486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Սարգսյան. հայկական պետականությունն այսօր արդեն թևակոխում է իր զարգացման հաջորդ փուլը
21:06
07 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երեկ մենք ընտրեցինք երկարաժամկետ ու կայուն զարգացման ճանապարհը, և դրա շնորհիվ հայկական պետականությունն այսօր արդեն թևակոխում է իր զարգացման հաջորդ փուլը, ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հետո հնչեցրած իր խոսքում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

««Ոչ»-ի կողմնակիցներից շատերն իրենք իրենց մասին որպես «ճակատ» էին խոսում: Ես փորձել եմ այս բառից որքան հնարավոր է խուսափել: Իմ խորին համոզմամբ, երկրի ներսում ճակատ ունենալու իրավունքը մենք չունենք:

Հայ ժողովրդի պատմությունն ունեցած մի ազգի համար դա անթույլատրելի շռայլություն է»,– նշեց Սարգսյանը, ավելացնելով, որ սահմանադրական այս փոփոխությունների հիմնական նպատակներից մեկն էլ երկրի ներսում ճակատ-ճակատի դուրս գալուց ու կռիվ տալուց խուսափելն է։

Նախագահը նշեց, որ կառավարման խորհրդարանական համակարգը Հայաստանի համար արդեն իրականություն է:

«Դա նշանակում է ուժեղ իշխանության և ուժեղ ընդդիմության առկայություն, քաղաքական կուսակցությունների դերի բարձրացում, դրանց զարգացման նոր հնարավորությունների ընձեռում: Դա նշանակում է նաև զարգացած կուսակցական համակարգ, որը ցանկացած ժողովրդավարական պետության կարևորագույն նախապայմաններից մեկն է»,– ընդգծեց նա։

 Նախագահի խոսքով, խորհրդարանական համակարգին անցնելը ժողովրդի համար կապահովի օրենսդիր և գործադիր իշխանությունների գործունեության առավել մեծ թափանցիկություն: Նա ավելացրեց, որ կհստակեցվի գործադիր իշխանության պատասխանատվությունը և կբարձրանա նրա հաշվետվողականությունը, իսկ դրա գործունեությունը խորհրդարանի և ժողովրդի համար կդառնա ավելի կանխատեսելի:

Ի վերջո, ինչպես նշեց Սարգսյանը, Մայր օրենքի փոփոխությունները թույլ են տալիս ավելի վստահ լինել Հայաստանի անվտանգության ապահովման հարցում: Զինված ուժերի ղեկավարումը և օպերատիվ կառավարումն ապահովող սահմանադրական լուծումները թույլ են տալիս արագ և արդյունավետ որոշումներ կայացնել թե՛ հայ ժողովրդի արդեն սովորական դարձած իրավիճակում, և թե՛ ճգնաժամային իրավիճակներում:

 Սարգսյանը կարևորեց այն փաստը, որ քարոզարշավի ընթացքում «Այո» էին քարոզում ինչպես Հանրապետական կուսակցությունը, այդպես էլ խորհրդարանում ներկայացված ՀՅԴ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, ինչպես նաև մի շարք այլ կուսակցություններ: Նախագահի համոզմամբ, այդ «Այո»-ն չէր նշանակում, որ գործընկերների միջև տարաձայնություններ, բանավեճեր և սուր քննարկումներ չեն եղել, բայց նշեց, որ նրանք ուժ են գտել փոխզիջումների գնալու։

Նախագահը վստահություն հայտնեց, որ համագործակցության այս շրջանակը շարունակելու է ընդլայնվել՝ հանուն Հայաստանի ազգային պետության։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:59
21 Փետրվարի 2017
Կառավարությունում քննարկվել են Կոտայքի մարզից ներկայացված ծրագրերը
Վարչապետը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է հետևողականորեն աշխատել ներդրողների հետ։
20:31
21 Փետրվարի 2017
Ինչպե՞ս է 4–ամյա երեխան դուրս եկել մանկապարտեզից. նոր մանրամասներ և հանգամանքներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեխան բերանքսիվայր ընկած է եղել ջրում, ոտքերով դեպի ափամերձ մասը:
17:14
21 Փետրվարի 2017
Հրապարակվել են ընտրությունների նախնական ցուցակները
ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են ՀՀ Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունների նախնական ցուցակները:
15:37
21 Փետրվարի 2017
Կեղծ հակահիպերտոնիկ դեղորայք և հակաբիոտիկներ են հայտնաբերվել Հայաստանում
«Պրեստանս» հակահիպերտոնիկ կեղծ դեղամիջոցներ և «Ցեֆտրիաքսոն Աստերիա» կեղծ հակաբիոտիկ է հայտնաբերվել Երևանում և երկրի մի շարք մարզերում:
12:40
21 Փետրվարի 2017
Ստավրոպոլը Երևանի հետ կանոնավոր ավիահաղորդակցություն կհաստատի
«Ստավրոպոլ» միջազգային օդանավակայանը ծրագրում է ավիահաղորդակցություն հաստատել Հայաստանի մայրաքաղաքի հետ։
11:43
21 Փետրվարի 2017
Սերժ Սարգսյանը հորդորել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել ՀԱԿ–ին
ՀԱԿ-ը հայտնվել է բավական ծանր ֆինանսական վիճակում:
08:00
21 Փետրվարի 2017
Երկուշաբթի՝ փետրվարի 20-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի՝ փետրվարի 20-ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը:
20:31
20 Փետրվարի 2017
Վարդան Օսկանյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
Վարդան Օսկանյանի որդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
18:58
20 Փետրվարի 2017
Ադրբեջանցի հաքերները նոր գրոհներ են նախապատրաստում
Հայ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նախազգուշացնում է ադրբեջանական նոր կիբերհարձակման մասին։
14:53
20 Փետրվարի 2017
Գոգավանում բեռնատարի թաքստոցներից հայտնաբերվել է շուրջ 350 շիշ չհայտարարագրված օղի
Լառու մարզում` Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսակետում, բեռնատարի թաքստոցներից հայտնաբերվել է շուրջ 350 շիշ չհայտարարագրված օղի։
14:11
20 Փետրվարի 2017
Երևանի ու Հյուսիսային Օսեթիայի մայրաքաղաքի միջև, հնարավոր է, ուղիղ ավիաչվերթ գործի
Վլադիկավկազ–Երևան ավիաչվերթի բացման հնարավորությունը քննարկվել է Վլադիկավկազի և Ալանիայի Գերաշնորհ Լեոնիդ եպիսկոպոսի հայաստանյան այցի ընթացքում։
17:44
19 Փետրվարի 2017
Շաբաթվա մեջ երկրորդ մարդասիրական օգնությունն է տեղափոխվել Հայաստանից Սիրիա
Ռուսական ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռը նախօրեին Հայաստանից Սիրիա է տեղափոխել շաբաթվա մեջ արդեն երկրորդ մարդասիրական օգնությունը: