դրանք իրար միացնելու գործոն»

 Սարգսյանը հավելեց, որ պետության ամրությունը պայմանավորված է ոչ թե սոսկ իշխանությունների մտադրություններով, անկեղծ ցանկություններով ու խոստումներով, այլ դրանք իրականություն դարձնելու կայուն համակարգի գոյությամբ:

 Ըստ նրա, առաջին, բայց կարևոր քայլը գործուն և տրամաբանական համակարգի կայացման համար արդեն արվել է, իսկ մյուս բոլոր քայլերը կատարվելու են իշխանությունների և ժողովրդի անմիջական մասնակցությամբ և փոխգործակցությամբ։

 Նախագահ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր այս երկու տարիների ընթացքում իրենց ջանքերով և նվիրվածությամբ նպաստել են գործընթացին, ինչպես նաև մասնագիտական հանձնաժողովի նախագահին, անդամներին իրենց բարձր պրոֆեսիոնալիզմի և սկզբունքայնության համար:

 Նա նաև շնորհակալություն հայտնեց բոլոր այն քաղաքական ուժերի ղեկավարներին և ներկայացուցիչներին, այն անհատ քաղաքացիներին, ովքեր հավատացին ու սատարեցին այս նախաձեռնությանը: -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:17
26 Մայիսի 2017
«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետը հաղթել է Positive Hack Days 2017 համաժողովի մրցույթներից մեկում
«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետ Արմեն Գնունին հաղթող է ճանաչվել Positive Hack Days 2017 ամենամյա համաժողովի ընթացքում կազմակերպվող մրցույթում:
17:03
26 Մայիսի 2017
Հրապարակվել է Բավրայի մաքսատան պետի ձերբակալման տեսանյութը
Նախօրեին ձերբակալվել են մաքսային բրոքերական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը և ՀՀ ԿԱ ՊԵԿ «Բավրա» մաքսակետի պետը:
15:27
26 Մայիսի 2017
Երևանում ոստիկանը խոշտանգել է քաղաքացուն
Քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ:
12:50
26 Մայիսի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմին մեծածավալ կրճատումներ են սպառնում
ՀՀ ԱԺ աշխատակազմը նախատեսվում է կրճատել 30-40 տոկոսով:
11:14
26 Մայիսի 2017
Ձերբակալվել են «Բավրա» մաքսակետի պետը և բրոքերական ընկերության տնօրենը
Նախօրեին ձերբակալվել են մաքսային միջնորդական (բրոքերական) ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը և ՀՀ ԿԱ ՊԵԿ «Բավրա» մաքսակետի պետը:
10:45
26 Մայիսի 2017
Ամառն ամրապնդում է դիրքերը Հայաստանում
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում օդի ջերմաստիճանի բարձրացում 3-4 աստիճանով։
22:14
25 Մայիսի 2017
Շարմազանովը ներկայացրեց ՀՀ կառավարության ապագա կազմը
ՀՀ նոր կառավարության կազմը հինգշաբթի քննարկվել է ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ:
21:51
25 Մայիսի 2017
Հայաստանի նախագահը մի շարք նշանակումներ է կատարել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի նախարարների նշանակումների վերաբերյալ մի շարք հրամանագրեր է ստորագրել։
21:23
25 Մայիսի 2017
Հայաստանի նախագահը նոր փոխվարչապետ է նշանակել
Հայաստանի նախագահը նոր փոխվարչապետի նշանակման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել։
21:16
25 Մայիսի 2017
Հայաստանի նախագահը Ռազմական ոստիկանության նոր պետ է նշանակել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի հրամանագիր է ստորագրել գեներալ մայոր Սամվել Ղուկասյանին Ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին:
20:29
25 Մայիսի 2017
Կարեն Կարապետյանն «անցել է» շենքերի կտուրներին
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստում խոսել է երկրի շենքերի կտուրների մասին։
19:00
25 Մայիսի 2017
Միայնակ տարեցները Երևանում անվճար դեղորայք կստանան
Հայաստանի կառավարությունը  հավանություն է տվել տնային պայմաններում սպասարկում ստացող անձանց անվճար դեղորայքի տրամադրման որոշման լրացումներին։