+19
Եղանակը Երևանում
Հայ

«Ռուս շահագործողների» մասին հոդվածը պատվիրված է. «ԳեոՊրոՄայնինգ»-ը հանդես է եկել հայտարարությամբ

16:31
16 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ` ուղղված լրատվամիջոցներին։

Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը անհրաժեշտ է համարում հանդես գալ հայտարարությամբ, ներկայացնելով հետևյալ բացատրություններն ի պատասխան հայկական որոշ էլեկտրոնային կայքերում տեղ գտած հրապարակումների՝ «Սոթքի հանքում ռուսները ստրուկի պես են վերաբերվում աշխատողներին, աշխատողները ահազանգում են»։

«Ռուս շահագործողների», «ստրկական աշխատանքի» մասին սրտաճմլիկ պատմությունը, անկասկած, մտացածին էր, որն ուղղված էր Սոթքի հանքը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության դեմ։

Դա «պատվերով» հոդված էր, և, այլ կերպ չի կարելի բացատրել, երբ լրագրողները անտեսում են ազատ լրագրության տարրական սկզբունքները, ինչը պահանջում է տվյալների կրկնակի ստուգում և այլընտրանքային տեսակետի հրապարակում։

Չցանկանալով կրկնել տեղեկատվության աղբյուրների հորինվածքները, որոնք ընկած էին վերը նշված «գեղարվեստական ստեղծագործության» հիմքում, «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ հոդվածում ներկայացված փաստերը ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև սադրանք են նրանց կողմից, ովքեր կոպտորեն խախտում են արտադրական կարգապահության և անվտանգության կանոնները։

Հոդվածի հերոսներից մեկը՝ Կարո Մելքոնյանը, ով կարծիք է հայտնում «ռուսների» վարքագծի վերաբերյալ, Սոթքի հանքի անվտանգության աշխատակիցների կողմից սույն թվականի հուլիսի 5-ին բռնվել էր հանքաքար գողանալու պահին՝ փաստական իրեղեն ապացույցի առկայությամբ։

Ավելի մանրամասն, անվտանգության աշխատակիցները ականատես էին եղել, թե ինչպես Կարո Մելքոնյանը հավաքում է հանքաքարը և լցնում գրպանները։ Անվտանգության աշխատակիցները խնդրել էին շրջել գրպանները։ Հասկանալով պահի անհարմարությունը, Մելքոնյանը խնդրել էր զուգարան գնալ, նպատակ ունենալով ազատվել իրեղեն ապացույցի առկայությունից, ինչին անվտանգության աշխատակիցները արձագանքել էին գործող հրահանգի համաձայն և խոչնդոտել էին նրա այդ քայլը։ Ամբողջ ընթացքը նկարահանվել էր տեսախցիկով, և ընկերությունը դիմում էր ներկայացրել ոստիկանություն, ինչպես նաև բոլոր համապատասխան նյութերը։

Այնուհետև, Կարո Մելքոնյանը դիմել էր ընկերությանը՝ թույլ տալ աշխատանքից հեռանալ սեփական կամքով։

Հիշատակված հոդվածի մեկ այլ աղբյուր Անդրանիկ Մարգարյանը աշխատանքի էր ներկայացել ոչ սթափ վիճակում, նստել էր ավտոբուս, բարձրացել բաց հանք։ Անվտանգության աշխատակիցները, նկատելով նրա ոչ ադեկվատ ֆիզիկական վիճակը, որոշում էին կայացրել հեռացնել նրան արտադրական կարգապահության կոպիտ խախտման՝ արտադրական գոտում ոչ սթափ վիճակում գտնվելու համար։ Սակայն, ընկերությունը թույլ տվեց նրան հեռանալ սեփական դիմումի համաձայն։

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում է, որ իր գործունեությունն իրականացնում է աշխատանքային օրենսգրքի և ՀՀ օրենսդրության բոլոր նորմերի պահպանմամբ, անթերի հետևելով անվտանգության և արտադրական կարգապահության բոլոր նորմերին։

Ընկերությունը դիմում է զանգվածային լրատվության միջոցներին հրաժարվել այս կամ այն հարցը միակողմանի լուսաբանելու պրակտիկայից և պահպանել անկախ լրատվության կանոնները, որոնց պահանջներից մեկը փաստերի կրկնակի ստուգումն է, ինչպես նաև, չտրվել «նեղացկոտ» աշխատողների զգացմունքային բռնկումներին, հրաժարվել օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրելու պրիմիտիվ պրակտիկայից, մանիպուլիացիաների չենթարկել «գործող անձանց» ազգային պատկանելության թեման։

«ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունների հայաստանյան ակտիվներն են «ԳՊՄ Գոլդ» ընկերությունը և «Ագարակի պղձնա-մոլիբդենային կոմբինատը»։

Հայաստանում աշխատանքի 12 տարիների ընթացքում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ներդրումները գերազանցել են 505 մլն․ ԱՄՆ դոլարը։ Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանի Հանրապետությունում վերջին 10 տարվա ընթացքում կազմել են 8․5 մլն․ ԱՄՆ դոլար։ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Հայաստանյան ակտիվներում աշխատողների թիվը կազմում է մոտավորապես 2500 մարդ։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:50
17 Սեպտեմբերի 2019
Վալերիյ Օսիպյանը հրաժարական կտա ոստիկանապետի պաշտոնից. ԶԼՄ–ները նշում են պատճառները
Վաղը կհրապարակվի ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականի հրամանագիրը. ԶԼՄ–ները նշում են պատճառները։
20:29
17 Սեպտեմբերի 2019
ԱՄՆ–ն Հայաստանին 100 հազ. դոլարի դրամաշնորհ կտրամադրի Սանահին վանական համալիրի պահպանության համար (ՖՈՏՈ)
ԱՄՆ–ն Հայաստանին 100 հազ. դոլարի դրամաշնորհ կտրամադրի Սանահին վանական համալիրի պահպանության համար:
20:16
17 Սեպտեմբերի 2019
Վանաձորի մսի շուկայում իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է. տեսչական մարմին (ՖՈՏՈ)
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի անակնկալ այցի նպատակ էր անձամբ հավաստիանալ, որ Վանաձորի շուկայի մսի տաղավարներում իրավիճակը փոխվել է, տեսչական մարմնի հանձնարարականները կատարվել են:
17:52
17 Սեպտեմբերի 2019
Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին:
17:26
17 Սեպտեմբերի 2019
ՀՀ վարչապետն ԱԱԽ նիստ է հրավիրել (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:
16:58
17 Սեպտեմբերի 2019
Քոչարյանի փաստաբանները պահանջել են բաց թողնել նրան գրավի կամ երկրից չհեռանալու ստորագրության դիմաց
Քոչարյանի փաստաբանները պահանջել են բաց թողնել նրան գրավի կամ երկրից չհեռանալու ստորագրության դիմաց:
16:27
17 Սեպտեմբերի 2019
Քոչարյան. եթե ես փախչող լինեի, ադրբեջանցիները հիմա թեյ կխմեին Ստեփանկերտում
Ռոբերտ Քոչարյանը երեքշաբթի դատական նիստին հայտարարեց, որ նրա նկատմամբ խափանման միջոցի փոփոխման դեպքում մտադիր չէ փախչել քննութունից:
14:54
17 Սեպտեմբերի 2019
Մարուքյանը համոզված է, որ Վանեցյանը մտադիր է զբաղվել քաղաքականությամբ
Էդմոն Մարուքյանը ենթադրում է, որ նախօրեին հրաժարականի մասին հայտարարած ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կզբաղվի քաղաքականությամբ:
14:23
17 Սեպտեմբերի 2019
«Չփորձեն ինձ ներքաշել իրենց խաղերի մեջ». Վանեցյանը մեկնաբանեց իր հրաժարականը (ՎԻԴԵՈ)
ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կոչ արեց պղտոր ջրում ձուկ չորսալ։
14:01
17 Սեպտեմբերի 2019
Սեյրան Օհանյան. չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքները, սահմանադրական կարգի տապալում չի եղել
Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:
13:17
17 Սեպտեմբերի 2019
ՀՐԱՏԱՊ. Դատարանը Քոչարյանին թողեց կալանքի տակ (ՎԻԴԵՈ)
Դատարանը որոշել է թողնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ:

11:09
17 Սեպտեմբերի 2019
Շոգ պատվիրե՞լ եք. Սուրենյանը հայտնում է +35–ի մասին
Գագիկ Սուրենյանը հայտնում է ջերմաստիճանի բարձրացման մասին։