484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+8
Եղանակը Երևանում
Հայ
Reuters-ը #ElectricYerevan–ի հայտնի լուսանկարը ներառել է 2015 թ.–ի լավագույն լուսանկարների ընտրանու մեջ
13:53
09 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհի առաջատար լրատվական գործակալություններից մեկը` Reuters–ը, 2015 թ.–ի լավագույն լուսանկարների իր ընտրանու մեջ է ներառել հայտնի լուսանկարը, որն արվել է Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ամառային ակցիաների ժամանակ։

Photolure գործակալության լուսանկարիչ Վահրամ Բաղդասարյանի արված լուսանկարում պատկերված է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ շարժման ակտիվիստներից մեկը ջրցան մեքենաների կիրառմամբ ցուցարարներին ցրելու ժամանակ։

Հատկանշական է, որ բազմաթիվ առաջատար միջազգային ԶԼՄ–ներ օգտագործել են հենց այս լուսանկարը այս տարվա ամռանը Բաղրամյան պողոտայում ընթացող բողոքի ակցիաները լուսաբանելու ժամանակ։

Ամռանը Երևանում անցկացվում էին բողոքի զանգվածային ակցիաներ, որոնք առաջացել էին կարգավորիչի որոշման պատճառով,  ըստ որի` օգոստոսի 1–ից էլեկտրաէներգիայի սակագինը պետք է ավելանա մոտ 16,7 տոկոսով։ Մասնավորապես, «Ոչ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19–ին Բաղրամյան պողոտայում կազմակերպում էին հանրահավաքներ։ Հունիսի 23–ին, վաղ առավոտյան, ոստիկանները, կիրառելով ջրցան մեքենաներ, ցրեցին խաղաղ ակցիայի մասնակիցներին, որոնք շարժվում էին դեպի նախագահի նստավայր։ Ակցիան վերսկսվեց նույն օրը և տևեց ևս մի քանի շաբաթ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:06
27 Ապրիլի 2017
Ինձ խեղդամահ էր անում. հարձակման ենթարկված փաստաբանները մանրամասներ են ներկայացնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր Երևանում հարձակման են ենթարկվել փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը։
19:01
27 Ապրիլի 2017
Նախարար Վահան Մարտիրոսյանը տաքսու վարորդներին առաջարկել է միասնական ձևակերպված հարցադրումներ ներկայացնել
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ապրիլի 27-ին հերթական անգամ ընդունեց տաքսու մի խումբ վարորդների:
16:57
27 Ապրիլի 2017
«Ռոստելեկոմը» համակարգչային դասընթացներ է կազմակերպել տարեցների համար
Ալավերդի քաղաքում մեկնարկեցին «Азбука Интернета» (Ինտերնետի Այբբենարան) խորագրով դասընթացները միջին և բարձր (50+) տարիքի բնակիչների համար։
16:31
27 Ապրիլի 2017
#killzibil կամ դուրս արի համահայկական շաբաթօրյակի
Համահայկական շաբաթօրյակ կանցկացվի հանրապետությունում ապրիլի 29–ին:
16:07
27 Ապրիլի 2017
Ձերբակալվել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգողը
Շարունակվում է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
15:25
27 Ապրիլի 2017
Առաջիկա օրերին փակ կլինի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Առաջիկա երկու օրերին ողջ գիշեր փակ կլինի մայրաքաղաքի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկությունը:
14:47
27 Ապրիլի 2017
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա Ջազի միջազգային օրվան նվիրված ասուլիս
Ապրիլի 28–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա Ջազի միջազգային օրվան և Հայաստանում դրա շրջանակում անցկացվելիք միջոցառումներին նվիրված մամուլի ասուլիս։
14:26
27 Ապրիլի 2017
Հայաստանում ավիատոմսերի գներն առաջիկայում կնվազեն. ՔԱԳՎ
Առաջիկայում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի ավիատոմսերի գնի նվազեցմանը:
12:54
27 Ապրիլի 2017
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի միջև լուրջ բախում է հասունանում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև առաջիկայում կարող է լուրջ բախում լինել:
12:18
27 Ապրիլի 2017
Հայաստանյան շուկա է մուտք գործում թուրքական Pegasus Airlines լոուքոստերը
Հայաստանյան շուկա թուրքական Pegasus Airlines լոուքոստերի մուտքը կբարձրացնի Հայաստանի մրցունակությունը ավիափոխադրումների ոլորտում,  ասաց ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը:
11:30
27 Ապրիլի 2017
Հայտնի են դարձել միասնական քննությունների ամսաթվերը
«Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնի է դարձել, թե երբվանից կսկսվեն այս տարվա ավարտական միասնական քննությունները:
10:37
27 Ապրիլի 2017
Հրաչյա Հարությունյանին ոչ թե արտահանձնում են, այլ փոխանակում` ՌԴ քաղաքացու հետ
Տամբովի բանտում 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանին ոչ թե արտահանձնում են Հայաստան, այլ փոխանակում` ՌԴ քաղաքացու հետ: