483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
0
Եղանակը Երևանում
Հայ
«ՌեԱնիմանիա» փառատոնի կրթաթոշակի արժանացած երիտասարդները կմեկնեն Ֆրանսիա
17:22
10 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «ՌեԱնիմանիա» փառատոնը կրթաթոշակ է սահմանել, որին արժանացած հայազգի երկու երիտասարդներ կմեկնեն Ֆրանսիայի Անգուլեմ անիմացիոն դպրոց, իսկ ճանապարհածախսը կհոգա Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, հինգշաբթի լրագրողներին ասաց մշակույթի գծով կցորդ Նատալիա Ցագրիսը։

Կրթաթոշակները կտրամադրվեն ReAnimania միջազգային անիմացիոն կինոփառատոնի հետ դեսպանության գործակցության շրջանակում։

«Ֆրանսիան աշխարհի այն առաջատար երկրներից է, որը ֆինանսավորում է ստեղծագործական ինդուստրիայի զարգացումը, հատուկ նշանակություն տալով կինոմատոգրաֆին, և մասնավորապես, անիամցիային»,– նշել է Ցագրիսը։

Նա ավելացրել է, որ Ֆրանսիան անում է հնարավորինս, որ մշակութային ինդուստրիայի ոլորտները, օրինակ, կինոմատոգրաֆը, զարգանան Հայաստանում։

«Ֆրանսիայի դեսպանությունը գործակցում է մի շարք հայկական կինոփառատոների հետ, ինչպիսիք են ReAnimania–ն, «Կինը» և «Ոսկե ծիրանը»։ Մենք արդեն մի քանի տարի գործակցում ենք ReAnimania փառատոնի հետ։ Այս տարի փառատոնում ներկայացվել է 48 ֆրանսիական անիմացիոն ֆիլմեր»,– ընդգծել է Ցագրիսը։

ReAnimania փառատոնի հիմնադիր և տնօրեն Վրեժ Քասունին ավելացրեց, որ կրթաթոշակների մրցույթն անցկացվել է դեռ հոկտեմբերին, ինչի արդյունքում Անգուլեմի անիմացիոն դպրոցն ընտրել է երկու հայ երիտասարդ անիմատորների` Լևոն Բաղդասարյանին և Շուշանիկ Եսայանին, ովքեր հաջորդ տարի կմեկնեն Ֆրանսիա։

«Բաղդասարյանը ստացել է առաջին կրթաթոշակը, որը հնարավորություն է տալիս միամսյա ուսուցողական դասընթաց անցնել անիմացիոն դպրոցում 2016 թվականի հունվարին, իսկ Եսայանը կմեկնի երկրորդ կրթաթոշակով 2016 թվականի ապրիլ-մայիսին 1.5 ամսով»,– նշեց Քասունին։

Նա ընդգծեց, որ փառատոնը կշարունակի համագործակցել Ֆրանսիայի դեսպանության հետ, հույս հայտնելով, որ հաջորդ տարի կրթաթոշակառուների թիվը կավելանա։

«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնն առաջին անգամ անցկացվել է Երևանում 2009 թվականին։ Նախագծի նխատակն անիմացիոն արվեստի օժանդակությունն է, համաշխարհային կարգի անիմատորների նոր սերնդի դաստիարակությունը և հայ անիմատորների աշխատանքների ցուցադրությունը համաշխարհային ասպարեզում, ինչպես նաև ամբողջ աշխարհից լավագույն անիմացիոն ֆիլմերի ցուցադրությունը։

Վերջին, յոթերորդ փառատոնն անցկացվեց Հայաստանում հոկտեմբերի 28–ից նոյեմբերի 3–ը։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փառատոնի տեղեկատվական հովանավորն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:00
10 Դեկտեմբերի 2016
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա ուշագրավ նորությունների հնգյակը:
18:58
09 Դեկտեմբերի 2016
Ջրի սակագինը կբարձրանա
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հինգշաբթի կայացած նիստում ջրի նոր սակագին է սահմանել։
15:26
09 Դեկտեմբերի 2016
Կանխվել է առանձնապես խոշոր չափի թմրանյութի ներկրումը հանրապետություն
Պետական եկամուտների կոմիտեն կանխել է առանձնապես խոշոր չափի թմրանյութի ներկրումը հանրապետություն։
12:42
09 Դեկտեմբերի 2016
Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի վթարի դեպքի առթիվ
Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ
11:57
09 Դեկտեմբերի 2016
Բուհական համակարգում լուրջ փոփոխություններ կլինեն ընտրություններից հետո
Խորհրդարանական ընտրություններից հետո լուրջ փոփոխություններ կլինեն բուհական համակարգում:
20:16
08 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետը կրթության և գիտության նոր փոխնախարար է նշանակել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Դավիթ Սահակյանին կրթության և գիտության նախարարի տեղակալ է նշանակել։
15:41
08 Դեկտեմբերի 2016
Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց 2017 թվականի պետբյուջեն
Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի նիստում 83 «կողմ», 24 «դեմ» և մեկ ձեռնպահ ձայներով ընդունեց 2017 թվականի պետբյուջեն։
15:39
08 Դեկտեմբերի 2016
Հայտնի են դարձել Ղարաբաղում ժամկետային զինծառայողի մահվան և նրա համածառայակցի վիրավորվելու ցնցող մանրամասները
Հայտնի են դարձել Ղարաբաղում ժամկետային զինծառայողի մահվան և նրա համածառայակցի վիրավորվելու ցնցող մանրամասները:
15:29
08 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. պաշտպանության նախարարը վթարված մեքենայում չի եղել
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում հայտնել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վթարված մեքենայում չի եղել։
14:13
08 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԿԳ նախարար. երեխան պետք է ունենա հաշվելու որոշակի կարողություն, իր բյուջեն ձևավորելու ընդունակություն
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը  խոսել է բիզնես կրթության մասին։
11:56
08 Դեկտեմբերի 2016
Վարչապետը հանձնարարեց ՊԵԿ–ում և բանկերում սահմանել աշխատանքի արտակարգ ռեժիմ
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանին հորդորեց մաքսակետերում սահմանել աշխատանքային հստակ գրաֆիկ և ներառել դեկտեմբերի ոչ աշխատանքային և հունվարի տոնական օրերը:
08:00
08 Դեկտեմբերի 2016
Չորեքշաբթի` դեկտեմբերի 7–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` դեկտեմբերի 7–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։