+23
Եղանակը Երևանում
Հայ

Ռուսաստանն ի վիճակի է թույլ չտալ Ղարաբաղում զինադադարի լայնածավալ խախտումներ. Տեր-Պետրոսյան

16:13
11 Ապրիլի 2016

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանն ի վիճակի է թույլ չտալ Ղարաբաղում զինադադարի լայնածավալ խախտումներ, կարծում է Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Քանի որ հրադադարը կնքվեց Ռուսաստանի միջամտությամբ, դա նշանակում է, որ, մանր-մունր փոխհրաձգությունները չբացառած, Ռուսաստանն ի վիճակի է թույլ չտալ զինադադարի լայնածավալ խախտումներ», - ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը ilur.am պարբերականին տված հարցազրույցում:

Նրա խոսքով, որպես հետևանք, այս հանգամանքը, բնականաբար, մեծացնում է Ռուսաստանի դերը Ղարաբաղյան կարգավորման առաջիկա բանակցություններում:

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:44
19 Սեպտեմբերի 2019
Boeing–ի ներկայացուցիչները Փաշինյանի հետ քննարկել են հնարավոր գործունեությունը Հայաստանում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի ներկայացուցիչներին։
18:55
19 Սեպտեմբերի 2019
Ջհանգիրյանի արդարացումն իրավական պետության լավ օրինակ է. վարչապետի խոսնակ
Նրա խոսքով, դա կարող է լավ օրինակ դառնալ նախկին պաշտոնյաների համար
18:16
19 Սեպտեմբերի 2019
Նախագահը հրամանագրեր ստորագրեց ԱԱԾ և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարների նշանակման վերաբերյալ
Հայաստանի նախագահ Արմեն սարգսյանը հինգշաբթի հրամանագրեր է ստորագրել
17:35
19 Սեպտեմբերի 2019
Հայաստանում կանցկացվի աննախադեպ ռազմական հավաք
Հայաստանում կանցկացվի իր մասշտաբներով աննախադեպ ռազմական հավաք:
16:28
19 Սեպտեմբերի 2019
Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը շատ է զարմացրել վարչապետին. մամուլի խոսնակ
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը շատ է զարմացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
15:20
19 Սեպտեմբերի 2019
Հայաստանում քննարկվում է պատանդների փոխանակման մասին Ադրբեջանի առաջարկը. վարչապետի խոսնակ
Հայաստանում քննարկվում է պատանդների փոխանակման մասին Ադրբեջանի առաջարկը:
14:59
19 Սեպտեմբերի 2019
ԱԺ-ին կեղծ մեդալներ են մատակարարվել. մեկ մարդ ձերբակալվել է պաշտոնական դիրքը չարաշահելու կասկածանքով
Ըստ հայկական ԶԼՄ-ների, նա ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է:
13:10
19 Սեպտեմբերի 2019
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակ» արծաթե հուշադրամը
ՀՀ կենտրոնական բանկը սեպտեմբերի 19-ից շրջանառության մեջ է դրել «Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակ» արծաթե հուշադրամը:
12:53
19 Սեպտեմբերի 2019
Զոհված զինվորների մայրերը բողոքի ակցիա են իրականացնում կառավարության մոտ` պահանջելով տրամադրել փոխհատուցում
Նրանք ակցիա են իրականացնում` պահանջելով փոխհատուցում, ինչպես դա արվել է 2008 թ.-ի մարտի 1-2-ի իրադարձությունների զոհերի ընտանիքների դեպքում:
11:15
19 Սեպտեմբերի 2019
ՀՀ վարչապետը նշանակել է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ
ՀՀ վարչապետը նշանակել է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ:
10:45
19 Սեպտեմբերի 2019
Հրաժարական-պաշտոնանկությունների շքերթը կշարունակվի. պաշտոններից կազատվեն մի շարք նախարարներ և ոչ միայն. ԶԼՄ
Հրաժարական-պաշտոնանկությունների շքերթը կշարունակվի. պաշտոններից կազատվեն մի շարք նախարարներ և ոչ միայն:
10:30
19 Սեպտեմբերի 2019
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի` 9-11 աստիճանով
Աշունը, կարծես, ամրապնդում է իր դիրքերը. ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճանով: